Անմարդկային պայմաններում ապրող զինվորը չի կարող կռվել, դա փաստ է. Երվանդ Թարվերդյան

28/01/2023 21:02

Անմարդկային պայմաններում ապրող զինվորը չի կարող կռվել, դա փաստ է. Երվանդ Թարվերդյան


«Հրապարակի» զրուցակիցը «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանն է։


- Պարոն Թարվերդյան, սոցիալ- տնտեսական վիճակը Հայաստանում շարունակում է ծանր մնալ, ապրանքները շարունակում են թանկանալ։ Ձեր կարծիքով՝  մարդկանց կենսամակարդակը հիմա ինչպիսի՞ն է, և թանկացումների համար կա՞ն օբյեկտիվ պատճառներ։

- Պետք է դիտարկել այն ապրանքների կառուցվածքը, որոնք թանկացել են։ Եթե դա տեղական ապրանքին է վերաբերում, ապա թանկացումը չի հիմնավորվում ոչնչով, եթե վերաբերում է Ռուսաստանից ներկրված ապրանքներին՝ մասնավորապես ալյուր, մակարոնեղեն, ձենթ և այլն, ապա դա զարմանալի է, որովհետև Ռուսաստանում գնաճ չկա։ Հենց այսօր եմ խոսել գործընկերներիցս մեկի հետ, Ռուսաստանում գնաճ չի նկատվում․ մի պահ, երբ դեռ անցած տարի այս ժամանակահատվածում ռուբլին դոլարի նկատմամբ անկում ապրեց, այդ ժամանակ եղավ գնաճ, հետո մի բան էլ ավելի ներքև իջավ, և եթե համեմատում ենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, դրամ-ռուբլի հարաբերակցությունը մեզ մոտ ընկած է, հետևաբար գնաճն արհեստական է, իմ գնահատմամբ։ Եթե վերցնում ենք մյուս ապրանքատեսակները, որոնք ներմուծվում են Եվրոպայից, ապա այստեղ մենք ունենք մոտ 18-20 տոկոս դոլարի և եվրոյի անկում, ռուս-ուկրաինական կոնֆլիկտից ելնելով` Եվրոպայում մի շարք ապրանքների գներն աճել են, կա վալյուտայի ինֆլյացիա, և գնաճը չի գերազանցում այդ 18-20 տոկոսը։ Կարծում եմ, հակամենաշնորհային կոմիտեին կամ մաքսային ծառայությանը, ՊԵԿ հարկային ծառայությանը պետք է հարցադրում արվի, որովհետև օպերատիվ տեղեկությանն այդ  ծառայություններն են տիրապետում, որպեսզի մեր պետական այրերը մի փոքր վերլուծություն անեն, թե կա՞ն արդյոք հիմքեր գների բարձրացման համար, թե՞ դա արհեստածին է։

- Իշխանությունն անընդհատ ասում է, որ տնտեսական աճ կա, բյուջեում փող կա, մյուս կողմից էլ վարկեր են վերցնում եվրոպական բանկերից, պետական պարտքն են ավելացնում։ Այդպես լինո՞ւմ է։

- Նախ, մեր տնտեսական աճը, ակտիվությունը, որ հայտարարվում էր՝ 14 տոկոսից ավել, դրա կառուցվածքում 5.5 տոկոսից ավելը առևտրի ու արտահանման ավելացումն էր, 5.5 տոկոսից ավելն էլ ծառայության ոլորտն էր։ Բնականաբար, առևտրի 5.5 տոկոսը` գումարային տեսքով արտահայտված, շատ ավելի մեծ է, քան սպասարկման ոլորտի 5.5 տոկոսը, իսկ մեր կլասիկ առևտուրը, այսինքն՝ այն ապրանքները, որոնք արտադրվում են Հայաստանի Հանրապետությունում, այդ ապրանքատեսակների մասով չկա վերլուծություն։ Իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկություններով, դա չի փոփոխվել կամ անգամ նվազել է։ Եթե գյուղատնտեսության ոլորտը, որն արտահանմանն է ուղղված, 0.01 տոկոս ակտիվությունը նվազել է, ուրեմն չկա ապրանք, որը պիտի արտահանվի, այսինքն՝ տրամաբանական է, որ արտահանումն էլ չէր կարող աճել։ Եթե մենք դիտարկում ենք, որ Իրանի Իսլամական հանրապետությունից կամ եվրոպական երկրներից ապրանքներ են ներկրվել Հայաստան, հետո արտահանվել են, այսինքն՝ տարանցիկ փոխադրման փոխարեն ներմուծում ու արտահանում է ձևակերպվել, ապա դա արհեստածին արտահանում է, ու դրանով մենք ունենում ենք տնտեսական ակտիվություն։ Դրանով պայմանավորված աճ ես չեմ ցանկանա գնահատել։ Ինչ վերաբերում է բյուջեի կատարմանը, ապա կուզեի հատուկ անդրադառնալ դրան։ Որքան հասկացա, մենք ռեֆիցիտով փակեցինք բյուջեն, այսինքն՝ կար ավելցուկ գումար, ինքս զարմացել եմ, որ եթե կար ավելցուկ գումար, ապա ինչո՞ւ ենք մենք վարկային միջոցների ներգրավմամբ զբաղվում։ Որպես գործարար, կարող եմ ասել, որ խելացի գործարարը միշտ լավ պայմաններով գումար վերցնում է, մենք գիտենք, որ միջազգային վարկերի պայմաններն այնքան լավն են, որ միշտ կարելի է դրանք վերցնել, և եթե դա պետությունն արդյունավետ օգտագործի, ապա հաստատ կարելի է արդյունք ստանալ։ Կուզեի նաև անդրադառնալ բյուջեի կատարման մեջ տնտեսումների շարքին, ցավալի տնտեսումների։ Մանիպուլյացիա է, երբ ժողովրդին ասում են՝ նայեք՝ տնտեսել ենք, իսկ ո՞ր մասով ենք տնտեսել․ հիմնականում բոլոր նախարարությունները տնտեսումներն արել են կապիտալ ներդրումների մասով։ Այսինքն՝ եթե նայում ենք գործադիրի առանձին ճյուղերի բյուջեն, ապա դրանք բաղկացած են աշխատավարձերից, իրենց այդ հայտնի պարգևավճարների ֆոնդից, ընթացիկ ծախսերից և կապիտալ ներդրումներից։ Ավելի լավ կլիներ, որ այդ կապիտալ ներդրումները գերակատարվեին, որովհետև, որպես քաղաքացի, մենք չենք ապրում այսօրվա օրով, մենք ապրում ենք ապագայով, և առանց կապիտալ ներդրումների չի կարելի կառուցել ապագա։ Մեր վեջին ողբերգական դեպքի հետ զուգահեռ անցկացնեմ․ մեր ՊՆ-ն տնտեսել էր գումարներ, այսինքն՝ կապիտալ ներդրումներ չէր արել․ հայտնի խոսակցությունը կա, որ կաթի կոմբինատը 700 հազար դոլարով ձեռք չէին բերել՝ համարելով, որ թանկ է, իսկ 15 զինվորի կյանքն արժեք չունի՞․ շատ ավելի թանկ է։ Հայաստանի ցանկացած քաղաքացի՝ հասարակական, քաղաքական ցանկացած դաշտից, կարծում եմ, 2 ձեռքով կողմ է, որ մեր բանակն ուժեղանա, և մեր զինվորն ավելի լավ պայմաններով ապրի։ Անմարդկային պայմաններում ապրող զինվորը չի կարող կռվել, դա փաստ է։

- Երբ ՊՆ-ն ասում է, որ թանկ է, դրա ֆոնին կառավարության շենքն ու այլ շենքեր են վերանորոգում, ամանորյա ծախսեր են անում և այլն, ու այդ ամենը` մեկ անձից գնման ընթացակարգով։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ ցուցիչ են մեկ անձից գնումները, և որքանո՞վ է կառավարությունը պետական միջոցները նպատակային ծախսում։

- Հայտնի ասացվածք կա, ասում է՝ մարդ սկզբից պետք է սկզբից սովորի ծախսել, նոր փող աշխատել։ Գումարի ծախսելն արվեստ է, ամենակարևորը ծախսի արդյունավետությունն է։ Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է ընդունենք, որ եթե բյուջեում ունենք գումար, ապա պետք է վերանորոգվի և կառավարության շենքը, և դպրոցները, և մշակույթի տները, պետք է ներդրումներ արվեն բոլոր ոլորտներում։ Բյուջեի մասին օրենքով ինչ-որ տեղ կանխատեսվում է հարցումների հիման վրա, թե մրցույթներով մոտավոր ինչ գնումներ պետք է արվեն՝ ինչ գնով։ Շատ վատ եմ վերաբերվում մեկ անձից գնմանը, մանավանդ երբ դա կատարվում է փակ տարբերակով։ Միջազգային պրակտիկայում մեկ անձից գնումը կատարվում է ոչ թե որոշելով, որ հենց այս մեկից պիտի գնեմ, այլ բանակցությունների արդյունքում։ Կա հայտնի տերմին՝ «աֆերտա», այսինքն՝ դու բաց աֆերտա ես ուղարկում տարբեր կազմակերպություններին, նրանք իրենց առաջարկներն են ներկայացնում, և դու որոշում ես կայացնում մեկ անձից գնման։ Ի դեպ, որոշ դեպքերում նույն տեխնիկական բնութագիրն ունեցող ապրանքի դեպքում դու կարող ես ավելի թանկը գնել։ Շատ պարզ օրինակ բերեմ․ մենք ձեռք ենք բերել MAN ավտոբուսներ, և կարող է զուգահեռ նույն տեխնիկական բնութագրին առաջարկվեին չինական, բելառուսական, ռուսական կամ  եվրոպական այլ մակնիշի ավտոբուսներ, բայց մենք ձեռք ենք բերում MAN-ը որովհետև հետագայում սպասարկումն ավելի էժան է լինում, սակայն երբ մեկ անձից գնում են կատարում ճանապարհների վերանորոգման համար, ես դա չեմ ընդունում։ Այսինքն՝ եթե ունենք ժամանակ մրցույթ անցկացնելու համար, ապա մենք պարտավոր ենք մրցույթ անել։ Բացառիկ դեպքերում կարելի է մեկ անձից գնում անել, օրինակ՝ ՊՆ կարիքների համար, զենք- զինամթերք և այլն, որոշ դեպքերում դու բանակցում ես, թե որ պետությունից ինչ կարող ես ձեռք բերել, և ամեն անգամ այդ գնման պրոցեսն իրականացնելը չեմ գտնում նպատակահարմար։ Ժամանակին ունեինք գնումների կոմիտե, որը կատարում էր գնումները մրցութային կարգով, ապա նաև որպես առաջարկ, թող վարչապետը ստեղծի աշխատանքային խումբ, որը պատասխանատվություն կկրի մեկ անձից գնումների դեպքում այդ գնման արդյունավետության համար։ Այսինքն՝ շատ օպերատիվ դեպքերում ընդունելի է, որ կարող է լինել մեկ անձից գնում, շատ է լինում, որ գնման օպերատիվությունը շատ ավելի կարևոր է, քան նրա գինը, որովհետև դու կարող ես գնել պայմանականորեն 1 մլն դրամի ապրանք, որը սպասարկում է 1 միլիարդ դրամի ապրանքը՝ պահեստամասեր, վառելանյութ և այլն, և որպեսզի ամեն մի նախարարություն ինքը չորոշի, թե այդ մի անձից գնումն ինչպես է անում, ապա կարելի է շատ օպերատիվ, փորձաքննություններով 2 օրվա ընթացքում անել այդ գնումը, բայց մարդիկ պատասխանատվություն պիտի կրեն դրա համար, չպիտի լինի բարձիթողի վիճակ։

- Վերջին օրերին հրաժարականներ եղան՝ ՄԻՊ-ը, Շիրակի մարզպետը, ԲՈԿ նախագահը, ՍԱՊԾ եւ ԴԱՀԿ պետը։ Ձեր կարծիքով՝ այս հրաժարականներն ինչի՞ համար են։

