14/01/2023 14:38
Հասանովը հանձնարարականներ է տվել՝ պահպանել ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակը՝ ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու համար
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հանդիպմանը մանրամասն վերլուծվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և «Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»։
Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ պահպանել ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակը՝ ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու համար։