![Խաչատուր Սուքիասյանը կգործուղվի Դուբայ. Ալեն Սիմոնյանն է կարգադրությունը ստորագրել](https://www.aysor.am/news_images/684/2051490_1/q.thumb.jpg)
24/01/2023 10:52
Խաչատուր Սուքիասյանը կգործուղվի Դուբայ. Ալեն Սիմոնյանն է կարգադրությունը ստորագրել
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին Դուբայ գործուղելու մասին։
Սուքիասյանն Արաբական Միացյալ Էմիրություններ է գործուղվում Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Նա այնտեղ կլինի 2023 թվականի փետրվարի 13-15-ը։
Նշվում է, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարվում է Խաչատուր Սուքիասյանի անձնական միջոցների հաշվին: