Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն․ Արարատ Միրզոյանը՝ Եվրախորհրդարանի անդամներին

24/01/2023 22:12

Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն․ Արարատ Միրզոյանը՝ Եվրախորհրդարանի անդամներին


Հունվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում տեղի ունեցած քննարկմանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է․

«Պարոն նախագահ,

Առաջին հերթին, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ձևաչափով քննարկում անցկացնելու մեր խնդրանքը բավարարելու համար:

Եվրոպական խորհրդարանի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ,

Կցանկանայի խոսքս շարունակել Եվրոպական խորհրդանանին ընդհանրապես, և ձեզանից յուրաքանչյուրին անհատապես երախտիքի անկեղծ խոսքեր հղելով՝ իմ երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ հստակ դիրքորոշումներ արտահայտելու համար:

Հայ ռազմագերիների խնդրի, մշակութային ժառանգության ոչնչացման և վերջերս Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ վերջին երկու տարիների ընթացքում հրատապ քննարկումներն ու հայտարարությունների ընդունումը հանդիսանում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերներին համարժեք և օբյեկտիվ արձագանք՝ մարտահրավերներ, որոնք շարունակում են սպառնալ մեր տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: Բոլոր այս մարտահրավերները գերազանց կերպով ամփոփվել են 2022 թվականի Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության զեկույցում, ինչի համար կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն Մքալիսթեր և Եվրախորհրդարանի բոլոր այն անդամների, ովքեր աշխատել են այս զեկույցի վրա և նպաստել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ մեր տարածաշրջանում իրավիճակն օբյեկտիվորեն արտացոլող հատվածների ներառման համար:

Անշուշտ, ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի կողմից հստակ հայտարարություններն ու տրված ամեն քվեն՝ հօգուտ հիշյալ մարդասիրական խնդիրների լուծմանը: Ձեր ձայնը լսվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Հուսով եմ, որ այն լսվել և հաշվի է առնվել նաև Բաքվում: Ես իրապես հուսով եմ, որ Եվրոպական խորհրդարանի օրինակով եվրոպական մյուս կառույցները ևս Հարավային Կովկասին վերաբերող հարցերում կդրսևորեն բավարար համարձակություն և արդարություն:

Եվրոպական միության, ներառյալ իր օրենսդիր մարմնի հաստատուն և հստակ ուղերձներն իսկապես կարևոր են: Նախ՝ ԵՄ շարունակում է հանդիսանալ Հայաստանի առաջնային գործընկերը՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ինստիտուտների զարգացման և բարեփոխումների մեր օրակարգին աջակցելու գործում, և երկրորդը, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերության շրջանակը՝ հիմնվելով Եվրոպական միության՝ մեր տարածաշրջանում կայունությանը նպաստելու հանձնառության վրա։

Մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության: Մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելու նպատակով մենք իրականացրել ենք բարեփոխումներ՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարման ապահովմանը և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին։ Ես շատ բան ունեմ ասելու ժողովրդավարական բարեփոխումների բնագավառում Հայաստանի ձեռքբերումների մասին, սակայն այսօր չեմ մանրամասնի ժամանակի սղության պատճառով։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ակնկալում ենք մեր գործընկերների հետագա աջակցությունը:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի կայունության գործում ԵՄ արժեքավոր ներդրմանը, ես կցանկանայի ողջունել ԵՄ խորհրդի կողմից նախօրեին կայացված որոշումը Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն գործուղելու վերաբերյալ։ Ուզում եմ ընդգծել, որ այս առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է՝ սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց և այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց: Հստակ մարդիկ, հստակ դպրոցներ, հստակ տներ։

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ստանալով խաղաղության օրակարգն առաջ մղելու մեր քաղաքացիների քվեն, ինչպես նաև ունենալով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ բարեխղճորեն ներգրավված է եղել բանակցություններում երեք տարբեր ուղղություններով. առաջինը՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, երկրորդը՝ սահմանազատում և սահմանային անվտանգություն, և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագիր։ Այս առումով, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ մի քանի կետերի վրա։

Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը, յուրովի մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, սկսեց արտատարածքային միջանցք պահանջել։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները հենց այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են։

Սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլև՝ փորձեց իր վերջին ագրեսիան հիմնավորել սահմանի՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Զավեշտալիորեն, որ այս հանձնաժողովները ստեղծվել էին 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից հետո՝ նպատակ ունենալով նաև կանխել ցանկացած հետագա ռազմական գործողություն։

Երրորդ՝ մենք բանակցություններ ենք սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Ցավալիորեն, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել են Ադրբեջանի կողմից։

Առաջարկությունների թվում է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների ճշգրտումը, քանի որ մենք կարծում ենք, որ առանց Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ հստակ համաձայնեցված չափորոշիչների իրական խաղաղությունն անհնար է: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի դուրսբերումը և ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ հնարավոր հետագա էսկալացիան կանխելու համար, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցները և անվտանգության մեխանիզմը, խաղաղության պայմանագրի երաշխավորի(ների) ինստիտուտը, որը կապահովի հանձնառությունների կատարումը։

Ընդհանրացնելով, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում, Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները. սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչև հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության տարածում, ռազմատենչ հռետորաբանությունից մինչև ուժի կիրառում։

Մենք ընդունեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը։ Հակառակ դրան, Ադրբեջանը սկսեց պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առարկայական առաջարկին։

Հասկանալի է նաև, որ մինչ այժմ Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակումը, ևս մեկ անգամ ապացուցեցին միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծման համար:

Հարգելի գործընկերներ,

Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ, Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ կյանքի ճանապարհի արգելափակման պատճառով։ Անցած շաբաթ հրատապ քննարկում գումարելով և «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևն ընդունելով՝ դուք քաջատեղյակ եք իրավիճակին:

Մի հանգամանք կա, որը կցանկանայի ընդգծել. սա առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից լայնածավալ և համակարգված կերպով իրականացվող քաղաքականության մաս՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը: Կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը։

Քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը: Ինչպես անցյալ շաբաթ նշվեց Եվրախորհրդարանի արտահերթ բանաձևում, տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների անխոչընդոտ մարդասիրական մուտքի ապահովումը հրամայական է:

Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Թույլ տվեք ուղիղ ասել. Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն»:

