«Չի կարելի շարունակ ապրել երկակի ստանդարտներով, վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը The American Conservative պարբերականին

11/01/2023 19:26

«Չի կարելի շարունակ ապրել երկակի ստանդարտներով, վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը The American Conservative պարբերականին


Ամերիկյան հեղինակավոր The American Conservative պարբերականը հարցազրույց է հրապարակել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի (Ruben Vardanyan) հետ: Հայտնի վերլուծաբան Սոհրաբ Ահմարին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, գրում է, որ հայերը, լինելով աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդը և առաջին ժամանակակից ցեղասպանության զոհերը, վերջին ամիսներին ենթարկվում են ագրեսիվ Ադրբեջանի ավելի ու ավելի սաստկացող ճնշումներին։ Վերլուծաբանն ընդգծում է, որ նավթի և գազի հարստությամբ ոգևորված Բաքվի վարչակարգը շրջափակման մեջ է վերցրել Ղարաբաղը. «Այսպես կոչված Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, փակվել է ադրբեջանցի բնապահպան ցուցարարների կողմից (մի՛ ծիծաղեք), իսկ Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է ռմբակոծել օգնություն մատակարարող ինքնաթիռները»:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ (հարցազրույց տեղի է ունեցել  հունվարի 6-ին):

Սոհրաբ Ահմարի- Շրջափակումը սկսվել է դեկտեմբերի 12-ին, վերջին շրջանում ինչ-որ բան փոխվե՞լ է։

Ռուբեն Վարդանյան- Ցավոք, ոչինչ չի փոխվել։ Մենք շարունակում ենք շրջափակման մեջ մնալ։ Մենք չունենք պարեն, դեղորայք և վառելիք։ Ընտանիքները շարունակում են մնալ կիսված՝ չկարողանալով միանալ ընտանիքի մյուս անդամներին, այդ թվում՝ արցախցի երեխաներ, որոնց ծնողները Հայաստանում են, և հայաստանցի երեխաներ, որոնց ծնողներն Արցախում են: Բավականին բարդ իրավիճակ է։ Անցել է 26 օր, և իրավիճակն իսկապես ծանր է:

Սոհրաբ Ահմարի - Ստացվում է՝ 120 000 հայեր շրջափակման մեջ են։

Ռուբեն Վարդանյան - Այդ թվում՝ 30 000 երեխաներ։

Սոհրաբ Ահմարի - Շրջափակումը սկսվել է որպես ադրբեջանական բնապահպանական բողոքի ակցիա՞:

Ռուբեն Վարդանյան - Այն սկսվել է որպես ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիա, որոնք փակել են ճանապարհը։ Բայց եթե հետևեք Ադրբեջանի պատմության անցած 10 տարիներին, Ադրբեջանում որևէ այլ բնապահպանական բողոքի ակցիաներ չեք գտնի։ Դա մի փոքր զարմանալի է՝ հաշվի առնելով, թե որքան մեծ է նավթի և գազի արդյունաբերությունը Ադրբեջանում: Հետաքրքիր է, որ նրանք հիմա հանկարծ սկսել են մտածել շրջակա միջավայրի մասին և ինչու են որոշել իրենց առաջին բողոքի ակցիան անցկացնել հենց այստեղ:

