26/01/2023 18:38
Արևմուտքի և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը Մոսկվայում համարում են ուղիղ ներգրավվածություն հակամարտությանը
Կրեմլի համար ակնհայտ է՝ ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի երկրների ներգրավվածությունը ուկրաինական հակամարտությանը մեծանում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Եվրոպական մայրաքաղաքներից ու Վաշինգտոնից մշտապես հնչում են հայտարարություններ, թե տարբեր զինատեսակների, այդ թվում՝ տանկերի մատակարարումն Ուկրաինային չի նշանակում, որ այդ երկրները կամ ՆԱՏՕ-ն ներգրավված են Ուկրաինայում ռազմական գործողություններում։ Մենք կտրականապես համաձայն չենք դրա հետ։
Այն ամենը, ինչն անում են արևմտյան երկրներն ու Հյուսիսատլանտյան դաշինքը, Մոսկվայում համարում են ուղիղ ներգրավվածություն հակամարտությանը։ Մենք տեսնում ենք, որ այդ ներգրավվածությունը մեծանում է»,- ասել է Պեսկովը։