
18/01/2023 12:21
Հայաստանն ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցուցակում 7-րդն է՝ 142 երկրների շարքում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ամենաանվտանգ երկրների ցուցակը:
Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցուցակում իր տեղն է գտել առաջին տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը 142 երկրների շարքում:
Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում Կատարը, իսկ Հայաստանից անմիջապես հետո 8-րդ հորիզոնականում Ճապոնիան է, 9-րդ տեղը Շվեյցարիայինն է, իսկ տասնյակն ամփոփում է Բահրեյնը:
«Ցանկանում ենք նշել, որ երկրների անվտանգության ցուցանիշներն ուղիղ ազդեցություն ունեն նաև տնտեսական ներուժի և ներդրումային գրավչության վրա»,- հայտնել են նախարարությունից։