- Աշխարհում ամենակարևոր իրավունքներից մեկը մարդու աշխատելու իրավունքն է, և էական չէ, թե այդ անձը որ օղակում է աշխատում։ Նախարարն ու մարզպետը քաղաքական պաշտոններ են, ենթադրենք՝ իրենք որոշում են, որ այս մեկին պիտի նշանակեն, այն մեկին հանեն, սակայն, կարծում եմ, ինչ-որ արարողակարգ էլ է պետք ներդնել, թե ինչու են մարդուն ազատում աշխատանքից։ Մենք տեսնում ենք Ձեր ասած այդ շքերթը, թե «շնորհակալություն վարչապետին վստահության համար և այլն», բայց լավ, ինչո՞ւ հանեցիք այդ մարդուն։ Եթե այդ մարդը լավ աշխատել է, ուրեմն պետք է մնա, աշխատի, իսկ եթե վատ է աշխատել, ուրեմն պիտի պատասխանատվության ենթարկվի։ Այսինքն՝ պետք է համակարգ լինի։ Այն համակարգը, որը դեռ նախկինների օրոք ներդրվել է, էլ չի գործում, մեր պետությունում աշխատանքի իրավունքն այնքան էլ չի գնահատվում։ Հիմա այս անձանց շքերթին հետևելու է աշխատանքից ազատումների նոր շքերթ․ բաժնի պետեր են փոխվելու, պատասխանատու, որոշում կայացնող պաշտոնյաներ են փոխվելու, ամեն մեկն իր մարդուն է բերելու։ Պաշտոնյան, որը գալիս է ինչ-որ մի տեղ աշխատելու, չպետք է իր աշխատակազմից որևէ մեկին ասի, որ ես քո հետ չեմ կարող աշխատել․ չես կարողանում, ուրեմն մի արի պաշտոնի։ Պաշտոնյայի պրոֆեսիոնալիզմը կայանում է նաև նրանում, որ ինքը կարողանում է նորմալ անձանց հետ աշխատել։ Ես հիշում եմ, որ մոտ 3 տարի առաջ վարչապետը կառավարության նիստի ընթացքում ասաց իր հայտնի թեզերից մեկը, որ միջին օղակը դեմ է հեղափոխությանը, բայց մենք չտեսանք, թե ինչ ինստիտուտ ներդրվեց, որ այդ միջին օղակը դեմ չլինի հեղափոխությանը կամ երկրի ժողովրդավարացմանն ու զարգացմանը։ Ես արձանագրում եմ ու կառավարությանը հորդորում եմ` ուշադիր լինել, որ մինչ այսօր մի շարք օղակներում անգործություն է տիրում, մարդիկ չեն ուզում աշխատել, չեն ուզում պատասխանատվություն կրել։

- Արդեն մոտ 50 օր է` Արցախը շրջափակված է, հումանիտար տարբեր խնդիրներ կան։ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը։

