23/01/2023 17:14
Ողջունում ենք Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը։
«Ողջունում ենք Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։ Մենք պատրաստակամ ենք համագործակցել առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը»,- Twitter-ում գրել է Միրզոյանը։
«Առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը», - ամփոփել է նա:
Հիշեցնենք՝ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը։
«ԵՄ խորհուրդն այսօր հավանություն է տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծմանը` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։ Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմաններին կայունության ապահովմանը»,- նշված է ԵՄ խորհրդի հայտարարությունում։