«ՀՀ-ում գրանցվել է ռեկորդային թվով աշխատատեղ, միջին աշխատավարձը ևս ռեկորդային է»․ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ում էր, հաշվետվությունն է լսել

23/01/2023 16:45

«ՀՀ-ում գրանցվել է ռեկորդային թվով աշխատատեղ, միջին աշխատավարձը ևս ռեկորդային է»․ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ում էր, հաշվետվությունն է լսել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Խորհրդակցությանը ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի 2022թ. կատարած աշխատանքները, ինչպես նաև ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես՝ զեկուցվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին:

Նախ ներկայացվել է հաշվետվություն հարկային մարմնի 2022թ. գործունեության վերաբերյալ: Ըստ այդմ՝ զեկուցվել է 2022 թվականի հարկային եկամուտների և պետական տուրքի մասին:

Նշվել է, որ հարկային եկամուտները նախորդ տարվա ընթացքում կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որը 2021 թվականի համեմատ աճել է 21 %-ով: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ՀՀ-ում գրանցվել է ռեկորդային թվով աշխատատեղ՝ 704 հազար, միջին աշխատավարձը ևս ռեկորդային է՝ կազմել է 230 հազար դրամ: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում շահառուներին հիփոթեկային վարկերի գծով վերադարձվել է 36 մլրդ դրամ եկամտային հարկ, շահառուների թիվը կազմել է 29 հազար: Ըստ պատասխանատուների՝ եկամտային հարկի վերադարձից օգտվող շահառուների թիվը վերջին տարիներին կտրուկ ավելացել է, օրինակ՝ 2017 թվականին արտոնությունից օգտվել է ընդամենը 2 հազար 400 շահառու: Այս համատեքստում, զեկուցվել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակի ներդրման, փոխհատուցվող գումարների (ԱԱՀ) միասնական հաշվին մուտքագրման ժամկետի կրճատման մասին:

ՊԵԿ նախագահը զեկուցել է նաև 2022թ. ընթացքում իրականացված կարևոր միջոցառումների մասին: Ըստ այդմ՝ մանրամասներ է ներկայացվել համալիր հարկային ստուգումների ռիսկային չափանիշների վերանայման, «Թեմատիկ ուսումնասիրություն» հսկողության տեսակի սահմանման և հարկ վճարողների բողոքները քննելու նոր մեխանիզմի սահմանման մասին: Իրականացված վերլուծությունների արդյունքում բազմաթիվ հարկ վճարողների ճշգրտել են իրենց պարտավորությունները՝ 31 մլրդ դրամով:

Հաջորդիվ ներկայացվել են մաքսային համակարգում 2022 թվականին իրականացված փոփոխությունների ուղղությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարության պարզեցման աշխատանքներին: Նշվել է, որ կրճատվել է պետական սահմանի անցման կետերում պետական մարմինների ներկայացվածությունը: Դեկտեմբերի 1-ից սահմանային կետերում հսկողությունն իրականացվում է միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների կողմից: Նախնական հայտարարագրերի համակարգի ներդրման շնորհիվ հնարավորություն է ընձեռվել ապրանքների բացթողումն իրականացնել սահմանին 24/7 ռեժիմով: Արդյունքում՝ ապրանքների բացթողնման ժամանակահատվածն էապես կրճատվել է:

Սահմանային անցակետերում ապրանքների շարժի հետագծելիության համակարգի ներդրման շրջանակում ապահովվել է սահմանային անցումային կետի բոլոր դերակատարների գործողությունների թափանցիկություն, թիրախային հսկողություն՝ մաքսային գործընթացների նկատմամբ: Պետական սահմանի անցման կետերում ռենտգեն հսկողության ռիսկերի համակարգի բարելավման շրջանակում նվազել է ռենտգեն հսկողության ընտրանքային տոկոսը, ինչը բերում է հերթերի նվազեցմանը:

Մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխության շրջանակում 2022թ․ մայիսից 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գործարքի արժեքի մեթոդով ապրանքների մաքսային արժեքի (տնտեսվարողի կողմից ներկայացված արժեքների հիմք ընդունում) որոշման դեպքերը շուրջ 30%-ով։ Արդյունքում՝ ապրանքների հայտարարագրման ժամանակահատվածը կրճատվել է: Պարզեցվել է ավել վճարված մաքսային վճարների վերադարձման կարգը, կրճատվել վճարների վերադարձման ժամկետները:

Թույլատվական փաստաթղթերի բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրման շրջանակում թվով 5 ենթահամակարգերը գտնվում են թեստավորման, լրամշակման կամ գերատեսչությունների հետ վերջնական համաձայնեցման փուլում: Նշվել է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակման արդյունքում տնտեսվարողների համար էապես խնայվում է ժամանակ, ֆինանսական միջոց, անհարկի վատնվող ռեսուրսներ։ Նրանք խուսափում են հավելյալ հնարավոր խոչընդոտներից և անհարկի գործողություններից։ Հանվել են փաստաթղթային ոչ ֆորմալ մի շարք գործընթացներ՝ հայտարարագրի գրանցման անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել մաքսատուն, ապրանքների մաքսային հայտարարագրերի ներկայացումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ առանց նախապես մաքսատուն այցելելու: Արդյունքում տեղի է ունեցել «Կանաչ ուղի» մաքսային ընթացակարգի դեպքում մաքսային մարմնի հետ շփման բացակայություն:

2022 թվականին իրականացված փոփոխությունների շրջանակում մանրամասներ է ներկայացվել նաև մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների նկատմամբ հսկողության ուժեղացման վերաբերյալ: Ըստ այդմ՝ ներկայացվել են ժամանակավոր պահպանման պահեստների համար նոր պահանջներ, ստուգումների արդյունքում բարելավվել են պահեստների պայմանները, սահմանվել են մաքսային ներկայացուցիչների նկատմամբ ստուգումներ իրականացնելու նոր մոտեցումները, «անմաքս առևտրի խանութի» տիրապետողների նախաորակավորման կարգը:

Զեկուցվել է նաև մաքսային ծառայության համակարգի բարեփոխման, կադրերի ներգրավման նոր համակարգի մասին: Ըստ այդմ՝ տեղի է ունեցել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատան նոր կադրերի համալրում: Մաքսային ծառայության պաշտոնների նշանակվել է (այդ թվում՝ ժամկետային պայմանագրային հիմքով) շուրջ 130 մասնակից։

Առաջիկա անելիքների շրջանակում խոսվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Էտալոնային մոդելի, iTRADE-ի, բիզնես պրոցեսների շարունակական վերանայման, ավտոմատ բացթողնման համակարգի ինստիտուտի գործարկման և ռեզերվների ստեղծման նպատակով լավագույն սարքավորումների ձեռքբերման մասին:

Ներկայացվել են նաև թվայնացման ոլորտում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ զեկուցվել է անտեսանելի վարչարարության, կանխարգելող միջոցառումների անցման և հարկ վճարողների և ԱՏԳ իրականացնողների սպասարկման որակի բարձրացման մասին: 2022թ․ նոր էլեկտրոնային համակարգերի շրջանակում կարևորվել է E-VAT համակարգը (շուրջ 1 մլրդ․ դրամ հարկային եկամուտ), մոնիթորինգի համակարգը (Մեծ Տվյալների վերլուծություն), հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի էլ. համակարգը, մաքսային և այլ վճարների գանձման համակարգը: Տեխնոլոգիական առաջընթացի մասով ընդգծվել է թույլատվական փաստաթղթերի մեկ պատուհան, կշեռքների կենտրոնացված համակարգերը:

Անդրադարձ է կատարվել նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աստիճանաբար բարելավմանն ուղղված միջոցառումներին: Մասնավորապես, ընդգծվել է հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում), ռիսկերի համակարգի ներդրմանը և միջազգային համագործակցությոանն ուղղված միջոցառումներին:

Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը կարևորել է հարկային և մաքսային ոլորտում էլեկտրոնային համակարգերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մաքսային բնագավառում հետևողական աշխատանքներ տանել կապիտալ ծրագրերի, մասնավորապես, սահմանային անցման կետերի բարելավման, տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերի պարզեցման ու բարելավման ուղղությամբ»,- նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:38 Պատահար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են Այսօր, 22:31 ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Այսօր, 22:20 «Պատրաստ եմ ծառայել այնտեղ, որտեղ իմ գիտելիքներն ու հմտությունները արդյունավետություն կապահովեն»․ Արթուր Դավթյանը՝ Արցախի գլխավոր դատախազ նշանակվելու մասին Այսօր, 22:06 Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությանը հասցվել է 210 միլիոն դոլարի վնաս Այսօր, 21:54 Արյան շրջանառության համակարգի առանձնահատկություններն ու դրա հետ կապված հիմնական հիվանդությունները Այսօր, 21:45 Բելառուսն իր ինքնիշխանությունը կպաշտպանի այդ թվում՝ միջուկային զենքով․ Լուկաշենկո Այսօր, 21:33 «Անհամբերությամբ սպասում եմ նաև Շվեդիայի անդամակցությանը»․ Ստոլտենբերգը հայտարարել է՝ մոտ օրերս Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ Այսօր, 21:21 Եվրամիությունը չպետք է այլ երկրներին պարտադրի իր արժեքները. Եվրահանձնաժողովի փոխնախագահ Այսօր, 21:09 Պլացեբոյի էֆեկտ. Ակնկալության ազդեցությունը իրականության վրա Այսօր, 21:01 Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են Այսօր, 20:53 Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023 թվականի ծրագիրը Այսօր, 20:43 Հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել Արցախում Այսօր, 20:36 «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները Արցախի ԱԺ պատգամավորների հետ հեռավար ձևաչափով քննարկում են անցկացրել Այսօր, 20:25 Լորան Վոքիեն այցելել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Սերգեյ Ղազարյանի հետ քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը Այսօր, 20:15 Իշխանության սուտը, թե Մհեր Սահակյանն «այլ առարկայով» է հարվածել, անմիջապես հերքվում է՝ այս ձեռքը տեսնելով․ Եղել է մեկ հարված՝ ինքնապաշտպանական նկատառումով Այսօր, 20:04 ՆԳ նախարարը, ոստիկանապետը, նրա տեղակալը կարծում են, թե իրենց պաշտոնը հավերժ է, բայց մի օր նրանց ձեռքերն էլ են ոլորելու․ Աբրահամյան Այսօր, 19:54 Հույս ունեմ, որ քաղաքային ընտրություններին ընդդիմությունը կմիավորվի. բոլորը նույն գնացքով պիտի շարժվեն, որ հաջողվի պատը քանդել. Լիլիթ Բլեյան (Տեսանյութ) Այսօր, 19:51 Սպեցիֆիկ ֆոբիաների բնույթն ու բացասական ազդեցությունը մարդկանց հոգեֆիզիկական առողջության վրա Այսօր, 19:44 Հանրապետության հովտային գոտում, Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Այսօր, 19:33 Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցելու է ձյուդոյի միջազգային մրցաշարին Այսօր, 19:22 Սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչները Այսօր, 19:11 Սպորտաձևեր, որոնք մեծ ազդեցություն ունեն կյանքի որակի բարձրացման վրա. Ո՞րն ընտրել Այսօր, 19:01 Հայտնաբերվել է կաղնու գերաններով բեռնված բեռնատար Այսօր, 18:51 Փոքր ինքնասիրություն ունենալու պարագայում ՔՊ-ն և ԱԺ նախագահը կհարթեին միջադեպը՝ առանց ոստիկանների․ Սոս Հակոբյան Այսօր, 18:41 ՀԱՊԿ-ում հայտարարել են Չինաստանի հետ հարաբերությունների նոր մակարդակի մասին Այսօր, 18:31 Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում առանձնահատուկ նշանակություն է տրվում Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը Այսօր, 18:20 Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ուկրաինայում հրադադար հաստատել, Ռուսաստանից պատասխանել են՝ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է Այսօր, 18:10 Թեհրանը Բաքվից բացատրություն է պահանջում Իսրայելի հետ «հակաիրանական ճակատ» ձևավորելու ծրագրերի կապակցությամբ Այսօր, 18:05 «Այս ցուցանակը թափոն չպիտի դառնար»․ Արցախի ճանապարհին տեղադրված «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակը տապալված է գետնին Այսօր, 17:44 Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Այսօր, 17:36 Մհեր Սահակյանը մոտեցել է Վլադիմիր Վարդանյանին, ինչ-որ առարկայով հարվածել, որի արդյունքում վերջինս վայր է ընկել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 17:33 Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը մոտեցան ինձ, Նազարյանն ասաց՝ «շատ վատ բան ստացվեց, խի՞ այսպես արեց, պետք է պատժվի». Ծեծկռտուքի մասնակից ՔՊ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնել Այսօր, 17:20 Ռուսաստանը ապրիլի 5-ից արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները Այսօր, 17:16 Ի հեճուկս բոլոր պրոբլեմների՝ շատ լուրջ ներդրումային ծրագրեր ենք անում Սյունիքի մարզում. Նիկոլ Փաշինյան Այսօր, 17:02 Շատրվանների ու ջրավազանների անխափան գործունեությունն ապահովելու համար Երևանում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ Այսօր, 16:50 Սերոբ Բեջանյանը նշանակվել է Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Այսօր, 16:42 Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել. քննարկվել է Արցախի պաշտպանության հարցը Այսօր, 16:28 Չարենցավանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը Այսօր, 16:17 Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած հայերի խնդիրը Այսօր, 15:58 Դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը ՀՀ-ն կներկայացնի 6 դատապարտյալ Այսօր, 15:39 Ինչպես են բերման ենթարկում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին (Տեսանյութ) Այսօր, 15:22 Անվտանգության ակադեմիայի սպորտդահլիճում հրդեհ է բռնկվել Այսօր, 14:58 Մհեր Սահակյանն ինքնապաշտպանության նկատառումով է հարվածել ՔՊ-ականին. Փաստաբանը մանրամասներ է հայտնել Այսօր, 14:49 Երկհարկանի շինության առաստաղը փլուզվել է Այսօր, 14:31 «Որոշ ժամանակ Մհեր Սահակյանին հնարավոր չի եղել գտնել ԱԺ շենքում, դիմել ենք Ոստիկանություն, Դատախազություն, Քննչական կոմիտե». ՔՊ-ականը մանրամասներ է հայտնել այսօրվա ծեծկռտուքից Այսօր, 14:24 Մխրճվելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանը լուծել է դիրքավորման խնդիր. ստեղծված իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Աբրահամյան Այսօր, 14:17 71-ամյա եղբայրը դանակահարել էր 69-ամյա եղբորը Այսօր, 14:08 Քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի վարույթներով զոհակենտրոն քննության արդյունավետության առավել բարձրացման խնդիրները Այսօր, 13:57 Մհեր Սահակյանին անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ են բերման ենթարկել. Իշխան Սաղաթելյան Այսօր, 13:50 Միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Վլադիմիր Վարդանյանի կողմից, ոստիկանության պետի տեղակալը բրդբրդել է Մհեր Սահակյանին. Սեյրան Օհանյանը մանրամասներ ներկայացրեց Այսօր, 13:41 ՀՀ իշխանություններն ապրում են մի կյանքով, որ կարծես թե Հայաստանի և Արցախի հետ ոչ մի բան չի եղել, նրանք չեն ուզում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը. Օհանյան Այսօր, 13:36 Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը՝ դիմել է բուժհաստատություն, դեպքի վայրում են քննիչները Այսօր, 13:32 Վլադիմիր Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով. «Նաիրի» ԲԿ Այսօր, 13:30 Ալեն Սիմոնյանը դատապարտում է ցանկացած բռնություն և ակնկալում, որ մեղավորները կպատժվեն Այսօր, 13:18 ՀԱՊԿ-ում հայտարարել են Հայաստան առաքելություն ուղարկելու պատրաստի նախագծի մասին Այսօր, 13:09 Իջևանում ձյան ծածկի բարձրությունը 20սմ է, Սևանում՝ 13սմ, Ճամբարակում՝ 10սմ Այսօր, 12:59 ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք. Հայկ Կոնջորյան Այսօր, 12:47 Միջադեպ՝ ԱԺ-ում. «Հայաստան» ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Այսօր, 12:44 ՀԱՊԿ-ը պատրաստակամ է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկել Այսօր, 12:18 Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 12:12 Իրանի քաղաքացին խոնավ սրբիչներով Հայաստան է տեղափոխել «մեթադոն» տեսակի թմրանյութ Այսօր, 12:07 Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է. Լորան Վոքիե Այսօր, 12:02 Կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ Գլխավոր