
01/02/2023 18:18
Բրովարիում ուղղաթիռի կործանման գործի շրջանակում խուզարկել են Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովին
Ուկրաինական Բրովարիում ուղղաթիռի կործանման գործի շրջանակում խուզարկել են այդ երկրի ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովին։
Հիշեցնենք՝ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Ուկրաինայի ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նշված ուղղաթիռը ձեռք է բերվել Ավակովի պաշտոնավարման օրոք։
«Ավարտեցին խուզարկությունը՝ ուղղաթիռի վթարի գործով։ Ուսումնասիրեցին Airbus-ի 6 տարվա վաղեմության պայմանագրերը։ Բնականաբար, ոչինչ չգտան, այդ պայմանագրերը հաստատված էին կառավարության ու խորհրդարանի կողմից։ Իրենց կոռեկտ պահեցին, թեպետ՝ անիմաստ հիմարավարի»,- ուկրաինական «Страна» պարբերականին ասել է Ավակովը՝ հավելելով, որ խուզարկությունը զուտ պաշտոնական ընթացակարգի մաս է եղել։