Իմ դրոշը հայկականն է. Հարցազրույց ավտոարշավորդ Արթուր Գորոյանի հետ

12/01/2023 17:49

Իմ դրոշը հայկականն է. Հարցազրույց ավտոարշավորդ Արթուր Գորոյանի հետ


Aysor.am-ի հարցազրույցը՝ ավտոարշավորդ Արթուր Գորոյանիի հետ։

-Արթուր, կպատմե՞ս քո մասին։ Որտեղի՞ց ես, ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ։

-Դե, ի՞նչ պատմեմ... Մրցարշավորդ եմ։ Ծնունդով Ջավախքից եմ՝ Բոգդանովկայի Խոջաբեկ գյուղից։ Մինչև 3- րդ դասարան ապրել եմ հայրենի գյուղում, դրանից հետո, երբ 9-ը տարեկան էի, ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան։

-Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել ավտոսպորտով։

-Գնում էի կարտինգի, որտեղից էլ մեզ տարան Գերմանիա մրցումների։ Այնտեղ երրորդ տեղն զբաղեցրինք ու որոշեցի զբաղվել մրցարշավով։ Եկա Հայաստան, հայկական արտոնագիր ստացա, որպեսզի կարողանամ միջազգային մրցաշարերում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։

-Իսկ ինչո՞ւ Հայաստանի։ Ծնվել ես Վրաստանում, ապրում ես Ռուսաստանում։ Ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի
դրոշն ընտրել։

-Ջավախքը թեև Վրաստանում է, բայց հիմնականում հայերով է բնակեցված, դրա համար ես վրացերեն ո՛չ խոսել գիտեմ, ո՛չ գրել, ո՛չ կարդալ։ Ես հայ եմ, ընտանիքում հայերեն ենք խոսում։ Հորս պապը Էրզրումից է, մորս պապը՝ Մուշից։ Մեր ընտանիքն ավանդական հայկական ընտանիք է, ու ծնողներս մեզ դաստիարակել են, որ մեր նախնիներին ու արմատները պետք է միշտ հարգենք ու հիշենք, դրա արդյունքում հայությունն ու հայրենասիրությունն իմ մեջ շատ խորն է նստած։ Ի վերջո, ես նաև Հայաստանի քաղաքացի եմ։ Դա է պատճառը, որ նույնիսկ հարց էլ չի առաջացել, թե որ երկրից պետք է արտոնագիր ստանամ ու որ երկրի դրոշի ներքո
հանդես գամ։ Իմ դրոշը հայկականն է։

-Իսկ դու միա՞կ հայն ես ձեր սպորտաձևում։

-Մինչև անցած տարի միակն էի, հիմա երկուսով ենք։ Ընկերս՝ Ռոմա Մավլանովը, որն ազգությամբ ռուս է, հայկական արտոնագիր ստացավ, ու երկուսս էլ մի մեքենայով հանդես ենք գալիս հայկական դրոշի ներքո։

-Սպորտաձևի մասին կպատմե՞ս։ Ինչո՞վ է այն տարբերվում սովորական ռալլիից կամ ֆորմուլայից։

-Սպորտաձևը, որով զբաղվում եմ, ավտոմրցարշավ է, ինչպես ասում են՝ դիմացկունության մրցարշավ։ Տարբեր մրցումներ կան՝ 4, 6, 12, 24 ժամ տևողությամբ։ Մրցման ժամանակ կարևորը դիմացկունությունն է՝ թե՛  արշավորդի, թե՛ հատկապես մեքենայի։ Ռալլին այլ սպորտաձև է, այն սովորաբար ենթադրում է տարածության հաղթահարում՝ ավազի վրա, գրունտային ճանապարհով կամ բարդ ռելիեֆով անտառում և այլն։ Մեր սպորտաձևն անցկացվում է ասֆալտապատ օղակաձև վազքուղիներում։ Օրինակ, առաջիկա օրերին կայանալիք «Աբու Դաբի-6» մրցարշավն անցկացվելու է այն նույն վազքուղու վրա, ուր անցկացվում է «Ֆորմուլա 1»-ի մրցարշավը։ Բացի այդ, մենք մրցում ենք միայն գործարանային արտադրության սպորտային մեքենաներով։ Դրանք ոչ թե հատուկ արդիականացված են, «թյունինգ» են արված  կամ ավտոտնակում ձեռքով հավաքված են, այլ գործարանում թողարկված մեքենաներ են։ Մեքենայում կարող է մեկ արշավորդ լինել, բայց մրցմանը թիմում կարող է լինել մինչև 6 արշավորդ։ Առաջիկա մրցմանը մեր թիմը կմեկնարկի հունվարի 21-ին, ժամը 16։00-ին։ Մրցարշավին կարելի է հետևել www.24Hseries.com կայքում։

-Անպայման կհետևենք ու կերկրպագենք հայկական թիմի ու անձամբ քեզ համար։ Փաստորեն մրցման ժամանակ
շտուրման չկա, մեքենայում միայն արշավո՞րդն է։

-Այո, մեքենայում միայն արշավորդն է։ Կախված է, թե ինչ տևողությամբ արշավ է՝ 1,5-3 ժամը մեկ նախատեսված է «փիթ-ստոպ», որի ընթացքում արշավորդը կարող է փոխվել։ Այսինքն՝ խնդիրն այնքան արշավորդը չէ, որքան մեքենայի դիմացկությունը։

-Օրինակ՝ «Ռեյս 24»-ում մեքենան 24 ժամ անընդմեջ ընթացքի մե՞ջ է։

-Այո, նույն մեքենան։ Այն կարող է լիցքավորվել, կարող են փոխվել միայն անիվներն ու վարորդը, բայց մարաթոնի ընթացքում մեքենան պետք է միշտ մնա արշավի մեջ։

-Անձամբ դու, օրինակ, մի մարաթոնի ընթացքում քանի՞ ժամ ես եղել ղեկին։

-Կախված է նրանից, թե քանի արշավորդ կա թիմում։ Օրինակ, ես մասնակցել եմ 24-ժամյա մրցման, որի ժամանակ 4 արշավորդ է եղել, ու յուրաքանչյուրս 6 ժամ եղել ենք ղեկին։ Բայց կա մրցում, որը 6 ժամ է, երկու հոգով 3-ական ժամ ենք վարել։

-Իսկ առհասարակ ին՞չ մրցումներ կան։

-Տարվա ընթացքոմ մրցումները շատ են։ Ամենահայտնին, ամենակարևորն ու ամենավտանգավորը գերմանական Նյուրբուրգրինգում անցկացվող մրցարշավներն են, որոնցից գլխավորը «Ռեյս-24»-ն է։ Կա «Դուբայ-24»-ը, «Աբու Դաբի-6»-ը։ Տարբեր կազմակերպիչներ տարբեր տեղերում մրցումներ անցկացնում են, բայց ինձ համար գլխավորը Նյուրբուրգրինգն է։ Տարբեր դիսցիպլիններից չեմպիոնները գալիս են այնտեղ ու մնում։ Այն արշավորդների համար ամենաերկար, ամենադժվար ու ամենահետաքրքիր վազքուղին է։ Արդեն 12 տարի է՝ ամեն տարի մասնակցում եմ Նյուրբուրգրինգի մցրումներին։ 25 կմ երկարությամբ վազքուղում անցած տարի 230-240 մեքենա էր մրցում։ Օրինակ՝ անցած տարի Դուբայում մրցման դուրս էր եկել 91 մեքենա, իսկ Աբու-Դաբիում այս տարի, հնարավոր է, 30-40 մեքենա լինի, ոչ ավելի։ Նյուրբուրգրինգում հատուկ արտոնագիր է պետք, հեշտ չէ։ Պետք է այդ վազքուղու վրա փորձ ունենալ։ Սովորական մրցման համար երկու տարվա փորձ է պետք։ Իսկ օրինակ՝ 12 և 24 ժամ տևողությամբ մրցումների համար, փորձից բացի, պետք է նաև արդյունք ունենալ։ Պետք է արշավորդի արդյունքը վերջին 3 տարվա ընթացքում եզրագիծ հասած մեքենաների լավագույն 50 տոկոսի մեջ լինի։ Այսինքն, եթե օրինակ, եզրագիծ է հասել 10 մեքենա, պետք է լինել լավագույն հնգյակում։

-Նյուրբուրգրինգում անցած տարի 240 մեքենաներից քանի՞սն էին հասել եզրագիծ։

-160-170-ը։ Ամենավտանգավոր վազքուղին է, վթարներ շատ են լինում։

-Իսկ 12 տարվա ընթացքում  դու քանի՞ անգամ ես հասել եզրագիծ։

-8 անգամ հասել եմ, մյուս անգամները չի ստացվել (ժպտում է)։

-Իսկ լավագույն նվաճո՞ւմը։ Գուցե 2017 թվականին Նյուբուրգրինգում 2-րդ հորիզոնակա՞նը։

-Ոչ։ 2013 թ. Նյուրբուրգրինգում 4 ժամանոց մրցմանը առաջին տեղն եմ զբաղեցրել։ 2017 թ. 2-րդը եղել եմ 6 ժամանոց մրցման արդյունքում։ Բայց ամենահետաքրքիրը 2017 թ. 24 ժամանոց մրցումն էր, որի ժամանակ 23 ժամ մեր մեքենան ընթանում էր 2-րդ տեղում, մնացել էր մեկ ժամ ու ղեկին ես էի, դարձանք 1-ինը, բայց կես ժամ անց ինձ հետևից հրեցին, հարվածեցի պատին ու վթարի հետևանքով եզրագիծ չհասա։ Փաստացի, 23- րդ ժամի դրությամբ առաջատարն էի, բայց եզրագիծ չհասա։

-Միտումնավո՞ր էր հետևից հարվածը։

-Չեմ կարծում։ Մեր բոլոր արշավորդներն իրար գիտեն, մի ընտանիքի պես են, հարաբերություններն այնպես
են, ինչպես փոքր համայնքում կամ գյուղում։ Նման բաներ չկան։

-Դաժա՞ն վթար էր։

-Դե, ինչ ասեմ. Ես վնասվածք չստացա, բայց մեքենան տեղ չհասավ...

-Կարելի է ասել, որ քո գլխավոր նպատակը Նյուրբուրգրինգի 24 ժամանոց գլխավոր մրցույթը հաղթելն է։ Ի՞նչ
է հարկավոր դրա համար։

-Պետք է մի աստիճան վեր բարձրանանք։ Նյուրբուրգրինգի «24 ժամում» հաղթելու համար նախ պետք է ասպարեզ դուրս գանք GT3 դասի մեքենայով, որով, ի դեպ, անցած տարի մասնակցել եմ Դուբայի մրցմանը։ Իսկ Նյուրբուրգրինգում մենք ստիպված ենք մասնակցել RS3 դասի մեքենայով, որը մի փոքր թույլ մեքենա է։ Դրանով չեմպիոն դառնալը քիչ հավանական է, բայց Ռոմայի հետ մտադիր ենք առաջին քայլն անել։ Ռոման շատ արագ, դիմացկուն արշավորդ է, արդյունք ունենալու լավ տարբերակներ կան։ Մենք հիմա հանդես ենք
գալիս «Շարկի ռեյսինգ» թիմում, որը ներկայացնում է «Աուդին»։ Ես 2016 թվականից սկսած «Աուդի» եմ վարում՝ սկզբում ուղղակի արշավորդ էի, հետո դարձա «Աուդիի» արշավորդը։ Գործարանը շատ ուշադիր է իր մեքենաների նկատմամբ, և «Աուդիի» գործարանը մեզ աջակցում է մեր մրցելույթներին։ Անցած տարի մեզ նոր գործընկեր միացավ՝ գերմանական «Կոբլոր» ժամացույցների ֆիրման։ Ի դեպ, այդ ժամացույցների ցիֆերբլատը պատրաստված է Նյուրբուրգրինգի վազքուղու ասֆալտից։ Ես ուզում եմ օգտվել հնարավորությունից ու իմ երախտագիտությունը հայտնել մեր հովանավորներին, գործընկերներին ու թիմին։Մեզ հաջողվել է մրցունակ թիմ ստեղծել ու մտադիր ենք հանդես գալ ողջ ներուժով։

-Ստացվում է, որ արդյունքը հիմնականում մեքենայից է կախված։

-Ե՛վ մեքենայից, և՛ արշավորդից ու մեխանիկից, և՛ ամբողջ թիմից։ Մեքենան կարևոր է, բայց ոչ թե արագությունը, այլ դիմացկունությունը։ Օրինակ, անցած տարի Դուբայում 91 մեքենաների մեջ ամենաարագը մենք էին, բայց մեքենան երկու անգամ փչացավ, ու մենք ստիպված էինք մեկ անգամ կես ժամ, մեկ անգամ էլ 1 ժամ 25 րոպե բոքսում անցկացնել։ Եվ եթե արդյունքներից հանվեր այդ ժամանակը, մենք կլինեինք առաջինը։ Բայց քանի որ սա դիմացկունության մրցում է, այդ ժամանակը չի հանվում։ Այնպես որ՝ ամենակարևորը մեքենայի դիմացկունությունն է ու արշավորդի վարպետությունը։ Մարդիկ, անձնակազմերը հիմնականում պատրաստված են և գրեթե նույնությամբ իրականացնում են իրենց պարտականությունները։ Այստեղ «Ֆորմուլա 1»-ի նման չէ, որ «փիթ-ստոպից» որքան շուտ դուրս գաս, այնքան լավ։ Փիթ-ստոպին միևնույն է՝ հատկացված է 3 րոպե և շատ շտապելու կարիք չկա, կարելի է հանգիստ լիցքվորվել ու փոխել անիվները։ Կարևորը, որ մեքենան չփչանա։