Մենք ի սկզբանե ասել ենք. «Մենք որևէ խնդիր չենք տեսնում՝ կապված միջազգային փորձագետներ ուղարկելու հետ, որպեսզի վերջիններս մոնիթորինգ իրականացնեն մեր հանքարդյունաբերության ոլորտում»։ Մենք աշխատում ենք բարձր ստանդարտներին համապատասխան։ Արցախի կառավարությունն այստեղ բարձր ստանդարտներ է սահմանել ցանկացած արդյունաբերության համար։ Հետևաբար, մենք ասել ենք. «Խնդիր չկա, եկեք ոչ միայն ստուգենք, թե ինչպես ենք մենք հանքարդյունահանում, այլ նաև եկեք ստուգենք Ադրբեջանում հանքարդյունաբերության որակը», քանի որ մեզ ևս հետաքրքրում է, թե ինչպես են մեր ադրբեջանցի հարևանները վերաբերվում շրջակա միջավայրին: Բայց նրանք հրաժարվել են։ Բացի այդ, այդ «ցուցարարներից» շատերը ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, զինվորականներ... Մյուսներին  վարձել է կառավարությունը և վարձատրում է բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Սոհրաբ Ահմարի - Մի՞թե Լաչինի միջանցքը չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից։ Ինչո՞ւ ռուսները չեն օգնում։

Ռուբեն Վարդանյան -Դե, եթե հետևեք աշխարհի ցանկացած մասում խաղաղապահների աշխատանքներին, կգտնեք նմանատիպ պատմություններ: Պատճառներից մեկն այն է, որ սովորաբար խաղաղապահների թիվը շատ սահմանափակ է։ Նրանք իրավունք չունեն օգտագործելու իրենց զենքը։ Բացի այդ, նրանք սովորաբար փորձում են խուսափել բախումներից, իսկ երբ բախում է տեղի ունենում, նրանք որևէ գործողություն ձեռնարկելու համար սահմանափակ հնարավորություն ունեն.... Իսկ հաղթահարել շրջափակումն առանց ուժի, հեշտ չէ։

Սոհրաբ Ահմարի - Ես մեր զրույցը պետք է սկսեի՝ շնորհավորելով Ձեր Սուրբ Ծնունդը։ Այսօր հայկական Սուրբ Ծնունդն է, այնպես չէ՞։ Ինչպե՞ս է շրջափակումն անդրադառնում սուրբ օրերի վրա։

Ռուբեն Վարդանյան - Մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգերից մեկն ենք, և մեր եկեղեցին Սուրբ Ծնունդն ու Հիսուսի մկրտությունը նշում է նույն օրը՝ միշտ հունվարի 6-ին։

Այս անգամ Սուրբ Ծնունդն անցկացնում ենք շրջափակման ծանր իրավիճակում։  Ինչպես շատ քրիստոնեական համայնքներ, Սուրբ Ծննդյան օրը մենք ձուկ ենք ուտում: Հիմա մենք ձուկ չունենք։ Ունենք մի փոքր բրինձ՝ չրերով փլավ սարքելու համար։ Մարդկանց մեծ մասը չունեն այն մթերքները, որ սովորաբար պատրաստում են Սուրբ Ծննդյան օրը: Բայց մարդիկ լավ տրամադրություն ունեն։ Այսօր ես եկեղեցում էի, այն լեփ-լեցուն էր հազարավոր մարդկանցով։ Նրանցից շատերը շատ ըմբռնումով են մոտենում, նրանք հասկանում են՝ ինչ է կատարվում։ Նրանք հասկանում են, որ այս շրջափակումը բնապահպանության հետ որևէ կապ չունի, այն մեր հայրենիքում ապրելու իրավունքի մասին է։ Եվ սա է պատճառը, որ մարդկանց մեծ մասն ասում է, որ մենք չենք հեռանալու, մենք այստեղ ենք մնալու:

Սոհրաբ Ահմարի - Կա՞ արդյոք սովի վտանգ։ Որքա՞ն պաշար ունեք ձեզ մոտ: Որքա՞ն ժամանակ դա կբավականացնի։

Ռուբեն Վարդանյան - Մենք պահեստարաններ ունենք, որոնք երկար տարիներ հավաքել ենք։ Բացի այդ, մի՛ մոռացեք, որ Արցախը հարուստ երկիր է։ Մենք ունենք լավ միս և հացահատիկ: Այսինքն՝ հիմնական պարենն ունենք, սով չի սկսվել մեզ մոտ, սակայն ամեն բան չէ, որ ունենք։ Չունենք բանջարեղեն։ Երեխաները նորմալ սնունդ չեն ստանում, թերսնվում են,  ինչը վնասակար է նրանց զարգացման համար։ Ինչ վերաբերում է դեղորայքին, Կարմիր Խաչը մեզ ինչ-որ չափով օգնում է, բայց, իհարկե, մենք ունենք խնդիրներ, որոնք շարունակվում են....

Ադրբեջանցի «ակտիվիստները» թույլ են տալիս Կարմիր Խաչին անցնել։ Հիմա ադրբեջանցիները խաղ են խաղում՝ ասելով, թե տեսեք, ճանապարհը բաց է, Կարմիր Խաչն անցնում է։ Սակայն մյուսների դեպքում նրանք ստուգում են անձնագրերը և հարցնում են․ «Ինչո՞ւ եք գնում։ Ո՞ւր եք գնում»։ Մինչդեռ, ըստ միջազգային պայմանավորվածության՝ ճանապարհը պետք է լինի բաց և ազատ։ Սա անընդունելի է մեզ համար:

Սոհրաբ Ահմարի - Որքանո՞վ է ի վիճակի օգնել Երևանի կառավարությունը։

Ռուբեն Վարդանյան - Հայաստանն ինքն էլ բախվում է մարտահրավերների Ադրբեջանի հետ։ Հայաստանի կառավարությունն ու հայ հասարակությունը սահմանափակ ռեսուրսներ ունեն:

Սոհրաբ Ահմարի - Կարծես՝ ադրբեջանցիները վճռական են տրամադրված ճնշելու այնքան ժամանակ, մինչև որ 120 000 ղարաբաղցի հայեր ստիպված կլինեն հեռանալ:

Ռուբեն Վարդանյան - Տեսեք, սա շարունակվում է արդեն 35 տարի: 1988 թվականին, երբ Խորհրդային Միության կազմում գտնվող Ղարաբաղում հայերը պահանջում էին անկախություն Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից, նրանք [ադրբեջանցները] պատերազմ սկսեցին ու պարտվեցին առաջին պատերազմում։ Բայց նպատակը եղել է հայերի էթնիկ զտումներ իրականացնել այս ամբողջ տարածքում, որտեղ մենք ապրում ենք հազարավոր տարիներ։ Կան  հինավուրց վանքեր, որոնք վկայում են այստեղ մեր ներկայության մասին, գյուղեր, որտեղ մարդիկ ապրել են տասնյակ սերունդներով: Բայց նրանք ուզում են այդ տարածքը մաքրել ադրբեջանցի ժողովրդի համար։

Սոհրաբ Ահմարի -  Պատրա՞ստ եք արդյոք հեռանալ։ Ղարաբաղի հայերը երբևէ կհեռանա՞ն այս հողից։

Ռուբեն Վարդանյան - Դեկտեմբերի 25-ին մեծ հանրահավաք ունեցանք, 50 000-ից ավելի  մարդ էր հավաքվել։ Միասնական որոշում կայացվեց․ չնայած բոլոր դժվարություններին ու մեզ համար ստեղծված բոլոր վտանգներին՝ սա մեր հայրենիքն է։ Կմեռնենք, բայց մեր հայրենիքում կմնանք։ Ադրբեջանը կանգնած է բարդ ընտրության առաջ. նրանք պետք է սպանեն 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխաների: Ադրբեջանը շատ թանկ է վճարելու այս ամենի համար, ոչ միայն սեփական զինվորների կյանքով, այլ նաև նրա համար, որ աշխարհը չի ընդունելու այսպիսի արարքը։ Ինչևէ, մենք մեր որոշումն արդեն կայացրել ենք․ մենք մեր տներից չենք հեռանալու։

