
03/02/2023 18:34
ԵՄ-ն պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը չի ցանկանում․ Բորել
Եվրամիությունը բաց է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, սակայն նման ցանկություն չի տեսնում Ռուսաստանի կողմից, որը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը նախկին խորհրդային հանրապետության տարածքում, ավստիական Der Standard-ում հրապարակված իր հոդվածում նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Թեպետ Եվրոպան միշտ բաց է յուրաքանչյուրի համար, ով լուրջ ջանքեր է ներդնում ուկրաինական հակամարտությանը բանակցությունների սեղանի շուրջ վերջ տալու համար, սակայն Ռուսաստանը մինչև հիմա պարզ հասկացնում է, որ շարունակելու է հատուկ ռազմական գործողությունը։
Մինչև ՌԴ ղեկավարների կամքը փոփոխության չենթարկվի, ԵՄ-ի համար ելակետ պետք է լինի այն, որ կոնֆլիկտի հանգուցալուծման միակ ուղին է Ուկրաինային տրամադրել միջոցներ, որոնք նրան անհրաժեշտ են՝ իր տարածքից Ռուսաստանին քշելու համար»,- գրել է Բորելը։