
02/02/2023 18:10
«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերն է՝ անվտանգության ոլորտում»․ մանրամասներ Միշուստին-Փաշինյան հանդիպումից
Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասել է ՌԴ վարչապետը։
«Նոր տրանսպորտային, ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից»,- Միշուստինի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Նշվում է նաև, որև հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի վրա՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը խորանում է»։
Փաշինյանը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերն է՝ անվտանգության ոլորտում։