Սոհրաբ Ահմարի - Ադրբեջանի կառավարությունն ասում է հետևյալը. «Ղարաբաղը մեր  մարզն է, որտեղ կան հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներ: Եվ նրանք կարող են ապրել մեզ հետ»: Ինչու՞ դա ձեզ համար ընդունելի չէ:

Ռուբեն Վարդանյան - Տեսեք, դուք ապրում եք Միացյալ Նահանգներում, որտեղ ժողովրդավարական կարգեր են տիրում։ Ադրբեջանական պետությունում ժողովրդավարություն չկա: Այն ավտորիտար պետություն է: Պարզապես հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ իրավունքներ ունի սովորական ադրբեջանցի ժողովուրդը: Նրանք չունեն ոչ մի իրավունք: Չկա ոչ մի ընդդիմություն, չկան իրական ընտրություններ, ոչ մի իրական ժողովրդավարություն: Մեկ ընտանիք կառավարում է ողջ երկիրը: Ուստի, մենք ասում ենք. «Ինչպե՞ս եք ուզում, որ մենք ապրենք որպես մի երկրի քաղաքացիներ, որտեղ մարդու իրավունքների խախտումը սեփական ժողովրդի նկատմամբ այդքան սովորական երևույթ է, էլ չեմ խոսում ազգային փոքրամասնությունների մասին»:

Սոհրաբ Ահմարի - Երբ ես հոկտեմբերին Երևանում էի, որոշ պաշտոնյաներ, որոնց հետ ես հարցազրույց ունեցա, ասացին, որ պատրաստ են մտածել այս սառեցված հակամարտության վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների մասին: Նրանց անհանգստացնում է այն, որ դուք էթնիկ ճնշման կենթարկվեք և արդյոք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կնշանակի Ղարաբաղի հայերի համար ապրել ադրբեջանցիների հետ, ովքեր 30 տարի շարունակ վարել են ծայրահեղ հակահայկական քարոզչություն։ Արդյոք կարո՞ղ եք պատկերացնել ադրբեջանցիների վերաինտեգրումն այդ տարածքում, հատկապես նրանց, ովքեր, պետք է նկատենք, կորցրել են իրենց տները և վտարվել են նախկին պատերազմների ժամանակ։

Ռուբեն Վարդանյան - Եթե​​դուք իսկապես ցանկանում եք խաղաղություն հաստատել և ունենալ երկարաժամկետ ռազմավարություն, որտեղ մենք կարող ենք հարևանների պես ապրել միմյանց հետ կողք-կողքի, նա [Ալիևը] պետք է փոխի իր մոտեցումը: Դուք չեք կարող օգտագործել ձեր ուժը՝ մարդկանց ձեր շուրջը պահելու համար: Նա պետք է նստի և քննարկի... Երեսուն տարի առաջ նրանք պարտվեցին պատերազմում: Վերջերս հայերը պարտվեցին պատերազմում։ Եվ դա կարող է շարունակվել ընդմիշտ, իսկ ուժային հավասարակշռությունը կարող է փոխվել, քանի որ ապագայում նավթի ու գազի գինը կարող է իջնել։ Հակամարտությունը կարող է հավերժ լինել....

Ադրբեջանի ղեկավարները պետք է հասկանան՝ եթե նրանք իսկապես ցանկանում են խաղաղություն հաստատել տարածաշրջանում, նրանք պետք է այնպիսի առաջարկություններ ներկայացնեն, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: Իսկ լուծումը շատ պարզ է․ նրանք պետք է ընդունեն, որ Արցախը և նրա ժողովուրդը սովոր են ապրել անկախ, և նրանք պարզապես չեն դառնա Ադրբեջանի սովորական քաղաքացիներ... Նրանք պետք է ճանապարհ գտնեն դա ընդունելու համար։ Նրանք պետք է այնքան իմաստուն լինեն, որ ընդունեն այդ հանգամանքը՝ ոչ միայն ներկա հակամարտությունը հաղթահարելու, այլև հակամարտությունը հաջորդ սերնդին չպարտադրելու համար: Պետք է նստել ու խոսել ժողովրդի հետ։ Շատ ժամանակ կպահանջվի, և երկու կողմերից շատ կամք կպահանջվի՝ միմյանց հետ խոսելու, ատելությունը մի աստիճանի հասցնելու համար, երբ մենք կկարողանանք ապրել միմյանց հետ կողք-կողքի, ինչպես դա տեղի է ունեցել Բրիտանիայի և Ֆրանսիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև։ Եթե ​​չփորձենք, երբեք լուծում չենք գտնի:

