Շատերին թվում է, թե մենք լրիվությամբ խորացել ենք պրոբլեմների մեջ. իրականությունն այդպես չէ. բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

28/01/2023 15:18

Շատերին թվում է, թե մենք լրիվությամբ խորացել ենք պրոբլեմների մեջ. իրականությունն այդպես չէ. բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և այլ պաշտոնատար անձինք:

Միջոցառման սկզբում դահլիճ են բերվել Հայաստանի Հանրապետության պետական, Զինված ուժերի մարտական և Հայոց բանակի պահապան՝ Սուրբ Աշոտ Երկաթ դրոշները, որից հետո հնչել է ՀՀ օրհներգը: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին:

Ելույթով նախ հանդես է եկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այնուհետև ներկաներին է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

«Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի ձևավորման 31-րդ տարեդարձի առիթով և ուզում եմ առաջին հերթին բոլորիս մաղթել կամք, որը հենված է իմացության վրա։ 31 տարիների պատմությունը վերլուծելով՝ մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ բանակի և պետության որակական կապը շատ ուղիղ է։ Այս կապը մեզ պիտի պարտադրի, որպեսզի բանակի և պետության որակի զարգացումը մեր ամենօրյա աշխատանքը լինի։ Բայց սրա համար մենք պետք է առերեսվենք խնդիրներին։ Երբեմն հաճախ ու շատերին թվում է, թե մենք լրիվությամբ խորացել ենք պրոբլեմների մեջ։ Իրականությունն այդպես չէ, եթե նույնիսկ մենք խորացել ենք այդ պրոբլեմների մեջ` չենք առերեսվել դրանց: Կարծում եմ, որ մենք հենց այստեղից պետք է սկսենք, որովհետև մեր բոլոր գործողությունները պետք է հիմնված լինեն իմացության և ճանաչողության վրա։ Մենք պետք է ճանաչենք մեր խնդիրների, մեր բոլոր ձախողումների և մեր բոլոր հաջողությունների էությունը։

Այս առումով, ուզում եմ ընդգծել և նաև կիսել ձեզ հետ մեր մտքերի ընթացքը։ Բանակն առաջին հերթին հենված է սպայի ինստիտուտի վրա։ Մենք պետք է արձանագրենք մի բան, որ սպայական կոչման և սպայական աշխատանքի վարկը պետության անվտանգության խնդիր է։ Սպան չի կարող չապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունը։ Սա պետք է լինի մեր ամենակարևոր արձանագրումը, որովհետև սպան պետության հենասյունն է, ընդ որում, բանակի սպան, հատուկ ծառայությունների սպան, ոստիկանության սպան։ Այստեղից են, որ սկսում են մեր բոլոր պրոբլեմները, որովհետև մեզ թվացել է, թե մենք կարող ենք ապահովել պետության անվտանգությունը` սպային մղելով յոլա գնալու դաշտ և հարթություն։

Հայաստանի Հանրապետությունում սպայի ընտանիքը պետք է լինի բարեկեցիկ։ Սա է մեր մարտավարական նպատակը և այս խնդրով ենք մենք առաջնորդվելու։ Բայց սպա լինելը պետք է նշանակի առանձնահատուկ որակների կրում, սպա լինելը պետք է լինի առանձնահատուկ առաքելության գիտակցում և պրոֆեսիոնալ, մասնագիտական առանձնահատուկ հմտությունների իմացություն։ Այս իրողությունները պետք է սերտորեն կապված լինեն իրար հետ։ Եվ մենք Զինված ուժերի բարեփոխումների համատեքստում հենց այս բանաձևն ենք դնում։ Սպայի պրոֆեսիոնալ իմացությունը, հմտությունը և նրա ընտանիքի բարեկեցությունը՝ սկսած սոցիալական երաշխիքների համակարգից, բնակարանային ապահովության համակարգից, շարունակած նրանց ընտանիքի անդամների, երեխաների կրթության հնարավորություններով, որովհետև պետք է հասկանանք, երբ մարդը ծառայում է Հայրենիքին` սպայի կարգավիճակում, նա սովորականից ավելի պակաս ժամանակ է տրամադրում իր ընտանիքին։ Մենք պետք է առերեսվենք այս պրոբլեմների հետ և այնպես անենք, որ այս իրողությունը նեգատիվ ազդեցություն չունենա ընտանիքի բարեկեցության և երեխաների հետագա ճակատագրի, կրթության հարցերում։ Պետությունն այստեղ պետք է կանգնած լինի սպայի կողքին, կրկնում եմ՝ միևնույն ժամանակ, որևէ կոմպրոմիսի չգնալով սպայի որակական հատկանիշների առումով։

Հաջորդը` զինվորի պրոֆեսիոնալ կարողություններն ու հմտություններն են. այստեղ նույնպես նույն չափանիշները պիտի գործեն` մի փոքր այլ հարթության մեջ։ Մենք կարծում ենք՝ այն գործընթացը, որ սկսել ենք Զինված ուժերում, պիտի բերի մեր խնդիրների կատարմանը։

Ընդհանուր առմամբ պիտի արձանագրեմ, որ զինվորական ծառայությունը, իհարկե, առաջին հերթին կարգապահությունն է, ինձնից սկսած` բոլորովս ավարտած։ Մենք պետք է հայրենասիրության մեր մոդելի մասին մտածենք։ Մենք պետք է ի վերջո հրաժարվենք կենացային հայրենասիրությունից, երբ ճառերը և իրականությունը կիլոմետրերով շեղված են իրարից։ Այսօր էլ մենք բախվում ենք այդ խնդրի հետ։ Եվ սա այն ֆունդամենտալ պրոբլեմներից է, որը մենք պետք է ի վերջո կարողանանք լուծել:

Դահլիճում ներկա են կին զինծառայողներ, ես ուզում եմ նախ առանձնահատուկ ընդգծել նրանց ծառայությունն ու ներկայությունը: Մենք Զինված ուժերում կանանց ներգրավվածության աստիճանը պետք է մեծացնենք, այդ թվում և առավել ևս մարտական ծառայության ոլորտում: Եվ սա Զինված ուժերի բարեփոխումների մեր հաջորդ կարևոր ուղղությունն է:

Նաև մեր մեծագույն խնդիրներից մեկը եղել է այն, որ չենք ընկալել, որ բանակն ինքնին անվտանգության ապահովման գործում չի կարող միայնակ իրագործել այդ խնդիրը, եթե չունի շարունակություն: Այս առումով, ուզում եմ ընդգծել այն բարեփոխումները, որ նախաձեռնել ենք պահեստազորի կառավարման կամ պատրաստության առումով: Մի քանի անգամ խորհրդակցություններ ունեցել ենք, և ես ընդգծել եմ՝ այն մարտունակությունը, որ ունենք բանակում, զինծառայողների շրջանում, պետք է այսպես ասած, արտապատվիրակենք, փոխանցենք պահեստազորին: Իսկ բանակում զինծառայության մեջ գտնվող սպաների և զինծառայողների մարտունակությունը պիտի լինի նոր որակի, որը շատ դեպքերում մեզ նույնիսկ անծանոթ է: Մենք այս խնդիրները լուծելու պարագայում է, որ կունենանք նոր իրավիճակ, և մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով:

Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել նաև աշխարհազորի կայացումը որպես ինստիտուտ: Նաև հիմա շատ տարածված է և դա վատ չէ, այս օրերին մեզ օգնում են կամավորներ, տարբեր կազմակերպություններ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց դրա համար, բայց մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ երկրում չեն կարող լինել բանակներ, երկրում կարող է լինել բանակ: Եվ բոլոր նրանք, ովքեր այս կարգի ծառայություն են մատուցում, ինչի համար մենք շնորհակալ ենք, պետք է միանշանակորեն և աներկբա տեղավորվեն հրամանատարական ուղղահայացի մեջ, և այդտեղ որևէ այլընտրանք և որևէ կոմպրոմիս լինել չի կարող, ուզում եմ, որ մենք շատ հստակ գիտակցենք:

Բանակը նաև գործում է ըստ այն հնարավորությունների, որը ստեղծում է տնտեսությունը: Եվ այստեղ էլ ուզում եմ կապը տեսնենք, որովհետև մենք բանակում բարեփոխումներ, սպառազինության ձեռքբերումներ իրականացնում ենք այնքանով, ինչքանով դրա հնարավորությունը տալիս է պետական բյուջեն: Իսկ պետական բյուջեն գեներացվում է տնտեսվարողների գործունեության և նրանց կողմից վճարվող հարկերի հաշվին:

2023 թվականին մենք 2018 թվականի համեմատությամբ 113 տոկոսով ավելացրել ենք պաշտպանական ծախսերը: Այդ ծախսերի մի մասը գնալու է զինծառայողների սոցիալական ապահովությանը, աշխատավարձերի բարձրացմանը, մյուս մասը՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումներին, մյուս մասը՝ ինժեներական աշխատանքներին և այլն: Եվ ես ուզում եմ նաև այս դահլիճում շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալում և օրենքով սահմանված կարգով հարկեր են վճարում պետությանը: Ընդհանրապես և այդ թվում անվտանգության ոլորտում շատ կարևոր է, որ կարողանանք փոխել հարկ վճարելու ընկալումը մարդկանց կողմից, որովհետև դարձյալ կրկնում եմ՝ սխալ է այն ընկալումը, թե պետությունը մարդկանցից վերցնում է այդ գումարը հարկի տեսքով: Ո՛չ, երբ մարդը, քաղաքացին հարկ է վճարում, նա իր աջ գրպանից գումարը տեղափոխում է ձախ գրպան, կամ հակառակը, որովհետև վճարված հարկերի հաշվին է ապահովվում երկրի անվտանգությունը, կառուցվում ճանապարհներ, դպրոցներ և այլն: Ոչ ոք ինքն իր համար ճանապարհ չի կառուցելու, ոչ ոք ինքն իր համար անվտանգություն չի ապահովելու, ոչ ոք ինքն իր համար իրավակարգ չի ապահովելու, և այս առումով, շատ կարևոր է այս հարաբերությունների ճիշտ կառուցումն առաջին հերթին գաղափարական հարթության վրա:

Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, ուժեղ իմացությամբ, ուժեղ ինտելեկտով, ուժեղ բազկով, ուժեղ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով: Սակայն դարձյալ ուզում եմ կրկնել, որ բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև Զինված ուժերի բարեփոխումներն առաջին հերթին մեզ համար կարևոր են կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Մենք չպետք է շեղվենք այդ օրակարգից և հետևողականորեն առաջ մղենք խաղաղության օրակարգը:

Եվ ի վերջո ուզում եմ մեր բոլոր սպաներին, գեներալներին, զինվորներին, շարքայիններին, քաղաքացիական ծառայողներին, ովքեր ազնիվ և անձնվեր ծառայություն են մատուցում Հայրենիքին, շնորհակալություն հայտնել այդ առիթով: Մենք շատ դժվար ճանապարհ ենք անցնում, և ինչպես կանցնենք այդ ճանապարհը՝ կախված է մեզնից, բացառապես մեզնից և մեր կամքից, մեր հավատից, մեր նվիրումից, մեր ազնվությունից:

Բոլորիս հաջողություն եմ մաղթում և կրկին շնորհակալություն հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայում են ոչ միայն և ոչ այնքան գործի, աշխատանքի բերումով, այլ նաև հոգու, սրտի, հավատի և առաքելության գիտակցությամբ:

Շնորհակալ եմ բոլորիցդ և շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի 31-րդ տարեդարձի առիթով»,- ասել է վարչապետը:

Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով լավագույն ճանաչված զորամասերն ու ստորաբաժանումները: Առաջիկայում տեղի կունենան վերջիններիս պատվո դրոշների փոխանցման արարողությունները: Միջոցառումն ավարտվել է ՀՀ Զինված ուժերի օրհներգի կատարմամբ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:59 Հայաստանում բժշկական կենտրոններն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարի ժամկետով Այսօր, 11:48 Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Լոռու մարզում ապօրինի անտառահատման վերաբերյալ երկու վարույթ. մարզում ապօրինի անտառահատման դեպքերը նվազել են 30%-ով Այսօր, 11:38 Կլաարն ու Չավուշօղլուն հանդիպել են Այսօր, 11:32 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 11:20 Համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալություններ, խոսքի ազատության սահմանափակում. ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Այսօր, 11:11 Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց (Տեսանյութ) Այսօր, 11:08 Համակարգային կոռուպցիա քաղաքապետարանում. Երկու բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Այսօր, 10:58 Նովրուզի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Այսօր, 10:50 Վերաուսումնասիրեք Աշոտ Նավասարդյանին. այդ դեպքում ձեր սերունդը չի թողնի այլևս, որ որևէ իշխանություն Արցախին հրի թշնամու գիրկը. Գեղամ Մանուկյանը՝ աշակերտներին (Տեսանյութ) Այսօր, 10:42 Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը Այսօր, 10:36 Գնդապետ Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ Այսօր, 10:31 Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր Այսօր, 10:25 Նախագահը Բրազիլիայում դեսպան է նշանակել Այսօր, 10:22 Մասնակի փլուզում է տեղի ունեցել Երևանի Վերին Անտառային փողոցում Այսօր, 10:20 «Հրապարակ». Արմեն Դարբինյանն ուլտիմատում է ներկայացրել հիմնադիրներին Այսօր, 10:18 «Ժողովուրդ». ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը Այսօր, 10:14 Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին Այսօր, 10:12 «Հրապարակ». Երևանի քաղաքապետի հետ հեռանում են նաև յուրայինները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Ով է դե ֆակտո ղեկավարում ՔՊ խմբակցությունը Այսօր, 10:05 «Փաստ». Իշխանության համար մարտի 26-ին Սիսիանում կայանալիք ընտրությունները պարզապես կենաց-մահու կռիվ են Այսօր, 10:00 «Հրապարակ». Ովքեր կընդգրկվեն միջազգային պատվիրակություններում «Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավորների փոխարեն Այսօր, 09:56 «Փաստ». Արարատ Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել․ կազմակերպվել է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ քրեական գործը կարված, ուղղորդված գործ է Այսօր, 09:45 «Փաստ». Հովիկ Աբրահամյանի առանձնատան ներսի լուսանկարներն ինչպե՞ս են հայտնվել հրապարակային դաշտում Այսօր, 09:40 «Ժողովուրդ». ՔՊ-ականների մեծ մասի սրտով են Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները Այսօր, 09:29 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը պետական հաստատություններին առաջարկել է հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից 20/03/2023 21:33 Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է 20/03/2023 21:26 Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 6 ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր 20/03/2023 21:18 Թբիլիսիում կբացվի «Թումանյանը և Թիֆլիսը» խորագրով ցուցահանդեսը 20/03/2023 21:11 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել են «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին 20/03/2023 21:04 Բժշկական հոդվածներն ու ախտորոշումները համացանցում. Ինչպե՞ս խուսափել ապատեղեկատվությունից 20/03/2023 20:56 Ալեն Սիմոնյանի մոտ ախտորոշվել է հոդախախտ արմունկի հատվածում, նա արդեն տանն է 20/03/2023 20:47 ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա է կանչել հարցաքննության, բայց փաստացի՝ հարցաքննել կասկածանքի շուրջ 20/03/2023 20:37 Սևանա լճի մակարդակը 1900.29 