
23/01/2023 18:28
Արևմուտքն ուղիղ ասում է` Ռուսաստանին պետք է վերադարձնել 1991 թվականին եղած սահմաններ․ Լավրով
Արևմուտքն Ուկրաինային ուղիղ ասում է, որ Ռուսաստանի հետ բանակցել պետք է միայն ուժեղի դիրքում հայտնվելուց հետո, երբ Ռուսաստանը կվերադառնա 1991 թվականին եղած իր սահմաններին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։
«Լրագրողներց ոչ ոք հարց չի ուղղում մեր արևմտյան գործընկերներին, որոնք պարբերաբար, մեկ՝ Ժոզեպ Բորելի, մեկ՝ Յենս Ստոլտենբերգի, մեկ էլ ամերիկյան կամ Եվրամիության վարչակազմի շուրթերով հայտարարում են, որ Ուկրաինայի համար վաղ է գնալ պայմանավորվածությունների, որ պետք է այս իրավիճակում ավելիին հասնել և բանակցություններն սկսել ուժեղի դիրքից։
Նրանք ուղիղ ասում են, որ Ռուսաստանին պետք է վերադարձնել 1991 թվականին եղած սահմաններին»,- ասել է Լավրովը՝ Հարավային Աֆրիկայի արտգործնախարար Նադելի Պանդորի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։