![Լոնդոնի և Բրյուսելի մտավոր կարողությունները բավարար չեն՝ Թեհրանին հասկանալու համար․ Նասեր Քանանի](https://www.aysor.am/news_images/684/2051773_1/f63cff482b1fdd_63cff482b201e.thumb.jpg)
24/01/2023 19:12
Լոնդոնի և Բրյուսելի մտավոր կարողությունները բավարար չեն՝ Թեհրանին հասկանալու համար․ Նասեր Քանանի
Եվրամիության ու Մեծ Բրիտանիայի ինտելեկտուալ կարողությունները բավարար չեն՝ հասկանալու Իրանում առկա իրողությունները, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ արձագանքելով Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու փաստին։
«ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի գործողությունները վկայում են Իրանի իրողությունները ճիշտ հասկանալու՝ նրանց մտավոր անկարողության մասին։ Իհարկե, նրանք շատ լավ գիտեն, որ պատժամիջոցները չեն ազդի Իրանի ժողովրդի վճառականության վրա՝ պայքարելու օտարեկրյա պետությունների միջամտության ու դավադրությունների դեմ։ Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու և շուտով կհրապարակի ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ նոր պատժամիջոցների ցանկը»,- նշված է Քանանիի հայտարարությունում, որը հրապարակվել է Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքում։