
02/02/2023 20:13
«Այն, ինչը մենք ցանկանում էինք, մինիմալ հարգանքն էր մեր հանդեպ»․ Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանու ավագը դադարեցնում է ելույթները
Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանու ավագ Օլյա Օսիպյանը հայտարարել է, որ դադարեցնում է ելույթները հավաքականում:
«Հարգելի ընկերներ,
Միշտ հպարտությամբ եմ կրել ազգային հավաքականի շապիկը և ավագի թևկապը, սակայն այժմ ստիպված եմ ժամանակավոր դադարեցնել իմ ելույթները Հայաստանի Կանանց ազգային հավաքականի կազմում: Մասնավորապես, պետք է նշեմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքից։
Այն, ինչը մենք ցանկանում էինք, մինիմալ հարգանքն էր մեր հանդեպ՝ և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարդ։
Բոլոր իմ խաղընկերներին, ովքեր շարունակելու են իրենց ելույթները Ազգային հավաքականում,մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ»,- սոցցանցի իր էջում գրել է Օլյա Օսիպյանը։