11/01/2023 11:26
Ալիևը վախեր ունի, որ Ռուսաստանը և Հայաստանը կարող են պատրաստվել, իր իսկ «եզրաբանությամբ»՝ ռևանշի․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ալիևի երեկվա հայտարարություններից երկու կարևոր կետ է առանձնացրել, իր ձևակերպմամբ, Բաքվի բարբարոսական վարչախմբի ներքին վախերի պահով։
«Առաջինն այն է, որ նա վախեր ունի և, իմիջիայլոց, դա արտահայտվում է նաև քարոզչության մեջ, առ այն, որ Ռուսաստանը և Հայաստանը կարող են պատրաստվել, իր իսկ «եզրաբանությամբ»՝ ռևանշի։
Երկրորդը, որ նույնիսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման իբր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո էլ Հայաստանը կարող է այդ բռնապետության ներսում կազմակերպել զանազան շարժումներ այդ կազմավորումը քայքայելու համար, որտեղ մեր դաշնակիցն ակնհայտորեն կարող է լինել Իրանը։
Բոլոր այս վախերը հիմնավոր են, որովհետև Բաքվի բռնապետը, նաև հաշվի առնելով թուրքական և իսրայելական որակյալ խորհրդատվությունը, կարծում եմ՝ լավագույնս է տեղյակ թե՛ իր բռնապետության շուրջ և թե՛ դրանում առկա արտաքին ու ներքին մարտահրավերներից և խոցելի կետերից», - գրել է նա։