
30/01/2023 14:47
Ռուսաստանը ողջունում է Երևանի և Անկարայի միջև երկխոսության առաջընթացը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության առաջընթացը, այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:
«Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա հենց Ռուսաստանի հովանու ներքո այդ նախաձեռնությունը մեկնարկեց 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը:
ՌԴ ԱԳՆ-ից նշել են, թե երկու կողմի հետ իրենք սերտ կապի մեջ են։
«Ողջունում ենք վերջին առաջընթացները, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։