
28/01/2023 11:39
Մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում ՀՀ ԶՈւ հետ մեր խորացող փոխգործակցությունը․ ԱՄՆ դեսպանատուն
Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը, նշված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։
Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։
Փառք ու պատիվ զինծառայող կանանց և տղամարդկանց ընտանիքներին», - նշված է ուղերձում։