Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` BBC-ի Hard Talk-ին

23/01/2023 15:59

Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` BBC-ի Hard Talk-ին


Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan) հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին:

Տեսանյութը հնարավոր է ներբեռնել այստեղից․https://www.youtube.com/watch?v=WEIH6OYAyhg

Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև.

Սթիվեն Սակուր- Պարոն Վարդանյան, միգուցե մեր HardTalk-ի լսարանը շատ բան չգիտի Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն Դուք պետական նախարար եք մոտ 120 000 բնակչութուն ունեցող մի փոքրիկ տարածքում և հենց հիմա գտնվում եք հրատապ ճգնաժամի մեջ, քանի որ դեպի Հայաստան տանող ձեր ցամաքային ճանապարհը ներկայումս շրջափակված է։ Ինչպիսի՞ն է այսօր ձեր տարածքում ապրող մարդկանց իրավիճակը:

Ռուբեն Վարդանյան - Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հարցազրույցի համար։ Շատ կարևոր է, որ աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում շրջափակված երկրում և  այն մասին, որ հազարամյակներ շարունակ իր հայրենիքում ապրող 120 000 մարդ վերջին 35 տարիներին պայքարում է սեփական անկախության համար: Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական «էկոակտիվիստները» փակել են Ճանապարհը և Ադրբեջանի աջակցությամբ հայտարարում են, որ հիմա վերահսկում են ճանապարհը։ Ներկայումս Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների օգնությունից բացի մենք ոչինչ չենք ստանում. այստեղ ունենք 30 000 երեխա, ձմեռ է, էլեկտրաէներգիան սահմանափակ է, հիմնականում գազ  չկա։ Առանց Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների օգնության՝ սննդամթերք, դեղորայք և բենզին մուտք չի գործում մեր տարածք։

Սթիվեն Սակուր - Այսպիսով, Կարմիր խաչը հետևում է, որ որոշ դեղամիջոցներ մատակարարվեն, բայց ես նկատեցի, որ ներդրել եք կտրոնային համակարգ, որով տրամադրվում է շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ, բայց տպավորություն է, որ եթե այդպես շարունակվի, ձեր տարածքը երկար ժամանակ չի կարող գոյատևել, այդպես չէ՞: Մարդիկ տառապելու են, և դա չի կարող շարունակվել։

Ռուբեն Վարդանյան - Նախ և առաջ Կարմիր Խաչը միայն մեկ կամ երկու բեռնատար ունի,  նրանք և ռուս խաղապահները դեղորայքի կամ սննդի շատ սահմանափակ քանակություն կարող են բերել։  Հետո, դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են։ Մենք հազարավոր տարիներ այստեղ ենք ապրում և շատ վճռական ենք տրամադրված մնալու մեր հայրենիքում։ Ինչպես ասացի, 35 տարի է, ինչ այս կռիվը շարունակվում է, և մենք պաշտպանում ենք մեր տարածքը և հավատում ենք մեր արժեքներին: Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք բախվում ենք, հավատում եմ, որ ժողովուրդը ամուր կկանգնի  և նվիրված կմնա սեփական հայրենիքին։

Սթիվեն Սակուր -Դուք հենց նոր ձեր տարածքն անվանեցիք Արցախ, պետք է պարզաբանեմ, որ մինչ Դուք այն անվանում եք Արցախ, Ադրբեջանի կառավարությունը ինչպես նաև միջազգային հանրությունը այն անվանում են Լեռնային Ղարաբաղ, ուստի պարզապես ուզում եմ հստակեցնել դա:  Ինձ ամենաշատը շփոթեցնում է այն, որ Դուք ունեք մոտ 2000 ռուս զինվորականներ՝ խաղաղապահներ ձեր տարածքում։ Հիմա, ինչու՞ նրանք չեն բացում ճանապարհը, որպեսզի մատակարարումները տեղ հասնեն:

Ռուբեն Վարդանյան - Մինչ այս հարցին պատասխանելը, ուզում եմ ասել, որ եթե նայեք 80-ականների Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության պատմության դասագրքերը, ապա նույն Արցախ անունը հիշատակվում է որպես հայկական տարածք։ Ես ոչ մի նոր բան չեմ ասում, սա արդեն կար խորհրդային տարիներին՝ ադրբեջանական դպրոցական պատմության գրքերում։ Իսկ հիմա վերադառնանք Ձեր հարցին:

Առաջին հերթին մարդիկ պետք է հասկանան, որ ընդամենը 2000 խաղաղապահ կա, և նրանք ունեն զենք օգտագործելու շատ սահմանափակ մանդատ, և ճանապարհը փակել են ֆորմալ առումով «էկոակտիվիստները», որոնք  քաղաքացիական անձինք են։ Առանց պատրանքների, զինվորների քանակը քիչ է, նրանք միայն թեթև զենք ունեն, և  կրակելու իրավունք չունեն։ Ահա ինչու, ցանկացած խաղաղապահի դեպքում միշտ շատ դժվար է միջամտել երկու կողմերի միջև, եթե հակամարտությունը շարունակվում է։

Սթիվեն Սակուր - Բայց ճշմարտությունն այն է, պարոն Վարդանյան, որ Վլադիմիր Պուտինն այս պահին ավելի մեծ խնդիրներ ունի: Ուկրաինա ներխուժումը հանգեցրել է պատերազմի, որը սպառում է Մոսկվայի ռեսուրսները, և վերջին բանը, որ Պուտինը, անկեղծ ասած, ուզում է անել, ներքաշվելն է Լեռնային Ղարաբաղում հակամարտության մեջ: Սա է ճշմարտությունը։ Սա Ձեզ շատ ավելի խոցելի է դարձնում, այդպես չէ՞։ Քանի որ Ռուսաստանի աջակցությունը չի երևում:

Ռուբեն Վարդանյան - Նախ ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Ռուսաստանի որոշումների կայացման դաշտում, բայց մենք սահմանափակում ունենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան ստորագրած փաստաթղթով, որով ադրբեջանական կողմից սահմանափակվել էր զինվորների թվաքանակը, այդ պատճառով ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, ուղարկել են, չեն ուղարկել, բայց մենք հետևում ենք մեր ստորագրած փաստաթղթին, որն այսօր Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է։ Որովհետև նրանք երաշխավորել են բաց ճանապարհ Արցախում ապրող հայերի համար առանց որևէ վերահսկողության, և այժմ դալիովին խախտում են։

Սթիվեն Սակուր -Այո, ես հասկանում եմ, որ թյուրըմբռնում է եղել, որը ներառել էՀայաստանի կառավարությունը, Ադրբեջանի կառավարությունը, բայց ինձ համար հետաքրքիրն այն է, որ Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հիմա խիստ քննադատում է Մոսկվային՝ ասելով, որ ռուս խաղաղապահները ձախողում են իրանց պարտականությունները: Բայց հետաքրքիր է, որ Դուք շատ ավելի քիչ եք քննադատում Մոսկվային, ինչո՞ւ:

Ռուբեն Վարդանյան -Գիտեք, ես Ձեզ խորհուրդ եմ տալիս գալ այստեղ և կհասկանաք, թե որքան կարևոր է, երբ շրջապատված եք 10 միլիոնանոց պետությունով, որն ունի մեծ փողեր, շատ զենք, և մենք ունենք ընդամենը 120 000 մարդ՝ 30000 երեխաներով, որոնց պետք է պաշտպանել, և մենք ունենք 2000 ռուս զինվոր: Ես ուզում եմ Ձեզ այս հարցը տալ՝ պատրա՞ստ եք  վարկաբեկել այն մարդկանց, ովքեր ձեզ հետ են այս իրավիճակում։

Սթիվեն Սակուր -Այո, ես Լոնդոնում եմ, Դուք Լեռնային Ղարաբաղում եք, սա ձեր իրականությունն է, որին պետք է առնչվեք, և հենց հիմա թվում է, որ ոչ միայն ռուսները ձեզ չեն օգնում, այլև ձեր հարաբերությունները Հայաստանի և, մասնավորապես, վարչապետ Փաշինյանի հետ գնալով ավելի վատ են դառնում։ Թվում է, թե Երևանում կառավարությունն աշխատանքային հարաբերություններ չունի ձեզ հետ:

Ռուբեն Վարդանյան -Ես չգիտեմ այս տեղեկատվության մասին, ի դեպ մեր երկրում թիվ մեկ պաշտոնատար անձը՝ նախագահը, միշտ լավ հարաբերությունների  մեջ է վարչապետի հետ, դրա համար էլ չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, և սա մանիպուլացիա է, որին վստահ չեմ, որ իմաստ ունի անդրադառնալ մեր զրույցի ընթացքում:

Սթիվեն Սակուր -Կարծում եմ՝ կարևոր է դիտարկել Ձեր անցյալը և ինչու եք այսօր Լեռնային Ղարաբաղում։ Դուք շատ հարուստ մարդ եք, առնվազն մեկ  միլիարդ դոլար եք վաստակել Մոսկվայում բիզնես կարիերայի շնորհիվ, որը համընկավ Վլադիմիր Պուտինի վերելքի հետ։ Սրանից պարզ է դառնում, որ  Դուք երկուսով բավականին մոտ եք: Ինչու՞ անցած տարի որոշեցիք հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, որը պահանջում է Պուտինի հատուկ թույլտվությունը, հեռացաք Ռուսաստանից և որոշեցիք ապրել Լեռնային Ղարաբաղում։ Ինչու՞ արեցիք դա։

Ռուբեն Վարդանյան -Նախ և առաջ, ես սկսել եմ իմ բիզնեսը 1991 թվականին ամերիկյան ներդրողների 35,000 դոլարով՝ կառուցելով տարածաշրջանի լավագույն ներդրումային բանկը և Ռուսաստան բերելով բազմաթիվ ներդրողների և խոշորագույն ընկերությունների: Ես բիզնեսով եմ զբաղվել Անգլիայում, ԱՄՆ-ում։ Ես տարբեր ընկերությունների խորհրդի անդամ եմ 30  երկրներում, բարեգործական և սոցիալական ծրագրեր եմ իրականացրելշատ վայրերում ։ Ուստի կարծում եմ՝ Ձեր եզրակացությունը Վլադիմիր Պուտինի հետ իմ մտերմության մասին ճիշտ չէ, քանի որ ես աշխատել եմ իշխանության մաս կազմող և մասնավոր հատվածում աշխատող շատ մարդկանց  հետ շատ տարբեր երկրներում և այդ է պատճառը, որ․․․․

Սթիվեն Սակուր -Գիտեք, որ OCCRP-ը և Նավալնի հակակոռուպցիոն հիմնադրամը երկուսն էլ մեղադրել են Ձեզ, այսպես ասենք, նախկինում կասկածելի բիզնեսով զբաղվելու մեջ: Ձեզ երբեք մեղադրանք չի առաջադրվել որևէ բանի համար, այդուհանդերձ, կան պնդումներ, թե Դուք եղել եք օլիգարխիկ համակարգի մաս, որը վերահսկել է Վլադիմիր Պուտինը, և դա մասամբ բացատրում է Ձեր մեծ հարստությունը:

Ռուբեն Վարդանյան - Տեսեք, 4 տարի առաջ այս հրապարակումը եղավ, և ես չորս տարի շարունակել եմ մնալ և պաշտոնավարել բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, ինչը հաստատում է, որ ճշմարտությունն իմացող մարդիկ, ինձ անձամբ ճանաչող մարդիկ հասկանում են, թե ինչ են նշանակում  առանց որևէ ապացույցի այդ բոլոր պնդումները, որովհետև ոչ մի իրավական գործ ոչ մի երկրում երբևէ տեղի չի ունեցել:

Շարունակվող մեղադրանքներ կան թագավոր Չարլզի մասին, Ջորջ Քլունիի մասին և իմ այլ գործընկերների և ընկերների մասին, ովքեր աշխատել են ինձ հետ տարբեր նախագծերում, ինչպես օրինակ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն և շատ այլ մարդիկ, որոնց ես պատիվ  եմ ունեցել ճանաչելու և նրանց հետ աշխատելու: Եվ դա է պատճառը, որ ամենայն հարգանքով լրագրողների նկատմամբ, պետք է ասեմ, որ այդ պնդումները պարզապես հրապարակում էին առանց որևէ ապացույցի, և երկրորդը, որ այն ֆինանսական հաստատությունը, որը ես ղեկավարում էի այն ժամանակ, տրիլիոն դոլարների շրջանառություն ուներ իր հարյուր հազարավոր հաճախորդների հետ, և մեղադրել Ռուբեն Վարդանյանին ինչ-որ բան անելու համար նման էր J․P․ Morgan-ին կամ Սիթի բանկին մեղադրելուն։ Ես կարծում եմ, որ սա իսկապես մանիպուլյացիա է, և Դուք  ևս կրկնում եք  այս տեղեկությունը…

