
27/01/2023 19:12
Արգիշտի Քյարամյանի հրամանով քննիչ է ազատվել պաշտոնից
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ՀՀ ՔԿ ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (քննիչի) նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
«Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով տևական ժամանակ, առանց իրավաչափ նպատակի, չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ինչպես նաև թույլ է տվել քրեադատավարական նորմերի այլ խախտումներ։
Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը, ինչի հիման վրա, ՀՀ ՔԿ նախագահի հրամանով, քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- նշված է հաղորդագրությունում։