
02/02/2023 18:50
Եվրամիությունը 25 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի տարածքն ականազերծելու համար
Եվրամիությունը 25 միլիոն եվրո կհատկացնի՝ Ուկրաինայում ականազերծման ծրագրի իրականացման համար, հայտարարել է այդ երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Շնորհակալ ենք Եվրամիությանը՝ 25 միլիոն եվրո արժողությամբ մարդասիրական ականազերծման ծրագիր սկսելու որոշման համար»,- գրել է Շմիգալը Twitter-ում։
Նշենք, որ այժմ Կիևում են գտնվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, այլ պաշտոնյաներ։ Փետրվարի 3-ին տեղի է ունենալու ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը, որից առաջ եվրոպացի պաշտոնյաները հանդիպում են Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Բորելի հետ արդեն հասցրել է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին և Ուկրաինային ռազմական և այլ տեսակի օգնություն հատկացնելուն վերաբերող հարցեր։