Սթիվեն Սակուր -Ես պարզապես անդրադառնում եմ գրառումներին, և Դուք, իհարկե, կարող եք վիճարկել իմ ասածները։ Բայց ճշմարտությունն այն է, որ հատկապես Ադրբեջանը ասում է, որ Դուք, և ես այստեղ մեջբերում եմ Բաքվում գտնվող քաղաքական վերլուծաբան Էլխան Շահինօղլուին, նա ասում է՝ Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի մարդն է Ղարաբաղում և նախագահը նախապատրաստում է, որ Լեռնային Ղարաբաղում լիակատար պատասխանատվություն ստանձնեք։ Դա՞ է Ձեր մտադրությունը:

Ռուբեն Վարդանյան - Գիտեք, ես կարծում էի, որ մեր քննարկումը լինելու է մարդու իրավունքների, ստեղծված իրավիճակի և այս աղետի շուրջ, և եթե Դուք տրվեք այս շահարկումներին, հատկապես ադրբեջանական կողմից տարվող, մենք կարող ենք անվերջ խոսել։ Ես կնախընտրեմ խոսել այն մասին, թե ինչպես է 120,000 մարդ գոյատևում այս սարսափելի ժամանակաշրջանում  քաղաքական կողմի կամ «էկոակտիվիստների» ճնշման տակ։ Ի դեպ, խորհուրդ եմ տալիս ստուգել, թե վերջին 30 տարիների ընթացքում բնապահպանական քանի՞ բողոք է եղել Ադրբեջանում, և քանի՞ անգամ է Ալիևի ավտորիտար վարչակարգը թույլ տվել, որ ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիները որևէ ընդդիմադիր խոսք ասեն իր դեմ։ Մենք խոսում ենք մի բանի մասին, որն իսկապես զարմացնում է ինձ, Դուք չեք շոշափում այն, թե ինչ է կատարվում հիմա այստեղ և ինչպիսին է Ադրբեջանի պահվածքը։ Ի դեպ, այսօր Եվրախորհրդարանը․․․

Սթիվեն Սակուր - Ավելի քան շահագրգռված եմ խոսել այն մասին, թե ինչ է կատարվում, բայց այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն ավելի մեծ պատկերի մաս է կազմում: Ավելի մեծ պատկերն այն է, որ այս տարածաշրջանում հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է արդեն շատ տասնամյակներ: Այն, ինչ մենք տեսանք 2020 թվականին, այն էր, որ ադրբեջանական զորքերը մեծ հաղթանակ տարան, և դուք կորցրեցիք ավելի քան երկու երրորդն այն տարածքների, որը վերահսկում էիք մինչև 2020 թվականը: Դուք այժմ վերահսկում եք մի փոքր անկլավ, որը մեկուսացված է տնտեսական շրջափակումով, և ինձ թվում է, որ ձեր միակ իրատեսական տարբերակը կա՛մ Ադրբեջանի հետ քաղաքական գործարք կնքելն է, կա՛մ ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը կորոշի, որ իրավիճակն այլևս կայուն չէ և կհեռանա : Այսպիսով, ո՞րն է լինելու՝ քաղաքական գործա՞րքը, թե՞ հեռանալը:

Ռուբեն Վարդանյան – Նախ՝ թույլ տվեք ավարտել: Այսօր Եվրախորհրդարանը հաստատեց նախագահ Ալիևին ուղղված կոշտ ուղերձով բանաձև, որով պահանջում է ապաշրջափակել ճանապարհը։ Ոչ միայն Ռուսաստանը, այլև Ֆրանսիան, Եվրախորհրդարանը և ԱՄՆ-ը զարմանալիորեն միակարծիք են այս հարցի վերաբերյալ, ինչն իսկապես շատ առանձնահատուկ է, քանի որ մենք բոլորս գիտենք, թե ինչպիսին են այսօր եվրոպական խոշոր երկրների և Ռուսաստանի հարաբերությունները: Երկրորդը․․․

Սթիվեն Սակուր -Պարոն Վարդանյան, եթե անգամ շրջափակումը վերացվի, իմ հարցը մնում է այն, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի համայնքը երկարաժամկետ կենսունակ լինել։ Անգամ Հայաստանի կառավարությունն ասում է, թե սա այլևս տարածքային խնդիր չէ, նրանք այլևս Լեռնային Ղարաբաղը անկախ պետության կամ Հայաստանի մաս դարձնելու հավակնություն չեն ներկայացնում։ Երևանում ասում են, որ սա պարզապես իրավունքների հարց է, ձեր տարածքում գտնվող հայ համայնքի համար մարդու իրավունքների և անվտանգության բանակցված երաշխիքների հարց է։ Ամեն ինչ  հուշում է, որ երկարաժամկետ հեռանկարում դուք լինելու եք Ադրբեջանի ինքնիշխան պետության կազմում։ Դուք ընդունո՞ւմ եք դա:

Ռուբեն Վարդանյան – Արցախցիները դեռևս խորհրդային շրջանում՝ 1988-ին, ասացին, որ երբեք չեն լինի Ադրբեջանի կազմում։ Նրանք պայքարում են իրենց ազատության համար և արել են բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը:

Եվ այսօր մենք շատ պարզ հարց ենք ուղղում աշխարհին՝ ասելով. մենք ունե՞նք ինքնորոշման իրավունք մի պետությունում, որը խախտում է մարդու բոլոր իրավունքները սեփական ժողովրդի նկատմամբ: Ինչպե՞ս կարող ենք ապրել մի երկրում, որտեղ Ադրբեջանի գոյության 104 տարուց 44 տարին մեկ ընտանիք է ղեկավարում երկիրը (նախ՝ Խորհրդային Միության կազմում, իսկ հետո՝ որպես անկախ հանրապետություն),որտեղ ադրբեջանցին որևէ իրավունք չունի, հայերի մասին՝ չեմ էլ խոսում։ Ինչպե՞ս եք պատկերացնում ազգային փոքրամասնության համար, ինչպես նրանք են  վերաբերվում մեզ, ցանկացած իրավունք ստանալու, ցանկացած պաշտպանություն ստանալու հնարավորությունը: Մեզ համար սա ուզել-չուզելու հարց չէ․ մենք ոչ մի հնարավորություն չենք տեսնում: Ի դեպ, այս շրջափակման մեջ վերջին օրինակը շատ ակնհայտ էր։ Երեխաները, որոնք բաժանված էին իրենց ընտանիքներից և արգելափակված մնացել էին Հայաստանում ՝ չկարողանալով վերադառնալ, վեց շաբաթ անց ռուս խաղաղապահների միջոցով փորձեցին վերադառնալ Արցախ, և նրանց ադրբեջանցիները կանգնեցրին, ստուգեցին, հոգեբանական  ճնշման ենթարկեցին։ Այլատյացությունն այնքան բարձր է, այդ իսկ պատճառով․․․

Սթիվեն Սակուր- Ուզում եմ այդ մասով հստակ լինել, կներեք, որ ընդհատում եմ, բայց Դուք ասում եք, որ Դուք և, իհարկե, անկեղծորեն շատերն են ասում, որ հենց հիմա Լեռնային Ղարաբաղում Դուք եք ղեկավարում, ասում եք, թե Դուք ոչ մի կերպ պատրաստ չե՞ք որևէ բանակցություն կամ երկխոսություն վարել նախագահ Ալիևի և Ադրբեջանի կառավարության հետ։

