
23/01/2023 18:52
Մհեր Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ տարածաշրջանային զարգացումներն է քննարկել․ Հանդիպմանը ներկա է եղել նաև Անդրեա Վիկտորինը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: