
28/01/2023 20:35
Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում, Վարդենիսում, Աշոցքում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտճապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի մարզերում, Վարդենիս քաղաքում և Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։