
30/01/2023 19:50
Արգիշտի Ղազարյանը՝ Վարչական դատարանի նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արգիշտի Ղազարյանին Վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին նշանակել Վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում: