
30/01/2023 11:20
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական առաքելությունը
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական առաքելությունը։ Աշխատակիցները տարհանվել են։
Ադրբեջանի ԱԳ փախնախարար Խալաֆ Խալաֆովը հայտնել է․ «Դեսպանատան վարչական շենքի և ունեցվածքի պահպանման համար 5 հոգի մնացել է այնտեղ։ Մյուսները դեսպանատանը դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»։
Հիշեցնենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման էր ենթարկվել։