դատախազությունում Այսօր, 11:57 Հնդկական տաճարում դժբախտ պատահարի հետևանքով 35 զոհ կա Այսօր, 11:44 Ոսկանյանն անընդունելի է համարում մոտեցումը՝ «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն՝ եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է» Այսօր, 11:29 Իրանը Հայաստանում նոր դեսպան կնշանակի Այսօր, 11:25 ՌԴ-ում ՀՀ դեսպանը Կրասնոդարի երկրամասի ղեկավարի հետ քննարկել է առևտրատնտեսական ու տրանսպորտային ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր Այսօր, 11:08 Բաղրամյան պողոտայում կհեռացնեն կոճղերը և կտնկեն կաղնիներ Այսօր, 10:55 Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:42 Ալեն Սիմոնյանը հնարավոր է՝ կրկին վիրահատվի Այսօր, 10:34 Ամերիկայի հայկական համագումարի խորհրդաժողովում խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Այսօր, 10:20 Հայաստանը 2022թ. հունվար–դեկտեմբերին տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել Այսօր, 10:14 Հայաստանը հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նախընտրելի ու բարենպաստ հատվածներում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը անվստահելի հարթակից տվյալներ է հրապարակել Այսօր, 10:04 Ջերմուկում, Վանաձորում ու Քաջարանում ձյուն է տեղում Այսօր, 10:00 «Հրապարակ». Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղաղապահների ախորժակը Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Խորհրդարանում հաջորդ նստաշրջանին դատավորներ կընտրվեն. Ովքեր են թեկնածուները Այսօր, 09:54 «Հրապարակ». Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Ինչու է նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնացել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 09:41 «Հրապարակ». Իշխանությունների անգործության հետևանքով բարենպաստ բարձունքներն Ադրբեջանը նվաճել է, և ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային տարածություն կձևավորվի Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. Գերմանիա գործուղման ընթացքում բարդություններ են առաջացել Այսօր, 09:34 «Հրապարակ». Աշխատանքից ազատում են «սխալ հյուրեր» հրավիրելու համար. Անուշ Մուրադյանին զրկել են իր ստեղծած հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից 30/03/2023 21:40 ՀԱՕԿ արտահերթ նիստում ամփոփվել են Երևանում անցկացվելիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները 30/03/2023 19:48 Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾ 30/03/2023 16:47 Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա․ оրակարգում նաև ԼՂ կարգավորման հարցն է 30/03/2023 16:41 ԲԴԽ-ն Նաիրի Հոխիկյանին հորդորում է զերծ մնալ դատական իշխանությունը հեղինակազրկող հայտարարություններ անելուց 30/03/2023 16:31 ՔԱԿ նախագահն ընդունել է Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավարությանը, քննարկվել են ավիացիոն ոլորտում առկա խնդիրները 30/03/2023 16:13 Կինը տնից գումար է գողացել և գողության բեմականացում սարքել 30/03/2023 16:01 Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը 30/03/2023 15:55 Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ 30/03/2023 15:44 Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը 30/03/2023 15:36 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք 30/03/2023 15:17 Տանձուտ գյուղում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք 30/03/2023 15:09 Ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը․ Ղազինյան 30/03/2023 14:54 Կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան»-ի պանրի արտադրությունը 30/03/2023 14:43 Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև 30/03/2023 14:36 Հայաստանն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր 30/03/2023 14:33 Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր 30/03/2023 14:25 Երևանի որոշ հասցեներում և Կաթնառատում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 30/03/2023 14:17 Քրեակատարողական ծառայության պետը «Սևան» ՔԿՀ-ում զրուցել է դատապարտյալների և տեսակցության եկած հարազատների հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը