Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն․ Արարատ Միրզոյանը՝ Եվրախորհրդարանի անդամներին

24/01/2023 22:12

Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն․ Արարատ Միրզոյանը՝ Եվրախորհրդարանի անդամներին


Հունվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում տեղի ունեցած քննարկմանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է․

«Պարոն նախագահ,

Առաջին հերթին, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ձևաչափով քննարկում անցկացնելու մեր խնդրանքը բավարարելու համար:

Եվրոպական խորհրդարանի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ,

Կցանկանայի խոսքս շարունակել Եվրոպական խորհրդանանին ընդհանրապես, և ձեզանից յուրաքանչյուրին անհատապես երախտիքի անկեղծ խոսքեր հղելով՝ իմ երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ հստակ դիրքորոշումներ արտահայտելու համար:

Հայ ռազմագերիների խնդրի, մշակութային ժառանգության ոչնչացման և վերջերս Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ վերջին երկու տարիների ընթացքում հրատապ քննարկումներն ու հայտարարությունների ընդունումը հանդիսանում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերներին համարժեք և օբյեկտիվ արձագանք՝ մարտահրավերներ, որոնք շարունակում են սպառնալ մեր տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: Բոլոր այս մարտահրավերները գերազանց կերպով ամփոփվել են 2022 թվականի Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության զեկույցում, ինչի համար կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն Մքալիսթեր և Եվրախորհրդարանի բոլոր այն անդամների, ովքեր աշխատել են այս զեկույցի վրա և նպաստել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ մեր տարածաշրջանում իրավիճակն օբյեկտիվորեն արտացոլող հատվածների ներառման համար:

Անշուշտ, ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի կողմից հստակ հայտարարություններն ու տրված ամեն քվեն՝ հօգուտ հիշյալ մարդասիրական խնդիրների լուծմանը: Ձեր ձայնը լսվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Հուսով եմ, որ այն լսվել և հաշվի է առնվել նաև Բաքվում: Ես իրապես հուսով եմ, որ Եվրոպական խորհրդարանի օրինակով եվրոպական մյուս կառույցները ևս Հարավային Կովկասին վերաբերող հարցերում կդրսևորեն բավարար համարձակություն և արդարություն:

Եվրոպական միության, ներառյալ իր օրենսդիր մարմնի հաստատուն և հստակ ուղերձներն իսկապես կարևոր են: Նախ՝ ԵՄ շարունակում է հանդիսանալ Հայաստանի առաջնային գործընկերը՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ինստիտուտների զարգացման և բարեփոխումների մեր օրակարգին աջակցելու գործում, և երկրորդը, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերության շրջանակը՝ հիմնվելով Եվրոպական միության՝ մեր տարածաշրջանում կայունությանը նպաստելու հանձնառության վրա։

Մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության: Մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելու նպատակով մենք իրականացրել ենք բարեփոխումներ՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարման ապահովմանը և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին։ Ես շատ բան ունեմ ասելու ժողովրդավարական բարեփոխումների բնագավառում Հայաստանի ձեռքբերումների մասին, սակայն այսօր չեմ մանրամասնի ժամանակի սղության պատճառով։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ակնկալում ենք մեր գործընկերների հետագա աջակցությունը:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի կայունության գործում ԵՄ արժեքավոր ներդրմանը, ես կցանկանայի ողջունել ԵՄ խորհրդի կողմից նախօրեին կայացված որոշումը Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն գործուղելու վերաբերյալ։ Ուզում եմ ընդգծել, որ այս առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է՝ սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց և այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց: Հստակ մարդիկ, հստակ դպրոցներ, հստակ տներ։

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ստանալով խաղաղության օրակարգն առաջ մղելու մեր քաղաքացիների քվեն, ինչպես նաև ունենալով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ բարեխղճորեն ներգրավված է եղել բանակցություններում երեք տարբեր ուղղություններով. առաջինը՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, երկրորդը՝ սահմանազատում և սահմանային անվտանգություն, և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագիր։ Այս առումով, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ մի քանի կետերի վրա։

Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը, յուրովի մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, սկսեց արտատարածքային միջանցք պահանջել։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները հենց այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են։

Սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլև՝ փորձեց իր վերջին ագրեսիան հիմնավորել սահմանի՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Զավեշտալիորեն, որ այս հանձնաժողովները ստեղծվել էին 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից հետո՝ նպատակ ունենալով նաև կանխել ցանկացած հետագա ռազմական գործողություն։

Երրորդ՝ մենք բանակցություններ ենք սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Ցավալիորեն, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել են Ադրբեջանի կողմից։