Ելույթից հետո ԱԳ նախարար Միրզոյանը պատասխանել է Եվրախորհրդարանի անդամների հարցերին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:29 Ակնեն կարող է լինել լուրջ խնդրի պատճառ․ Մաշկաբանի խորհրդատվությունը պարտադիր է Այսօր, 20:15 11 մանկապարտեզների տնօրենների ազատել են աշխատանքից Այսօր, 20:01 Ռուս խաղաղապահները վթարի են ենթարկվել Ստեփանակերտի մոտակայքում, մեկ զինծառայող զոհվել է Այսօր, 19:47 Միրզոյանը կարևորում է միջազգային աջակցությունը «խաղաղության օրակարգին» Այսօր, 19:33 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողի են հայտնաբերել Այսօր, 19:18 Պուտինը դեռ շատ անելիք ունի․ Մեդվեդև Այսօր, 19:04 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություն է անցկացրել Իրանի արևմուտքում Այսօր, 18:49 Քանի շարժակազմ է գործում Երևանի մետրոպոլիտենում Այսօր, 18:37 Սխալներ, որոնք թույլ են տալիս մարզվողները․ Ինչի՞ց խուսափել Այսօր, 18:24 Արցախի պետական համալսարանը 360 հիմնական աշխատակից ուներ, միայն մի քանիսն են, որ ՀՀ-ում աշխատանք են գտել. ԱրՊՀ ռեկտոր Այսօր, 18:09 Ռուսաստանից Հայաստանի դպրոցների համար բերված դասագրքերի մի մասը բաժանվել է Այսօր, 17:55 Նոր մանրամասներ են հրապարակվել Ռուսաստանում հայտնաբերված գործակալական ցանցի մասին Այսօր, 17:42 Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Այսօր, 17:30 Հայր ու որդի իրացրել են շուրջ 1 կգ սինթետիկ թմրամիջոց Այսօր, 17:18 Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկայացել է ստացիոնար բուժհաստատությունից՝ շտապօգնության ուղեկցությամբ․ Փաստաբան Այսօր, 17:10 Հրաժարվել Ադրբեջանի հետ նվաստացման պայմանագիր կնքելուց․ Էդուարդ Շարմազանով Այսօր, 16:59 Արասը շատ լավ մարդ է և ֆուտբոլիստ, ամեն ինչի էլ արժանի է, բայց ափսոսում եմ, որ մասնակցում է այս կլոունադային. Ռուբեն Հայրապետյան Այսօր, 16:51 Հերթական ավանտյուրան է՝ 3 խոշոր օնլայն տաքսի ընկերություններն օրական 120 մլն վաստակում են և պետք է տարեկան 1 մլն հարկ վճարեն. Վահագն Սահակյան Այսօր, 16:37 ԼՂ-ում կենսաթոշակ ստացողներն այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար Այսօր, 16:21 Արևմուտքն անում է հնարավորը, որ անգամ Ուկրաինայում հաղթանակից հետո Ռուսաստանը չկարողանա Հարավային Կովկաս վերադառնալ. Հայկ Խալաթյան Այսօր, 16:13 Ախր միայն բարետես չէր, բարեսիրտ ու կամեցող տղա էր Այսօր, 16:05 Միրզոյանն ու Վարհելին քննարկել են հարաբերությունների հետագա խորացման հետ կապված հարցեր Այսօր, 16:00 ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը կարեւոր քայլ է համարել ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը Այսօր, 15:56 Վիվա-ՄՏՍ. բիզնեսը՝ բիզնեսի համար. Կորպորատիվ բաժանորդների համար ստեղծված վիրտուալ ԱՀԿ-ն կառավարման արդյունավետ գործիք է դարձել Այսօր, 15:49 Ստամբուլում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել Այսօր, 15:46 «Արցախյան մշակույթի պահպանման գործընթացի մեկնարկը տրվեց». «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը «Մենք կանք» նախաձեռնության կողքին է Այսօր, 15:40 Կստեղծվի Ցանցային հայագիտական համալսարան Այսօր, 15:33 Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է մոտ ապագայում այցելել Հայաստան Այսօր, 15:24 Վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները հայտնվել են անելանելի վիճակում և պահանջում են մաքսազերծման գների իջեցում ու ժամկետի երկարաձգում Այսօր, 15:16 «Հաջողություն եմ մաղթում քեզ, Արա՛ս». Վարդան Մինասյանն իր աջակցությունն է հայտնել Օզբիլիզին Այսօր, 15:00 ԱՄՆ կառավարությունը կշարունակի աջակցել իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում Այսօր, 14:51 Forbes. Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի Այսօր, 14:43 Արկադյա Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած Այսօր, 14:33 Վրաերթի ենթարկված 49-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 14:20 Այսօր Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները. Խաչատրյան Այսօր, 14:09 Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը կարևոր քայլ է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին. Հակոբ Արշակյան Այսօր, 13:46 ​Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 13:30 Մեզ համար առաջնայինը յուրաքանչյուր կարիքավոր երեխայի ձեռք մեկնելն է. 1946թ.-ի դեկտեմբերի 11-ին ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը Այսօր, 13:18 Ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը Այսօր, 13:04 Համայնքային գերեզմանատներում մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել (Տեսանյութ) Այսօր, 12:59 Արարատ Միրզոյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ Այսօր, 12:57 Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ-ում պարգևատրումներ են եղել Այսօր, 12:51 Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. ՔՊ-ական Այսօր, 12:46 Հայաստանի իրավիճակը մեր ամուր աջակցությունն է պահանջում. Բորել Այսօր, 12:37 Կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն ռևանշիստական տրամադրություններ. այդ ուժերին պետք չէ, որ Հայաստանը լինի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 12:29 Ալիևը կրկին ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին զոհվել է ԼՂ-ում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:14 Եթե ընտրություններն արդար լինեն՝ հուսով եմ ու վստահ եմ, որ հաղթելու եմ. Արաս Օզբիլիզ Այսօր, 12:05 Տիգրան Առաքելյանի «ԶԱԿՈ» անիմացիոն նախագիծն ընտրվել է մասնակցելու Անսիի միջազգային կինոփառատոնին. ՀՀ ազգային կինոկենտրոն Այսօր, 11:59 Աբսուրդ է․ Խաչատուր Սուքիասյանը չի ցանկանում «Զվարթնոցը» ձեռք բերել Այսօր, 11:56 Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե ինձ ընտրում եք, որ Հենրիխը հետ գա, ավելի լավ է չընտրեք. ինձ պետք է հավատաք. Արաս Օզբիլիզ (Տեսանյութ) Այսօր, 11:52 Փորձում եմ չտրվել հոգնածությանը. Սիրուշո Այսօր, 11:37 Անցնող շաբաթվա ընթացքում ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 154-ը՝ արտակարգ Այսօր, 11:35 Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Այսօր, 11:33 Յուրաքանչյուր տաքսու վարորդ ամեն պատվերից 2-3% տուրք է վճարելու, ոչ թե 1 մլն դրամ. Բաբկեն Թունյան Այսօր, 11:30 Ուշագրավ ժեստ. Էմանուել Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Այսօր, 11:21 Փարիզն աջակցություն է հայտնում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերականգնմանը Այսօր, 11:16 ՔՊ-ն ստացել է անթույլատրելի չափով դրամական նվիրատվություններ, 525 անանուն նվեր՝ գաղտնի պահելով՝ ումից և ինչի դիմաց. Թովմասյան Այսօր, 10:59 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. օղակաձև այգում հայտնաբերվել են կրակված պարկուճներ Այսօր, 10:54 Սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթ Այսօր, 10:45 Սպանություն` Երևանում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է. Shamshyan.com Այսօր, 10:22 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:17 Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է Այսօր, 10:11 Տպավորություն է, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում Այսօր, 10:01 Դատավորների ծանրաբեռնվածությունը շուրջ 90 տոկոսով նվազելու է․ Անդրեասյան Այսօր, 09:49 Սուրեն Պապիկյանը հետևել է ատեստավորման քննություններին (Տեսանյութ) Այսօր, 09:34 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10/12/2023 22:53 Ռոբերտ Քոչարյանի նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք» 10/12/2023 22:47 Չեղարկել սեպտեմբերի 28-ի հրամանագիրը․ Արտակ Բեգլարյանի ուղերձը՝ ԱՀ անկախության հանրաքվեի օրվա առթիվ 10/12/2023 19:55 Կորսված սուվերենության ժամանակներում հիշել են՝ ՄԻ պաշտպանության միջազգային օրն է. Գալստյան 10/12/2023 19:52 Հայ դատի հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության հետ 10/12/2023 19:46 Արթուր Խուդինյանի հանձնարարականով իրականացվեց «Յաշիկիդ մեջ տարոսիկ բռնես» օպերացիան. shamshyan 10/12/2023 19:41 Ամուսինները թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառությամբ, փողերի լվացմամբ են զբաղվել 10/12/2023 19:33 Հայաստանը բանակցություններ է վարում բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության անցկացման շուրջ 10/12/2023 18:57 ՌԴ-ում իշխանություններին կոչ են արել մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա Մկրտչյանին 10/12/2023 18:54 Գեղարքունիքի մարզում 07-ը հարվածել է ճանապարհին հայտնված կովին. ուղևորը վիրավոր է․ Shamshyan 10/12/2023 18:50 Արցախցին երկընտրանքի մեջ էր՝ մեռնել սեփական հողում, թե փրկվել․ Արցախի ՄԻՊ 10/12/2023 17:21 Հրդեհ՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է դի 10/12/2023 17:17 Արայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 10/12/2023 17:15 Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը 10/12/2023 16:56 Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին 10/12/2023 16:53 Հրդեհ՝ Ծաղկաձորում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ Shamshyan 10/12/2023 16:50 Ադրբեջանը Շուշիում ոչնչացնում է հայկական հետքը 10/12/2023 16:09 Այսօր փակ կլինի Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը 10/12/2023 15:45 Ինչու բանտարկվեցի, որովհետև ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ․ Տաթևիկ Վիրաբյան 10/12/2023 15:40 Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրը 10/12/2023 15:03 Շենգավիթում ժամանակավորապես փողոցներ կփակվեն 10/12/2023 14:59 Կանադայի Հայ դատի հանձնախումբը արտգործնախարար Մելանի Ժոլիի հետ քննարկել է արցախցիների խնդիրները 10/12/2023 14:55 Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին. Շարմազանով 10/12/2023 14:52 Նախագահը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է ՀՀ շուրջ ներպետական գործընթացները 10/12/2023 14:45 Պարեկները 20 օր անց հեռացրել են КамАЗ-ը փողոցի ամենաբանուկ հատվածից․ Shamshyan 10/12/2023 14:40 Հայաստանը վերահաստատում է կոռուպցիայի դեմ իր անսասան պայքարը՝ ԵՄ-ի հետ համագործակցությամբ․ ՀՀ ԱԳՆ 10/12/2023 14:37 Երբևիցե չէի պատկերացնում՝ մեր ժողովուրդը այսքան համերաշխ կընդունի Արցախի կորուստը․ Սենոր Հասրաթյան 10/12/2023 14:34 Բռնության տարբեր դրսևորումների դեմ պայքարը ոչ թե 16-օրյա է, այլ՝ 365․ ՆԳ փոխնախարար 10/12/2023 14:13 ՄԻՊ-ն իր գործունեությամբ չի զբաղվում, խոսում է միայն անշառ բաներից. Մելիքյան 10/12/2023 13:47 Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումը 10/12/2023 13:45 Այսքանից հետո Նիկոլի պաշտոնավարումը բնական չէ, Հայաստանի չոքած վիճակը բնական չէ․ Արմեն Աշոտյան 10/12/2023 12:32 Ռուսական բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում ՌԴ քաղաքացու է ձերբակալել․ «Ազատություն» 10/12/2023 12:27 Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել աշակերտուհուն 10/12/2023 12:20 Միրիջանյանը պատերազմի ընթացքում մեծածավալ օգնություն է ուղարկել, հիմա նրան դատում են․ իրավապաշտպան 10/12/2023 12:16 ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությունը խարխլվել է․ Գուտերեշ