
01/02/2023 12:11
«ՄՈՒԼՏԻ ԱԳՐՈ»-ն շարունակում է հաղթարշավը միջազգային էքսպոներում
Լավագույն հայ արտադրողները մեկ հարկի տակ են հավաքվել՝ միասին բացահայտելու նոր բիզնես-հնարավորությունները։
«Food alco tasting HORECA» 6-րդ միջազգային ցուցահանդեսին 50-ից ավելի ընկերություն է մասնակցում։
Հայտնի ընկերությունների կողքին իր տեղն ունի «Մուլտի Ագրո» կենտրոնի մեղրը։
Հայաստանի մեղվարտադրության ակունքներում կանգնած Ռոզա Ծառուկյանը կիսվել է անարատ մեղր ստանալու իր պարզ, բայց արժեքավոր գաղտնիքով։
«Անաղարտ եմ պահում, ոչինչ չեմ խառնում, և ամենակարևորը՝ շաքարով չեմ կերակրում։ Բնության տված մեղրն է», - ասում է Ռոզա Ծառուկյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։