Ռուբեն Վարդանյան – Ոչ, մենք պատրաստ ենք բանակցել, եթե ադրբեջանական կողմը հասկանա, որ բանակցությունը երկու կողմի համար է։ Որովհետև այն, ինչ մենք ասել ենք անկախություն պահանջելու առաջին օրվանից, հասկանում ենք և ընդունում ենք, որ կողք կողքի ենք ապրելու, բայց մենք կլինենք առանձին տարածք, առանձին պետություն, կլինեն առանձին կարգեր և օրենքներ, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք, այստեղ ընտրվել է 4 նախագահ, մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում, բայց պետք է ապրենք նույն տարածաշրջանում, մենք պետք է ճանապարհ գտնենք՝ չնայած բոլոր դժվարություններին, գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար, քանի որ…

Սթիվեն Սակուր -Այսպիսով, ես հասկանում եմ, որ Դուք հիմնովին համաձայն չեք Երևանում կառավարության հետ, ով ասում է, որ հիմա հարցը Ձեր ժողովրդի համար պարզապես ճիշտ գործարքի շուրջ բանակցելու մեջ է, անկեղծ ասած՝ Ադրբեջանի կազմում։ Նրանք ասում են, թե դա իրավունքների հարց է, որպեսզի երաշխավորվի Ձեր ժողովրդի մարդու իրավունքներն ու անվտանգության իրավունքները, սակայն նրանք ասում են, թե դա այլևս տարածքի կամ ինքնիշխանության հարց չէ։

Ռուբեն Վարդանյան – Նախ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ղեկավարն ասել է, թե ինչպիսի որոշում  էլ Արցախի ղեկավարները կայացնեն, նրանք կհետևեն մեր ընտրությանը։ Մենք արդեն հստակ ազդակներ ենք ստացել Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, նրանք նույնպես այս հարցը փակված չեն համարում։ Չնայած Ադրբեջանի ողջ հռետորաբանությանը, միջազգային հանրության, ՄԱԿ-ի քննարկումների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շնորհիվ պարզ դարձավ, որ ամեն ինչ  ավարտված չէ, քանի որ մենք ինքնորոշման իրավունք ունենք, քանի որ էթնիկ զտումներն արգելված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Չնայած Ադրբեջանի բոլոր շահարկումներին, պատմությունն ավարտված չէ։ Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, մենք ունենք սեփական հայրենիքում ապրելու մեր իրավունքը, Արցախում ապրող մարդկանց մեծ մասը հասկանում է այն դժվարությունները, որոնց բախվում ենք և պատրաստ է մնալու,  պաշտպանելու սեփական տունը:

Սթիվեն Սակուր -Այո, դուք ասում եք, որ ամեն ինչ վերջացած չէ, բայց այս ամենում Ռուսաստանը մեծ գործոն է։ Ի նկատի ունեմ, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ ապավինել է Ռուսաստանի ռազմական աջակցությանը։ Հետաքրքիր է, Դուք ի՞նչ դասեր եք քաղել Պուտինի ներխուժումից Ուկրաինա, Դուք այդ պատերազմն առաջին հերթին դատապարտելի համարու՞մ եք և տեսնո՞ւմ եք այն որպես վտանգավոր դաս Հայաստանի համար։

Ռուբեն Վարդանյան – Տեսեք, ես հիմա մի փոքր հանրապետության պետնախարար եմ, որտեղ 120 000 մարդ տուժում է ադրբեջանական պետության աննախադեպ գործողությունների հետևանքով, և ես պատասխանատու եմ պաշտպանել երեխաներին, ովքեր ապրում են այստեղ, և իմ ազգին, և կանեմ ամեն բան նրանց պաշտպանության համար: Դրա համար այս հարցին կպատասխանեմ այսպես՝ անելու եմ ամեն բան, ինչ անհրաժեշտ է Արցախը պաշտպանելու համար։

Սթիվեն Սակուր -Բայց դա ամենևին էլ պատասխանը չէ: Ես նոր հարցրեցի ձեզ՝ կդատապարտե՞ք Պուտինի ներխուժումն Ուկրաինա։