Առաջարկությունների թվում է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների ճշգրտումը, քանի որ մենք կարծում ենք, որ առանց Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ հստակ համաձայնեցված չափորոշիչների իրական խաղաղությունն անհնար է: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի դուրսբերումը և ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ հնարավոր հետագա էսկալացիան կանխելու համար, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցները և անվտանգության մեխանիզմը, խաղաղության պայմանագրի երաշխավորի(ների) ինստիտուտը, որը կապահովի հանձնառությունների կատարումը։

Ընդհանրացնելով, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում, Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները. սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչև հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության տարածում, ռազմատենչ հռետորաբանությունից մինչև ուժի կիրառում։

Մենք ընդունեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը։ Հակառակ դրան, Ադրբեջանը սկսեց պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առարկայական առաջարկին։

Հասկանալի է նաև, որ մինչ այժմ Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակումը, ևս մեկ անգամ ապացուցեցին միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծման համար:

Հարգելի գործընկերներ,

Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ, Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ կյանքի ճանապարհի արգելափակման պատճառով։ Անցած շաբաթ հրատապ քննարկում գումարելով և «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևն ընդունելով՝ դուք քաջատեղյակ եք իրավիճակին:

Մի հանգամանք կա, որը կցանկանայի ընդգծել. սա առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից լայնածավալ և համակարգված կերպով իրականացվող քաղաքականության մաս՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը: Կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը։

Քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը: Ինչպես անցյալ շաբաթ նշվեց Եվրախորհրդարանի արտահերթ բանաձևում, տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների անխոչընդոտ մարդասիրական մուտքի ապահովումը հրամայական է:

Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Թույլ տվեք ուղիղ ասել. Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն»:

