19/01/2023 12:11
ՌԴ-ն ևս մեկ անգամ բացահայտեց այն փաստը, որ Հայաստանը փաստացի հրաժարվել է ՀԱՊԿ-ի աջակցությունից. Մամիջանյան (Տեսանյութ)
Ամփոփելով շաբաթը կարող ենք արձանագրել, որ փաստացի երկու կարևոր ուժային կենտրոններից՝ հավաքական Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից եկան հետևյալ մեսիջները. Եվրոպան ևս մեկ անգամ ընդգծեց Հելսինկյան եզրափակիչ ակտի կարևորությունը, որը ենթադրում է ինքնորոշման իրավունքի իրացում, և ՌԴ-ն ևս մեկ անգամ բացահայտեց այն փաստը, որ Հայաստանը փաստացի հրաժարվել է ՀԱՊԿ-ի աջակցությունից։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։