Ռուբեն Վարդանյան – Եվ ես ձեզ պատասխանում եմ՝ ասելով, որ իմ ժողովրդին պաշտպանելու համար, այս իրավիճակում ճիշտ կլինի լռություն պահպանել, որովհետև կարծում եմ, որ եթե իմ պատասխանը Ռուսաստանի դիրքորոշման, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մասին կարող է վնաս հասցնել միջազգային աջակցություն ստանալու հնարավորությանը, սխալ կլինի այն մեկնաբանել: Այդ իսկ պատճառով, ամենայն հարգանք տածելով  և ցավ ապրելով այն ամենի նկատմամբ,  ինչ տեղի է ունենում տարբեր հակամարտություններում, ի դեպ, ոչ միայն Ուկրաինայում, այլև Եմենում, Սիրիայում և աշխարհի շատ այլ վայրերում, ինձ այս պահին միայն հետաքրքրում է այն, թե ինչ կլինի իմ ժողովրդի հետ, ովքեր 30 օրից ավելի շրջափակման մեջ են՝ առանց էլեկտրականության, առանց գազի։

Սթիվեն Սակուր -Բանն այն է, որ ձեր խոսքերը հակասում են Հայաստանում ապրող հայերի կարծիքին, քանի որ նրանք շատ անհանգստացած են Պուտինի Ուկրաինա ներխուժման հետևանքներից: Մեջբերեմ Երևանի Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոսյանի խոսքերը, ով ասում է. «Ակնհայտ է դառնում, որ մենք այլևս չենք կարող հույս դնել Ռուսաստանի վրա։ Եթե նույնիսկ Ռուսաստանը ամբողջական դուրս գա Ուկրաինայի դեմ պատերազմից, նրանք կարող են փորձել Հայաստանը ներառել Բելառուսի հետ ինչ-որ միութենական պետության մեջ, և դա մեր ուզածը չէ»։ Դուք դա ուզու՞մ եք։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանի ճակատագիրն ու ապագան Ռուսաստանի՝ Պուտինի Ռուսաստանի հե՞տ է։

Ռուբեն Վարդանյան – Ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին, մենք առանձին երկիր ենք: Ես խոսում եմ Արցախի մասին, Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում, սա պարզ է։

Սթիվեն Սակուր -Դուք գո՞հ եք Վլադիմիր Պուտինին երկարաժամկետ ապավինելուց:

Ռուբեն Վարդանյան – Ի՞նչ նկատի ունեք։

Սթիվեն Սակուր -Ես նկատի ունեմ, որ բավականին պարզ է, թվում է` Դուք ասում եք, որ մենք հիմա քաղաքականապես բավականին հեռու ենք Երևանից, Հայաստանի կառավարությունից: Ուստի ձեր միակ երաշխավորը, ձեր գոյատևման միակ հույսը Վլադիմիր Պուտինն է:

Ռուբեն Վարդանյան – Դա ճիշտ չէ, նախագահ Մակրոնը հստակ հայտարարեց և մեծ ջանքեր է գործադրում Արցախին աջակցելու համար: Ի դեպ, նույն հայտարարությունն արեց նաև Ֆրանսիայի Սենատի խոսնակը։ Վերջերս ԱՄՆ դեսպանն ասաց, որ իրենք կհամագործակցեն Ռուսաստանի հետ, կփորձեն լուծում գտնել՝ օգնելու համար Արցախին դուրս գալ այս վիճակից։ Ուստի Դուք հիմա մի քիչ մանիպուլացնում եք, քանի որ արևմտյան ամենամեծ երկրները, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, նույնպես հստակ ուղերձ են հղում, որ իրենք մտահոգված են այստեղի իրադարձություններով։

Սթիվեն Սակուր -Գիտեք, Լեռնային Ղարաբաղում մարդիկ կան, ձեր փոքր համայնքում, ովքեր կարծում են, որ Ձեր՝ պետնախարար  դառնալը վատ հետևանք է ունեցել։ Օրինակ, Բելլա Լալայանն ասում է, որ Դուք ընդամենն ավելի շատ խնդիրներ եք ստեղծել և վտանգել եք իրենց անվտանգությունը։ Ոմանք ուզում են, որ Դուք դուրս գաք, և նրանք ուզում են, որ Դուք դուրս գաք հենց հիմա:

Ռուբեն Վարդանյան – Նորմալ է, որ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն։ Ես երջանիկ մարդ եմ, որ այստեղ եմ արցախցիների հետ, ամեն օր քայլում եմ փողոցներով, տեսնում եմ մարդկանց, որոնք․․․․

Սթիվեն Սակուր -Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղում շատերը կարծում են, որ Դուք օտար եք: Դուք եկել եք Մոսկվայից, Դուք Ռուսաստանում հարստություն եք ստեղծել,  Լեռնային Ղարաբաղում չեք ծնվել, ծնվել եք Երևանում։ Լեռնային Ղարաբաղում շատերը մտածում են՝ թե արդյո՞ք  Դուք իսկապես ներկայացնում եք իրենց շահերը:

Ռուբեն Վարդանյան – Իմ ծագման մասին. իմ տատիկս է արցախցի, ես վերջին 20 տարվա ընթացքում՝ Արցախում իրագործել եմ շուրջ 89 ծրագիր,  տղաս այստեղ ծառայել է բանակում, աղջիկս այստեղ է եղել, դրա համար ձեր հնչեցրածը պարզապես սպեկուլացիա է, որոնք մարդիկ են հորինում։ Իհարկե,  սա կարելի է տեսնել ամենուրեք, և ոմանք կեղտոտ պատմություններ են հորինում՝ առանց իրական պատմությանը նայելու։ Ես եկել եմ այստեղ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին և ասել, որ չեմ տարբերվում որևէ մեկից։ Ես ոչինչ չեմ ձևացրել՝ այս պաշտոնը ստանալու համար:  Նախագահն է ինձ առաջարկել, բայց ես ուրախ եմ մնալ այստեղ առանց որևէ պաշտոնի, և մնալու եմ: Ինձ չի հետաքրքրում` ես կլինեմ պետական նախարար թե ոչ, ես այստեղ եմ այն մարդկանց հետ, ովքեր իմ աջակցության կարիքն ունեն, ոչ թե նրա համար, որ ես հարուստ եմ, այլ որովհետև ուզում ենք, որ Արցախից դուրս մարդիկ գիտակցեն, որ Արցախը ողջ հայ ժողովրդի ինքնության բանալին է, հայ ազգի ԴՆԹ-ի հազարամյա պահապանը:

Սթիվեն Սակուր -Պարզաբանեք և ամփոփենք, քանի որ մեր ժամանակը սպառվում է։ Դուք ոչ մի տեղ չեք գնում, դա՞ է Ձեր ուղերձը:

Ռուբեն Վարդանյան – Կասեմ, որ ես այստեղ եմ մնալու իմ ժողովրդի հետ, ինչի էլ որ բախվենք, միասին ենք բախվելու, այո՛։

Սթիվեն Սակուր -Շնորհակալ եմ HardTalk-ին միանալու համար։

Ռուբեն Վարդանյան – Շնորհակալություն:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/04/2024 21:37 Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան 28/04/2024 19:57 Բլինքենի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ 28/04/2024 19:53 Տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանցիները Ոսկեպարի հատվածում առաջխաղացում են ունեցել. Գառնիկ Դանիելյան 28/04/2024 18:34 Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 28/04/2024 17:48 «Որդիների կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 28/04/2024 17:41 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և ևս 2 տավուշցի կալանավորեցին 28/04/2024 16:20 Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 28/04/2024 16:16 Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 28/04/2024 15:53 Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ 28/04/2024 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 28/04/2024 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ 28/04/2024 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել 28/04/2024 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան 28/04/2024 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 28/04/2024 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին 28/04/2024 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 28/04/2024 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա 28/04/2024 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր 28/04/2024 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 28/04/2024 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին 27/04/2024 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան 27/04/2024 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները 27/04/2024 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան 27/04/2024 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք 27/04/2024 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս 27/04/2024 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան 27/04/2024 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը 27/04/2024 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 27/04/2024 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) 27/04/2024 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո 27/04/2024 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին 27/04/2024 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 27/04/2024 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) 27/04/2024 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան 27/04/2024 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել 27/04/2024 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը 27/04/2024 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից 27/04/2024 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել 27/04/2024 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները 27/04/2024 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից 27/04/2024 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին 27/04/2024 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» 27/04/2024 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում 27/04/2024 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան 27/04/2024 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին 27/04/2024 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից 27/04/2024 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 27/04/2024 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին 27/04/2024 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան 27/04/2024 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 27/04/2024 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին 27/04/2024 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել

Տվյալ բաժնի վերջին նյութերը