Ելույթից հետո ԱԳ նախարար Միրզոյանը պատասխանել է Եվրախորհրդարանի անդամների հարցերին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:50 Ռուսական խաղաղապահ առաքելության բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտում պայթյունից տուժած արցախցիներին (Լուսանկարներ) Այսօր, 20:41 Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը Այսօր, 20:23 Ստեփանակերտում պայթյունի հետևանքով մի քանի տասնյակ վիրավոր կա, տարբեր աստիճանի այրվածքներ ունեն Այսօր, 20:17 Փաշինյանը կարևորում է Հայաստանի և Ռուսաստանի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունը․ Կոլոկոլցևին է այդպես ասել Այսօր, 20:12 Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է, մեզ չհաջողվեց այն կանխել․ Փաշինյան Այսօր, 20:06 «ԱՄՆ կշարունակի աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման և ձեր հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում»․ Բայդենը նամակ է գրել Փաշինյանին Այսօր, 20:02 Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից կոչ են ուղղում՝ գալ և օգնել պայթյունից ու հրդեհից տուժածներին Այսօր, 19:36 Դավիթ Սարգսյանի նկատմամբ ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում․ Հայաստանի ժուռնալիստների միություն Այսօր, 19:31 Իվանյանում ադրբեջանական կողմի հետ քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր․ Պաշտոնական Այսօր, 19:16 Ստեփանակերտում պայթյուն է որոտացել, հրդեհ բռնկվել․ 100-ից ավելի զոհ կա (Տեսանյութ) Այսօր, 19:04 Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսված է Ստեփանակերտում Այսօր, 18:51 Դավիթ Գալստյանն ազատ արձակվեց․ «Հրապարակ» Այսօր, 18:41 Սամանթա Փաուերը և Յուրի Քիմը վաղը կայցելեն Կոռնիձոր Այսօր, 18:30 Ազգային նսեմացման ողբերգական ծիրից՝ համազգային պայքարի ու արժանապատվության վերականգնման փուլ. Կամո Աթայան Այսօր, 18:19 Քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը Այսօր, 18:15 Հայտնի են այն ոլորտները, որոնց շուրջ այսօր պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները Այսօր, 18:10 ԵՊՀ-ից զանգահարել են ոստիկանություն ու ասել, որ մի խումբ անձինք հարվածում են ռեկտորի դռանը․ Քննչական կոմիտեն՝ համալսարանում իրադարձությունների և ձերբակալությունների մասին Այսօր, 18:01 Բերման ենթարկվածներն ու նրանց հարազատները անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար կարող են դիմել Փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբին՝ 033-600-714 Այսօր, 17:50 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո Այսօր, 17:42 Անկարան սպասում է Երևանի անկեղծ քայլերին, «խաղաղության գործընթացում» պարտվողներ չկան. Էրդողան Այսօր, 17:37 Ադրբեջանը 5 օր առաջ ամբողջությամբ վերականգնեց իր ինքնիշխանությունը. Ալիև Այսօր, 17:33 Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Այսօր, 17:29 Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց Այսօր, 17:20 Փաշինյանի թիմի անպատասխանատու մոտեցումը դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մի մասի մոտ, սակայն բողոքի ակցիաները կազմակերպված չեն Ռուսաստանի կողմից. ՌԴ ԱԳՆ Այսօր, 17:14 Հայաստանում իշխանափոխության պահանջին միացել է նաև Արագածոտնի մարզը (Տեսանյութ) Այսօր, 17:12 ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հիմնական պատճառը Այսօր, 17:04 Տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում Հայաստանն ու Իրանը պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 17:03 Հայաստանում ռուսական ընկերությունների աշխատանքի համար արհեստական դժվարություններ են ստեղծվում. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:58 Փաշինյանը խոստովանել է, որ Հայաստանին միտումնավոր պատրաստել են Ռուսաստանից շրջադարձի, նրա հայտարարությունները մերժելի են. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:58 Ուսանողները՝ որպես կամավորներ, կներգրավվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածերի աջակցությանն ուղղված ծրագրերում Այսօր, 16:50 Իշխանության յուրացման և Փաշինյանի մահափորձի նախապատրաստման մեղադրանքներն Ալբերտ Բազեյանը չի ընդունում Այսօր, 16:41 Ինքնաձիգով զինված մի ոստիկան ուզում էր անգամ խփել, ուղեղը լրիվ անջատված էր, մեկ այլ ոստիկան էլ չէր ենթարկվում իր վերադասին․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 16:39 Հնարավո՞ր է արդյոք սիրել Արցախը և միաժամանակ աջակցել Արցախն ատողին. Ջուլֆալակյան Այսօր, 16:34 Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ. news.am Այսօր, 16:28 Հակոբ Կոջայան կրթահամալիրի քպ-ական տնօրենը զանգում է աշակերտներին, նրանց ծնողներին և սպառնում Այսօր, 16:26 Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Հակոբ Արշակյան Այսօր, 16:13 Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի Ղուկասյան (factor.am) Այսօր, 16:08 «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ Այսօր, 16:05 Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին Այսօր, 16:02 Բեզոարյան այծի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են Այսօր, 15:58 Արցախում ծնվել եմ, Արցախում էլ կշարունակեմ ապրել․ Վիտալի Բալասանյան Այսօր, 15:55 ԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Զաքարյան Այսօր, 15:52 ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց կանցկացվի Այսօր, 15:49 Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին Այսօր, 15:47 Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:37 Քթերից բերելու եմ. ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի կինը սպառնացել է իր ղեկավարած քոլեջի ուսանողներին Այսօր, 15:31 Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում Գերի Փիթերսի այցը Հայաստան Այսօր, 15:17 Ավետ, Դավո, Անի, Ռուզան...արցախցի երեխաները իրենց անուններն են թողնում շենքի պատերին Այսօր, 15:15 Եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելը դիտվում էր բիզնես, ապա արցախցիների դեպքում, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, իմացեք՝ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք եք. Հայրումյան Այսօր, 15:14 Հասկանալի քաղաքականություն է իրականացնում Արևմուտքը. Արցախը հանձնվում է ամբողջությամբ, բոլորին տեղահանում են, խաղաղապահներին հանում են, 102-րդ ռազմաբազայի փոխարեն կլինի ամերիկյանը. վերլուծաբան Այսօր, 15:12 Կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվիայի դեսպանին Այսօր, 15:03 Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Այսօր, 15:02 Փաստաբաններն ահազանգում են ոստիկանության և դատարանների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների մասին. հայտարարություն Այսօր, 14:40 Հարսանիք՝ Արցախում. Լուսանկարներ Այսօր, 14:33 Ասել, որ Ստեփանակերտում պատկերը տխուր է, նշանակում է ոչինչ չասել. պատմում է ՍիվիլՆեթի լրագրողը Այսօր, 14:31 Սյունիքի հյուրանոցներում փորձում են որքան հնարավոր է շատ արցախցիների տեղավորել. Hetq Այսօր, 14:29 Երևան է ժամանել ՌԴ Ներքին գործերի նախարարը Այսօր, 14:21 Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը Այսօր, 14:18 ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատանքը մեքենաների նոր խմբաքանակ ընդունելու և վիրավորներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ Այսօր, 14:15 Կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում. Վարդան Սարգսյան Այսօր, 14:14 Էրդողանը ժամանել է Նախիջևան Այսօր, 14:13 «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող լուրերի կապակցությամբ ԿԳՍՄ նախարարությունը պարզաբանում է տվել Այսօր, 14:04 «Չենք ուզում, որ ադրբեջանցիները գան». Մարտունիում ճանապարհ են փակել (տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 14:03 2 տասնյակից ավելի փաստաբաններ կոչ են անում միջազգային իրավապաշտպան կառույցներին ականջալուր լինել աղաղակող ապօրինություններին Այսօր, 13:55 Նոր կադրեր՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Այսօր, 13:51 Մենք կշարունակենք երկխոսությունը Փաշինյանի հետ, կշարունակենք աշխատել՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքները. Պեսկով Այսօր, 13:26 Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան Այսօր, 13:24 Այսօր Հայաստան կժամանեն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ Այսօր, 13:23 Խոջալու բնակավայրում մեկնարկել է Արցախի իշխանության և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը Այսօր, 13:00 Ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ Այսօր, 12:57 Այս պահին խուլիգանության քրգործ է կարվում լրագրողի և Բրյուսովի նախկին պրոռեկտորի նկատմամբ․ Մելիքյան Այսօր, 12:55 Միացյալ Նահանգները հայ ժողովրդի կողքին է. ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը՝ ՀՀ ԱԺ նախագահին Այսօր, 12:51 Հրամանատարը զինվորի պատիվն ու արժանապատվությունը նվաստացրել է. Ալեքս Ավանեսյանն ինքնասպան է եղել Այսօր, 12:48 Որպես ձեր եղբայր` պատրաստ եմ յուրաքանչյուր ընտանիքի անվճար տրամադրել 5-ական գլուխ տոհմային ճագարներ. Դավիթ Դավթյանը՝ արցախցիներին Այսօր, 12:37 Երևանում կինը երեխան գրկին սպառնում էր կամրջից ցած նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է Այսօր, 12:33 Արցախցի 14-ամյա տղային ոստիկանություն տանելիս ոստիկանները գլխին հարվածներ են հասցրել Այսօր, 12:30 Արցախում իրականացվում են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողափրկարարական աշխատանքներ Այսօր, 12:27 Արցախից Հայաստան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է Այսօր, 12:20 Շարժման առաջնորդների մոտեցումը սխալ է. կարելի է սկսել «Փակի՛ր քո կողքի փողոցը» ակցիան և ամբողջ քաղաքը կպարալիզացվի. Բադալյան Այսօր, 12:17 Սյունիքը կարմիր գիծ է իշխանությունների համար. Գնել Սանոսյան Այսօր, 12:14 Երևանում բողոքի ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 168-ի Այսօր, 12:08 Կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն. Դավիթ Սարգսյան Այսօր, 12:03 Մարդիկ զանգում, ասում են՝ ձեր կողքին ենք, պինդ եղեք. ՔՊ-ական Այսօր, 12:02 Նմանատիպ հուզական իրավիճակում ոստիկանության գործողություններն անընդունելի են. իրավապաշտպան Այսօր, 12:01 Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Այսօր, 11:56 Միջազգային դերակատարները չկարողացան ապահովել ԼՂ-ի հայերի իրավունքները. Մարուքյան Այսօր, 11:50 Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց Այսօր, 11:40 Ռուստամ Բադասյանը վատ է զգում այն ամենի համար, ինչ կատարվում է Արցախում Այսօր, 11:38 Էրդողանին անհանգստացրել է «ԼԳՊՏ» համայնքի գույները ՄԱԿ-ի ԱԽ նիստերի դահլիճում Այսօր, 11:33 Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ Այսօր, 11:18 Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. հոկտեմբերի 31-ն է Այսօր, 11:15 Հայրենիք ենք կորցնում․․․ Տեր Եսայի քահանա Արթենյան Այսօր, 11:11 Բոլոր քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվում մայթերից, կարող են հանցագործության մասին հաղորդում տալ ոստիկանների դեմ. փաստաբան Այսօր, 11:08 Այս պահին ունենք 200-ից ավելի բերման ենթարկված քաղաքացի. Իշխան Սաղաթելյան Այսօր, 11:06 Ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխումը Արցախից Հայաստան Այսօր, 10:53 Նորոգում են կառավարության շենքի վնասված հատվածները (լուսանկարներ) Այսօր, 10:46 Լրագրող Դավիթ Սարգսյանը բերման է ենթարկվել Այսօր, 10:46 Երևանում անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով փառատոնը Այսօր, 10:35 Մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս. Արման Թաթոյան Այսօր, 10:25 Ադրբեջանը հայտարարել է մի խումբ արցախցիների ձերբակալելու մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը