
02/02/2023 14:39
Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հյուպատոսարանները
Այն բանից հետո, երբ Ստոկհոլմի թուրքական դեսպանատան մոտ հրապարակայնորեն այրվեց մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը, Ստամբուլում սկսվեցին հերթով փակվել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ առաջինը փակվեց Գերմանիայի հյուպատոսարանը։ Հաջորդաբար փակվեցին նաև Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանները, գրում է ermenihaber-ը։
Հայտնի է դարձել, որ արդեն Ֆրանսիան էլ է փակում Ստամբուլում տեղակայված իր հյուպատոսարանը՝ դռանը փակցնելով հետևյալ գրությունը. «Հյուպատոսարանը ժամանակավորապես փակ է լինելու, շնորհակալություն ըմբռնման համար»։
Բանն այն է, որ Ղուրանի այրումից հետո ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների ղեկավարություններն իրենց քաղաքացիներին հորդորել էին մոտ ժամանակներս չմեկնել Թուրքիա։ Իսկ եթե արդեն այնտեղ են, ապա զերծ մնան պաշտամունքային վայրեր այցելելուց, քանի որ դրանք կարող են դառնալ ահաբեկիչների հարձակման հավանական թիրախ։