Սոհրաբ Ահմարի - Բայց ներկայումս արդյոք նրանք փորձո՞ւմ են պարտադրել դա:

Ռուբեն Վարդանյան - Նրանք փորձում են օգտագործել իրենց ուժը. նրանք չեն հասկանում, որ դա ծիծաղելի է, ճիշտ չէ ուժն ու իշխանությունը միակողմանի օգտագործել, քանի որ դա երկարաժամկետ լուծում չէ:

Սոհրաբ Ահմարի - Ամերիկյան արտաքին քաղաքական համակարգի որոշ հատվածներ վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել են խիստ ադրբեջանամետ նավթի և գազի պատճառով, քանի որ Բաքվին նրանք համարում են գործիք Իրանի դեմ։ Դե իսկ Ադրբեջանն իրեն, որպես վստահելի դաշնակից, վաճառել է Արևմուտքին։ Ամերիկացիները գուցե չեն հասկանում, որ այս հաշվարկի հիման վրա մեր արտաքին քաղաքական էլիտաներից ոմանք պատրաստ կլինեն վնասել մեկ այլ բնիկ քրիստոնյա համայնքի: Ինչո՞ւ պետք է ամերիկացիները և հատկապես ամերիկացի քրիստոնյաները հոգ տանեն հայերի մասին իրենց պատմական հողերում:

Ռուբեն Վարդանյան - Չի կարելի ապրել երկակի ստանդարտներով։ Եթե​​ դուք, որպես ամերիկացիներ, հոգում եք ժողովրդավարության, մարդու իրավունքների և ժողովուրդների սեփական տներում ապրելու իրավունքի մասին, ապա դա չի կարող ուղղակի կիրառվել անհավասարաչափ կամ չի կարելի թույլ տալ, որ այն ճնշվի ռեալպոլիտիկով... Միացյալ Նահանգները, լինելով աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկը, աշխարհում ժողովրդավարության հիմնական մատակարարը և արևմտյան քաղաքակրթության հանգույցը, պետք է հասկանա, որ հայկական քաղաքակրթությունը հնագույններից մեկն է այս տարածաշրջանում և աշխարհում: Մենք ապրել ենք և ժառանգություն ենք ստեղծել աշխարհի համար: Եվ եթե թույլ տան մեզ ենթարկվել էթնիկ զտումների, դա կվնասի ոչ միայն այս տարածաշրջանին, այլև աշխարհին, հատկապես՝ քրիստոնեական աշխարհին: Սա առաջին քրիստոնեական քաղաքակրթությունն է, և նա է ձևավորել քրիստոնեությունը ողջ աշխարհի համար: Ամերիկացիներ, հատկապես՝ քրիստոնյաներ, սա մի երևույթ է, որը, գուցե, դուք կարող եք անտեսել՝ ասելով. «Մեզնից շատ է հեռու», սակայն վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը:

Սոհրաբ Ահմարի - Շնորհակալություն, ուրախ Սուրբ Ծնունդ:

Ռուբեն Վարդանյան - Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ 18/04/2024 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում 18/04/2024 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են 18/04/2024 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել 18/04/2024 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 18/04/2024 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ 18/04/2024 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) 18/04/2024 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը 18/04/2024 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի

Տվյալ բաժնի վերջին նյութերը