
02/02/2023 19:04
Այսօր Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձն է․ ՀՀԿ ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Հավերժական կրակի մոտ
Ստալինգրադի ճակատամարտը Հայրենական Մեծ պատերազմի հիմնական և վճռորոշ ճակատամարտերից մեկն է եղել։ Ստալինգրադի համար մղված մարտերը շատ երկար են տևել․ ռազմական գործողությունները սկսվել են 1942 թվականի օգոստոսի 23-ից և շարունակվել մինչև 1943 թվականի փետրվարի 2-ը։ Հենց այս օրն էլ Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային զորքերը հաղթանակ են տարել նացիստական Գերմանիայի դեմ։ Այս պարտությունից հետո գերմանական բանակն այլևս չի կարողացել վերադարձնել իր երբեմնի հզորությունը։
Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն այսօր Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ: