
27/01/2023 20:04
Հռոմի Պապը կոչ է արել վերագիտակցել տղամարդու և կնոջ միությունից ստեղծված ընտանիքի արժեքը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Երկրորդը կոչ է արել ըստ արժանվույն գնահատել տղամարդու և կնոջ միությունից ստեղծված ընտանիքը՝ որպես արժեք։
«Աշխարհը կարիք ունի հասկանալու տղամարդու և կնոջ ամուսնական միության արժեքը, որի վրա էլ հիմնված է ընտանիքը»,- ասել է Հռոմի Պապը՝ հավատացյալների հետ հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է նաև, որ ամուսնության կարևորությունն ու արժեքը չգիտակցելն ու չգնահատելը ընտանիքներում անհամաձայնությունների ու «ճգնաժամերի» առաջացման նախապայմաններից է։