-Ավտոսպորտում, կարծես, «Ֆորմուլա 1»-ին մասնակցելը ու հաղթելը երազանք է, դու չունե՞ս նման երազանք։

-Ոչ, նման երազանք չունեմ։ Ֆորմուլան ու թափքը բացարձակապես տարբեր են։

-Հայաստան հաճա՞խ ես այցելում։

-Գործնականում փորձում եմ ամեն ամիս լինել Հայաստանում։ Այստեղ գալն ինձ ուժ է տալիս։

-Իսկ մրցումներին հայ երկրպագուներ գալի՞ս են։

-Գալիս են։ Գերմանիայում գալիս են Լեհաստանում, Իտալիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում ու այլ երկրներում ապրող հայեր։ Գալիս են Հայաստանի դրոշներով ու երկրպագում են ինձ համար, ինչը չափազանց հաճելի է։ Ի վերջո, ես սպորտսմեն եմ, ու յուրաքանչյուր սպորտսմենի առաքելությունն է պոպուլյարիզացնել այն, իմ դեպքում՝ պոպուլյարիզացնել ավտոսպորտը Հայաստանում։ Հիմա արդեն մրցումներին գալիս է նաև ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։ Նա խոսք է տվել, որ այս անգամ ևս կգա ու նաև Աբու Դաբիում
կսատարի մեզ։

-Եթե մարդիկ ուզենան մտնել այս սպորտաձև, ի՞նչ պետք է անեն, որտեղի՞ց սկսեն։

-Հայաստանում կան հնարավորություններ, կա ֆեդերացիա, կա կարտինգ։ Երեխաները կարող են զբաղվել կարտինգով, ուժերը չափել։ Իսկ եթե կլինեն մարդիկ, ում անհրաժեշտ կլինի օգնություն, խորհուրդ, կարող են ինձ գրել Ինստագրամով։ Որևէ խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ, որ այս սպորտաձևում լավ ներուժ կա, ու հնարավոր է հայ մրցարշավորդներով արդյունքներ ունենալ, այսկերպ ևս Հայաստանը ներկայացնել աշխարհին։

-Ո՞ր տարիքում կարելի է զբաղվել այս ավտոսպորտով։

-Կարծում եմ՝ 6 տարեկանից սկսած կարելի է զբաղվել կարտինգով, 12-13-ում կարելի է մուտք գործել «Փոքր ֆորմուլա», իսկ 15-16 տարեկանում արդեն կարելի է ավտոարշավների մասնակցել։ Ճիշտ է՝ այդ տարիքում վարորդական իրավունք չի տրվում, բայց սպորտային արտոնագրեր ստանալ կարելի է։

-Արթուր, շնորհակալություն հարցազրույցի համար։ Քեզ հաջողություն ենք մաղթում հունվարի 21-ին Աբու Դաբիում կայանալիք մրցարշավին և ամենակարևորը, ցանկանում ենք, որ Նյուրբուրգրինգում հաղթելու երազանքը շատ շուտ ի կատար ածվի։

-Շնորհակալ եմ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ Այսօր, 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել Այսօր, 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան Այսօր, 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին Այսօր, 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա Այսօր, 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր Այսօր, 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Այսօր, 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին 27/04/2024 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան 27/04/2024 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները 27/04/2024 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան 27/04/2024 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք 27/04/2024 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս 27/04/2024 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան 27/04/2024 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը 27/04/2024 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 27/04/2024 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) 27/04/2024 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո 27/04/2024 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին 27/04/2024 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 27/04/2024 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) 27/04/2024 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան 27/04/2024 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել 27/04/2024 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը 27/04/2024 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից 27/04/2024 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել 27/04/2024 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները 27/04/2024 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից 27/04/2024 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին 27/04/2024 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» 27/04/2024 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում 27/04/2024 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան 27/04/2024 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին 27/04/2024 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից 27/04/2024 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 27/04/2024 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին 27/04/2024 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան 27/04/2024 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 27/04/2024 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին 27/04/2024 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով

Տվյալ բաժնի վերջին նյութերը