
24/01/2023 12:19
Շիրակի մարզից 4 դատավոր տեղափոխվել է Երևան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Շիրակի մարզից 4 դատավոր տեղափոխվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ևս մեկ դատավոր էլ նշանակվել է Սյունիքի մարզում:
Այսպիսով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էդուարդ Մկրտչյանը, Ռոման Սմբատյանը, Տիգրան Ոսկանյանը և Արամայիս Ասատրյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ, իսկ Հայկ Աղաքարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: