
31/01/2023 20:22
ԱՊՀ տնտեսական համաժողովին մասնակցելու են հրավիրել նաև ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի երկրներին
ԱՊՀ ղեկավարությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS-ի խմբի երկրներին (հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան , Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը- խմբ․) հրավիրել է մասնակցելու ԱՊՀ տնտեսական ֆորումին, որը կայանալու է մարտին՝ Մոսկվայում, հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Մարտի 17-ին Մոսկվայում կկայանա Տնտեսական խորհրդի նիստը՝ ԱՊՀ ավանդական տնտեսական համաժողովի հետ միաժամանակ։ Մենք հուսով ենք, որ ներկայացված կինեն ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները։ Մենք նաև ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի ներկայացուցիչներին ենք հրավիրել։ Բնականաբար, կմասնակցեն նաև ԵԱՏՄ-ի մեր գործընկերները»,- ասել է Լեբեդևը։
Նշենք, որ ՇՀԿ երկրներն են Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստասնը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։ Իրանը կազմակերպության անդամ դառնալու ընթացակարգ է անցնում։ Բելառուսը, Աֆղանստանը, Մոնղոլիան դիտորդի կարգավիճակ ունեն։ Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր են Հայաստանը, Ադրբեջանը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Նեպալը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի-Լանկան։