
23/01/2023 19:39
Առաջիկա երկու-երեք շաբաթները որոշիչ կլինեն մեր ապագայի համար․ Շառլ Միշել
Առաջիկա երկու-երեք շաբաթները որոշիչ կլինեն Ուկրաինայի շուրջ զարգացումների առումով, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ իսպանական El Mundo պարբերականին տված հարցազրույցում։
«Առաջիկա երկու կամ երեք շաբաթները որոշիչ են լինելու պատերազմի համար և խաղաղության համար, նրա համար, ինչը տեղի կունենա 2023 թվականին։ Այս առումով շատ բան է կախված ինելու առաջիկա շաբաթներից, ինչն էլ կորոշի մեր ապագան»,- ասել է Միշելը։
Այս համատեքստում ԵԽ նախագահը կոչ է արել շարունակել աջակցել և անհրաժեշտ ռազմական օգնություն մատակարարել Կիևին։