
10/01/2023 13:50
Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքում է 30 տարի. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերը 1,5 տարի չէ, որ ՀՀ տարածքում են, 30 տարի է, որ ՀՀ տարածքում են, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի ԶՈՒ-ն 1990-ականների սկզբից տասնյակ քառակուսի կիլոմետրերով տարածք է օկուպացրել», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքներից:
«Մենք հետևողականորեն կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցներն այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար կարևոր է, որ նոր սադրանքի պատճառ չդառնանք», - նշեց նա։