մետր է, անցյալ տարվա մարտի մակարդակից՝ 14 սմ-ով ցածր 20/03/2023 20:27 Նստակյաց ապրելակերպի հետևանքով առաջացող հիվանդություններ. Որո՞նք են և ինչպե՞ս են արտահայտվում 20/03/2023 20:17 ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտե 20/03/2023 20:07 7 դատավորների շնորհակալագրեր են հանձնվել 20/03/2023 19:58 Ռուսաստանից արտաքսված միգրանտների թիվն աճել է ավելի քան 2,5 անգամ․ ՌԴ ՆԳՆ 20/03/2023 19:45 Հայաստանի հովտային շրջաններում դիտվել է ծիրանենու զանգվածային ծաղկում, նախալեռնային շրջաններում սկսվել են էտի աշխատանքները 20/03/2023 19:33 Հակաբիոտիկների բացասական ազդեցությունն օրգանիզմի կենսագործունեության վրա. Կանխարգելիչ միջոցներ 20/03/2023 19:21 Մոսկվան ու Պեկինը շատ ընդհանուր խնդիրներ ու նպատակներ ունեն․ Պուտինը՝ Սի Ծինփինին 20/03/2023 19:10 50 096․ Թուրքական իշխանությունները երկրաշարժից զոհվածների նոր թիվ են հրապարակել 20/03/2023 19:00 Ալեն Սիմոնյանը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ 20/03/2023 18:43 Ալեն Սիմոնյանը կառավարական առանձնատների տարածքում ընկել է և վնասել թևը․ «Հրապարակ» 20/03/2023 18:31 Ռուսաստանի հասարարակական-քաղաքական կյանքն ապակայունացնելու արմատականների փորձերը կանխվել են․ Պուտին 20/03/2023 18:20 Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` Հայաստանում ԵՄ առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար 20/03/2023 18:07 Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարները 20/03/2023 17:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը 20/03/2023 17:47 Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր 20/03/2023 17:37 Սեդա Սաֆարյանն իր անօրինական գործողությամբ տուժողներին զրկել է բողոք ներկայացնելու հնարավորությունից. Արսեն Բաբայան 20/03/2023 17:26 «Եռակողմ պայմանավորվածությունները պետք է իրագործվեն առանց իմպրովիզացիաների»․ Լավրովը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման մասին 20/03/2023 17:14 Պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում. Վարչապետին զեկուցվել է Տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը 20/03/2023 17:03 Բոլորը գիտեն, որ 2020 թվականի պատերազմում հնարավոր էր ավելի վաղ հաստատել հրադադար, քան դա տեղի ունեցավ․ Լավրով 20/03/2023 16:58 Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորություն կա, ՀԱՊԿ-ը պատրաստ է. Լավրով 20/03/2023 16:47 Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որոշման նախագիծը սեղանին է. Միրզոյան 20/03/2023 16:44 Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Արարատ Միրզոյան 20/03/2023 16:38 Իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել 20/03/2023 16:23 Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու, տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը սասանելու Արևմուտքի անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով 20/03/2023 16:19 Նախորդ տարի շինարարության ոլորտում էական աճ է գրանցվել. ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան 20/03/2023 16:07 Փաշինյանի տրամաբանությունը, միջազգային քաղաքականության տիրապետումը, խնդիրների ըմբռնումը կասկածելի են. Լևոն Զուրաբյան (Տեսանյութ) 20/03/2023 15:55 ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները Ալիևից պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը նախկին բնակավայրեր 20/03/2023 15:41 Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել 20/03/2023 15:24 Հայաստանն ու Բելառուսը կարևորել են համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում 20/03/2023 15:09 Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը. Սերգեյ Լավրով (Տեսանյութ) 20/03/2023 14:55 Միրզոյանը Լավրովին ասել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլերի անհրաժեշտության մասին 20/03/2023 14:48 Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար. Արարատ Միրզոյան (Տեսանյութ) 20/03/2023 14:30 Փլուզում` Գյումրի քաղաքում 20/03/2023 14:25 Ցավով եմ ասում` ռուս խաղաղապահներն ապագայում հնարավորություն են ունենալու ապացուցելու իրենց գործունեության արդյունավետությունը. Սիմոնյան 20/03/2023 14:16 Խաշթառակում ծեծի ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել 20/03/2023 14:11 Արդյո՞ք Պուտինին կկալանավորեն Հայաստանում. պատասխանում է Ալեն Սիմոնյանը (Տեսանյութ) 20/03/2023 14:01 Մանկամտություն է կարծել, թե Ռուսաստանի պարտությունից Հայաստանը կշահի. մենք լինելու ենք բզկտվողների շարքում. Լևոն Զուրաբյան (Տեսանյութ) 20/03/2023 13:53 Արցախում անցած շաբաթ սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել․ Ադրբեջանը կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ 20/03/2023 13:39 Ի՞նչ գիտեք, թե Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ տեխնիկական հարցեր են քննարկում. Ալեն Սիմոնյան 20/03/2023 13:31 Որ եկել ա՝ ի՞նչ, ուզում եմ հասկանալ, որ եկավ, ի՞նչ փոխվեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան այցի մասին 20/03/2023 13:20 Ադրբեջանի հետ բանակցությունների հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը. ԱԺ նախագահ 20/03/2023 13:10 Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի արձագանքին. Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Զախարովային (Տեսանյութ) 20/03/2023 13:05 Հույս ունեմ՝ Ձեր գլխավորությամբ ԲԴԽ-ն իսկապես հաջողությունների կհասնի. Նախագահը՝ Կարեն Անդրեասյանին 20/03/2023 12:55 Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել. Սիմոնյան 20/03/2023 12:36 Մարտի 20-ը՝ երջանկության միջազգային օր․ Սերոտոնինի մակարդակը բարձրացնող հիմնական մեթոդները 20/03/2023 12:32 Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը 20/03/2023 12:21 Այս իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած ցանկացած անձի նկատմամբ. փաստաբանը՝ Խաչատուրովի գործի մասին (Տեսանյութ) 20/03/2023 12:08 Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել. Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստերին չմասնակցող զինվորականների մասին 20/03/2023 11:51 Այս իշխանությունը «խաղաղության տոպրակի» մեջ հայ ժողովրդին հրամցնում է նոր պատերազմ. Վահե Հովհաննիսյան 20/03/2023 11:42 Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցությունը. Փաշինյանն ուղերձներ է հղել 20/03/2023 11:34 Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն. Ռուբեն Վարդանյան 20/03/2023 11:28 Ադրբեջանի վարքագիծը հակասում է միջազգային իրավունքին. պետք է շարունակել աշխատանքներ տանել, որ հարցը մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ. Եղիշե Կիրակոսյան (Տեսանյութ) 20/03/2023 11:00 Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները 20/03/2023 10:52 Բյուրեղավան, Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերում շչակներ են փորձարկվելու 20/03/2023 10:44 ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ 20/03/2023 10:40 Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների բանակցությունները կարող են աշխարհը փոխակերպող իրադարձություն դառնալ. ԶԼՄ-ներ 20/03/2023 10:31 Ոչ լիարժեք կրթություն ստանալու վրա ազդում են հիմնականում վաղ ամուսնությունները. ՔՊ-ական պատգամավոր 20/03/2023 10:28 Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 20/03/2023 10:20 Արգավանդում տուն է այրվել 20/03/2023 10:04 Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան կախվել է դեպի ձորը 20/03/2023 09:53 Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել, թե՞ կարծում է՝ երաշխիքներ կան, որ իրեն հանգիստ կթողնեն․ Աբրահամյան 20/03/2023 09:44 Լույս չի լինի 20/03/2023 09:40 Լարսը բաց է, ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ 18/03/2023 21:21 Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում․ ՀՀ ԱԳՆ 18/03/2023 20:30 Արդյոք սկրաբը վնասո՞ւմ է մաշկը. Կոսմետոլոգի պատասխանը հուզող հարցին 18/03/2023 20:15 Ադրբեջանցի մրցակցին հաղթած Կնյազ Իբոյանը կիսաեզրափակչում հաղթել է նաև թուրք ըմբիշին (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը