
01/02/2023 19:56
Ռուսաստանում եկեղեցու և պետության հարաբերությունները ներդաշնակ են․ Պատրիարք Կիրիլ
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ժամանակակից Ռուսաստանում եկեղեցու և պետության հարաբերությունները բնորոշել է եզակի՝ հավելելով, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատմության ամբողջ ընթացքում աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև նման ներդաշնակ հարաբերություններ չեն եղել։
«Այսօր Ռուս ուղղափառ եկեղեցին յուրահատուկ պայմաններում է գտնվում․ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև իսկապես ներդաշնակություն է, միևնույն ժամանակ՝ ինքնավարության, միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի լիակատար պահպանում՝ ուղեկցվող հասարակության բոլոր շերտերի, պետության ու եկեղեցու փոխգործակցության կարևորության համընդհանուր գիտակցմամբ, որպեսզի մեր երկիրը շարունակի համաշխարհային ուժային կենտրոններից անկախ այն ուղին, որով այժմ համարձակորեն առաջ է ընթանում»,- ասել է պատրիարք Կիրիլը՝ Ռուս ուղղափառ եկեղեցու մայր տաճարում մատուցված պատարագից հետո։