20/01/2023 12:25
Սեյրան Օհանյանին համապատասխան տեղեկացում է տրվել. Դատախազի միջնորդությունն առաջիկա քառօրյա նիստի ընթացքում կմտնի օրակարգ. Ծովինար Խաչատրյան
Ազգային ժողովի նախագահը ստացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Պատգամավորին համապատասխան տեղեկացում է տրվել։ Առաջիկա քառօրյա նիստի ընթացքում միջնորդությունը կմտնի օրակարգ», - հայտնեց Ծովինար Խաչատրյանը։