![Հայաստանը երկար տարիներ «օկուպացրել է» Ադրբեջանի 7 շրջան. Բաքուն վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով](https://www.aysor.am/news_images/686/2055249_1/f63db83592d835_63db83592d875.thumb.jpg)
02/02/2023 13:33
Հայաստանը երկար տարիներ «օկուպացրել է» Ադրբեջանի 7 շրջան. Բաքուն վերադարձրել է իրեն պատկանող հողերը. Լավրով
Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը, հեռուստալրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների պատմություն ունի։
Լավրովը նշել է, որ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան, իսկ Ռուսաստանն «առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունը այնքան էլ դրական չի ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքները, որոնց երբեք չի հավակնել»։
«Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը», - ասել է Լավրովը։