- Մենք գիտակցում ենք, որ Արցախն ինքնաբավ հանրապետություն չէ, մի շարք ապրանքատեսակներ ներմուծվել են թե՛ Հայաստանից, թե՛ Հայաստանի միջոցով։ Այսինքն՝ չափից ավելի վտանգավոր է այս շրջափակումը։ Տեսանք, որ հումանիտար բեռ տեղափոխվեց Արցախ` խաղաղապահների ուղեկցումով, եթե չեմ սխալվում՝ 1 շարասյուն էր, 100 տոննա, սակայն այդ բնակչության համար դա չափազանց փոքր քանակություն է։ Համբերությունն անգամ այս դեպքում տեղին չէ, հասկանո՞ւմ եք։ Ստալինգրադի պաշարված լինելու պարագայում մարդիկ մի քանի տարի պաշարված մնացին, տարբեր դրվագներ կան, որ մարդիկ նույնիսկ կոշիկ են եփել, կերել, սակայն այսօր աշխարհը չի գտնվում էն վիճակում, որ սովի մատնվեն մեր 120 հազար քաղաքացիները։ Մեր ամբողջ հայության համար առաջնային լուծման հարցն է այսօր Արցախի շրջափակման հարցը։ Էն,որ մեր կառավարությունները բավական պասիվ են, ես դատապարում են նրանց այդ պասիվությունը, այն, որ իրենք չեն ուզում խառնվել, ասում են՝ դա Ռուսաստանի խնդիրն է․․․, լավ, ռուսներն են, չեն զբաղվում, մենք էլ ասում ենք՝ ռուսներ, գնացեք, մենք էլ ձեզ հետ դաշնակցային հարաբերություններ չենք պահում, բա մեր 120 հազար հա՞յը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:58 Նովրուզի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Այսօր, 10:50 Վերաուսումնասիրեք Աշոտ Նավասարդյանին. այդ դեպքում ձեր սերունդը չի թողնի այլևս, որ որևէ իշխանություն Արցախին հրի թշնամու գիրկը. Գեղամ Մանուկյանը՝ աշակերտներին Այսօր, 10:42 Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը Այսօր, 10:36 Գնդապետ Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ Այսօր, 10:31 Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր Այսօր, 10:25 Նախագահը Բրազիլիայում դեսպան է նշանակել Այսօր, 10:22 Մասնակի փլուզում է տեղի ունեցել Երևանի Վերին Անտառային փողոցում Այսօր, 10:20 «Հրապարակ». Արմեն Դարբինյանն ուլտիմատում է ներկայացրել հիմնադիրներին Այսօր, 10:18 «Ժողովուրդ». ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը Այսօր, 10:14 Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին Այսօր, 10:12 «Հրապարակ». Երևանի քաղաքապետի հետ հեռանում են նաև յուրայինները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Ով է դե ֆակտո ղեկավարում ՔՊ խմբակցությունը Այսօր, 10:05 «Փաստ». Իշխանության համար մարտի 26-ին Սիսիանում կայանալիք ընտրությունները պարզապես կենաց-մահու կռիվ են Այսօր, 10:00 «Հրապարակ». Ովքեր կընդգրկվեն միջազգային պատվիրակություններում «Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավորների փոխարեն Այսօր, 09:56 «Փաստ». Արարատ Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել․ կազմակերպվել է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ քրեական գործը կարված, ուղղորդված գործ է Այսօր, 09:45 «Փաստ». Հովիկ Աբրահամյանի առանձնատան ներսի լուսանկարներն ինչպե՞ս են հայտնվել հրապարակային դաշտում Այսօր, 09:40 «Ժողովուրդ». ՔՊ-ականների մեծ մասի սրտով են Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները Այսօր, 09:29 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը պետական հաստատություններին առաջարկել է հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից 20/03/2023 21:33 Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է 20/03/2023 21:26 Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 6 ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր 20/03/2023 21:18 Թբիլիսիում կբացվի «Թումանյանը և Թիֆլիսը» խորագրով ցուցահանդեսը 20/03/2023 21:11 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել են «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին 20/03/2023 21:04 Բժշկական հոդվածներն ու ախտորոշումները համացանցում. Ինչպե՞ս խուսափել ապատեղեկատվությունից 20/03/2023 20:56 Ալեն Սիմոնյանի մոտ ախտորոշվել է հոդախախտ արմունկի հատվածում, նա արդեն տանն է 20/03/2023 20:47 ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա է կանչել հարցաքննության, բայց փաստացի՝ հարցաքննել կասկածանքի շուրջ 20/03/2023 20:37 Սևանա լճի մակարդակը 1900.29 մետր է, անցյալ տարվա մարտի մակարդակից՝ 14 սմ-ով ցածր 20/03/2023 20:27 Նստակյաց ապրելակերպի հետևանքով առաջացող հիվանդություններ. Որո՞նք են և ինչպե՞ս են արտահայտվում 20/03/2023 20:17 ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտե 20/03/2023 20:07 7 դատավորների շնորհակալագրեր են հանձնվել 20/03/2023 19:58 Ռուսաստանից արտաքսված միգրանտների թիվն աճել է ավելի քան 2,5 անգամ․ ՌԴ ՆԳՆ 20/03/2023 19:45 Հայաստանի հովտային շրջաններում դիտվել է ծիրանենու զանգվածային ծաղկում, նախալեռնային շրջաններում սկսվել են էտի աշխատանքները 20/03/2023 19:33 Հակաբիոտիկների բացասական ազդեցությունն օրգանիզմի կենսագործունեության վրա. Կանխարգելիչ միջոցներ 20/03/2023 19:21 Մոսկվան ու Պեկինը շատ ընդհանուր խնդիրներ ու նպատակներ ունեն․ Պուտինը՝ Սի Ծինփինին 20/03/2023 19:10 50 096․ Թուրքական իշխանությունները երկրաշարժից զոհվածների նոր թիվ են հրապարակել 20/03/2023 19:00 Ալեն Սիմոնյանը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ 20/03/2023 18:43 Ալեն Սիմոնյանը կառավարական առանձնատների տարածքում ընկել է և վնասել թևը․ «Հրապարակ» 20/03/2023 18:31 Ռուսաստանի հասարարակական-քաղաքական կյանքն ապակայունացնելու արմատականների փորձերը կանխվել են․ Պուտին 20/03/2023 18:20 Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` Հայաստանում ԵՄ առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար 20/03/2023 18:07 Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարները 20/03/2023 17:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը 20/03/2023 17:47 Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր 20/03/2023 17:37 Սեդա Սաֆարյանն իր անօրինական գործողությամբ տուժողներին զրկել է բողոք ներկայացնելու հնարավորությունից. Արսեն Բաբայան 20/03/2023 17:26 «Եռակողմ պայմանավորվածությունները պետք է իրագործվեն առանց իմպրովիզացիաների»․ Լավրովը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման մասին 20/03/2023 17:14 Պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում. Վարչապետին զեկուցվել է Տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը 20/03/2023 17:03 Բոլորը գիտեն, որ 2020 թվականի պատերազմում հնարավոր էր ավելի վաղ հաստատել հրադադար, քան դա տեղի ունեցավ․ Լավրով 20/03/2023 16:58 Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորություն կա, ՀԱՊԿ-ը պատրաստ է. Լավրով 20/03/2023 16:47 Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որոշման նախագիծը սեղանին է. Միրզոյան 20/03/2023 16:44 Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Արարատ Միրզոյան 20/03/2023 16:38 Իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել 20/03/2023 16:23 Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու, տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը սասանելու Արևմուտքի անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով 20/03/2023 16:19 Նախորդ տարի շինարարության ոլորտում էական աճ է գրանցվել. ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան 20/03/2023 16:07 Փաշինյանի տրամաբանությունը, միջազգային քաղաքականության տիրապետումը, խնդիրների ըմբռնումը կասկածելի են. Լևոն Զուրաբյան (Տեսանյութ) 20/03/2023 15:55 ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները Ալիևից պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը նախկին բնակավայրեր 20/03/2023 15:41 Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել 20/03/2023 15:24 Հայաստանն ու Բելառուսը կարևորել են համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում 20/03/2023 15:09 Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը. Սերգեյ Լավրով (Տեսանյութ) 20/03/2023 14:55 Միրզոյանը Լավրովին ասել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլերի անհրաժեշտության մասին 20/03/2023 14:48 Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար. Արարատ Միրզոյան (Տեսանյութ) 20/03/2023 14:30 Փլուզում` Գյումրի քաղաքում 20/03/2023 14:25 Ցավով եմ ասում` ռուս խաղաղապահներն ապագայում հնարավորություն են ունենալու ապացուցելու իրենց գործունեության արդյունավետությունը. Սիմոնյան 20/03/2023 14:16 Խաշթառակում ծեծի ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել 20/03/2023 14:11 Արդյո՞ք Պուտինին կկալանավորեն Հայաստանում. պատասխանում է Ալեն Սիմոնյանը (Տեսանյութ) 20/03/2023 14:01 Մանկամտություն է կարծել, թե Ռուսաստանի պարտությունից Հայաստանը կշահի. մենք լինելու ենք բզկտվողների շարքում. Լևոն Զուրաբյան (Տեսանյութ) 20/03/2023 13:53 Արցախում անցած շաբաթ սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել․ Ադրբեջանը կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ 20/03/2023 13:39 Ի՞նչ գիտեք, թե Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ տեխնիկական հարցեր են քննարկում. Ալեն Սիմոնյան 20/03/2023 13:31 Որ եկել ա՝ ի՞նչ, ուզում եմ հասկանալ, որ եկավ, ի՞նչ փոխվեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան այցի մասին 20/03/2023 13:20 Ադրբեջանի հետ բանակցությունների հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը. ԱԺ նախագահ 20/03/2023 13:10 Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի արձագանքին. Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Զախարովային (Տեսանյութ) 20/03/2023 13:05 Հույս ունեմ՝ Ձեր գլխավորությամբ ԲԴԽ-ն իսկապես հաջողությունների կհասնի. Նախագահը՝ Կարեն Անդրեասյանին 20/03/2023 12:55 Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել. Սիմոնյան 20/03/2023 12:36 Մարտի 20-ը՝ երջանկության միջազգային օր․ Սերոտոնինի մակարդակը բարձրացնող հիմնական մեթոդները 20/03/2023 12:32 Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը 20/03/2023 12:21 Այս իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած ցանկացած անձի նկատմամբ. փաստաբանը՝ Խաչատուրովի գործի մասին (Տեսանյութ) 20/03/2023 12:08 Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել. Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստերին չմասնակցող զինվորականների մասին 20/03/2023 11:51 Այս իշխանությունը «խաղաղության տոպրակի» մեջ հայ ժողովրդին հրամցնում է նոր պատերազմ. Վահե Հովհաննիսյան 20/03/2023 11:42 Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցությունը. Փաշինյանն ուղերձներ է հղել 20/03/2023 11:34 Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն. Ռուբեն Վարդանյան 20/03/2023 11:28 Ադրբեջանի վարքագիծը հակասում է միջազգային իրավունքին. պետք է շարունակել աշխատանքներ տանել, որ հարցը մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ. Եղիշե Կիրակոսյան (Տեսանյութ) 20/03/2023 11:00 Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները 20/03/2023 10:52 Բյուրեղավան, Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերում շչակներ են փորձարկվելու 20/03/2023 10:44 ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ 20/03/2023 10:40 Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների բանակցությունները կարող են աշխարհը փոխակերպող իրադարձություն դառնալ. ԶԼՄ-ներ 20/03/2023 10:31 Ոչ լիարժեք կրթություն ստանալու վրա ազդում են հիմնականում վաղ ամուսնությունները. ՔՊ-ական պատգամավոր 20/03/2023 10:28 Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 20/03/2023 10:20 Արգավանդում տուն է այրվել 20/03/2023 10:04 Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան կախվել է դեպի ձորը 20/03/2023 09:53 Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել, թե՞ կարծում է՝ երաշխիքներ կան, որ իրեն հանգիստ կթողնեն․ Աբրահամյան 20/03/2023 09:44 Լույս չի լինի 20/03/2023 09:40 Լարսը բաց է, ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ 18/03/2023 21:21 Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում․ ՀՀ ԱԳՆ 18/03/2023 20:30 Արդյոք սկրաբը վնասո՞ւմ է մաշկը. Կոսմետոլոգի պատասխանը հուզող հարցին 18/03/2023 20:15 Ադրբեջանցի մրցակցին հաղթած Կնյազ Իբոյանը կիսաեզրափակչում հաղթել է նաև թուրք ըմբիշին (Տեսանյութ) 18/03/2023 20:00 Անձնական հիգիենա, առողջություն և կյանքի որակ․ որքանով են փոխկապակցված 18/03/2023 19:45 Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը 18/03/2023 19:30 «Նոա»-ն 9-րդն է մրցաշարային աղյուսակում, «Արարատ»-ը՝ 7-րդը 18/03/2023 19:12 Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում 18/03/2023 18:52 Ինսուլին հորմոն. Համապատասխան թեստի հանձնումը կարող է կանխել մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը 18/03/2023 18:33 «Հիմալայներում իրավիճակը վտանգավոր է և փխրուն»․ Հնդկաստանը Չինաստանին կոչ է անում պահպանել համաձայնությունները 18/03/2023 18:12 Տոկաևը հայտարարել է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում առաջընթացի մասին և ՄԹ վարչապետին հրավիրել Ղազախստան

Տվյալ բաժնի վերջին նյութերը