
02/02/2023 19:59
Հաստատվել է Եվրո-2025-ի որակավորման փուլում Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացանկը
Փետրվարի 2-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ թիմի մրցակիները կլինեն Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Ռումինիայի հավաքականները:
Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Արդեն հաստատվել է նաև Հայաստանի հավաքականի խաղացանկը
08.09.23 - Հայաստան-Ալբանիա
12.09.23 - Հայաստան-Մոնտենեգրո
13.10.23 - Ռումինիա-Հայաստան
17.10.23 - Հայաստան-Շվեյցարիա
17.11.23 - Շվեյցարիա-Հայաստան
21.11.23 - Ֆինլանդիա-Հայաստան
22.03.24 - Մոնտենեգրո-Հայաստան
26.03.24 - Հայաստան-Ռումինիա
06.09.24 - Հայաստան-Ֆինլանդիա
15.10.24 - Ալբանիա-Հայաստան