
31/01/2023 18:00
Հունգարիան առաջարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Էրդողանին
Հունգարիան առաջարկում է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված նրա միջնորդական ջանքերի համար, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն՝ Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ ճեպազրույցի ժամանակ, որը կայացել է Բուդապեշտում՝ նրանց հանդիպումից հետո։
«Թուրքիան միակ երկիրն է, որը հաջողությամբ միջնորդել է բանակցություններում»,- ասել է Սիյարտոն։ Նրա խոսքով՝ Էրդողանի և Չավուշօղլուի «ներդրած ջանքերի շնորհիվ» է կայացել նաև «հացահատիկային գործարքը»։
«Այդ պատճառով Հունգարիան պաշտպանում է Թուրքիայի նախագահին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու նախաձեռնությունը»,- ասել է Հունգարիայի արտգործնախարարը։