![ՊԵԿ-ը պատրաստակամ է կամովին կատարել դատական ակտերի պահանջները. կարիք չկա դիմել ԴԱՀԿ. Հայտարարություն](https://www.aysor.am/news_images/684/2051569_1/958568.thumb.jpg)
24/01/2023 13:02
ՊԵԿ-ը պատրաստակամ է կամովին կատարել դատական ակտերի պահանջները. կարիք չկա դիմել ԴԱՀԿ. Հայտարարություն
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարներն ստանալու համար կարիք չկա դիմելու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է կամովին կատարել այդ դատական ակտերի պահանջները:
Ուստի, ՀՀ ՊԵԿ-ի դեմ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ` տրամադրելով համապատասխան բանկային հաշվեհամարը բռնագանձման ենթակա գումարներն ստանալու նպատակով», - նշվում է ՊԵԿ հաղորդագրությունում։