
30/01/2023 10:32
Հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը
Հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին պահքն է և հատուկ է միայն Հայ Եկեղեցուն:
Մայր Աթոռից հայտնում են, որ այն շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ շաբաթ օրը տոնվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավորի տոնը։
Առաջավորաց պահքը պահվում է Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ: Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 20-ից։