
18/01/2023 15:40
Հայ գործընկերները պնդում էին, որ Ադրբեջանը դատապարտվի. Լավրովը` չընդունված փաստաթղթի մասին
Հայաստանը պահանջում էր, որպեսզի ՀԱՊԿ-ը շատ կոշտ դատապարտի Ադրբեջանի գործողությունները, սակայն դա արդեն ամեն անդամ երկրի գործն է, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Որոշակի դժվարություններ ունենք Հայաստանում ներկայիս իրավիճակի հետ կապված։ Մեր հայ գործընկերներն առաջ էին քաշել Ադրբեջանի հետ սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը՝ կայունություն ապահովելու նպատակով։
Երևանում կայացած գագաթնաժողովում համաձայնեցրել ենք այդ առաքելության պարամետրերի մասին փաստաթուղթը։ Սակայն, այն ընդունել չստացվեց, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ այդ փաստաթղթում խիստ դատապարտվի Ադրբեջանը», - նշել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ ՀԱՊԿ-ն հիմա էլ է պատրաստ Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն, սակայն «ՀՀ իշխանությունները նախընտրում են ԵՄ-ի հետ պայմանավորվել»։