
03/02/2023 16:35
ՌԴ նախագահն ու վարչապետը համակարծիք են՝ «ԵԱՏՄ-ն պետք է դառնա ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բևեռներից մեկը»
ԵԱՏՄ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու բազմաբևեռ աշխարհի առանձին բևեռներից մեկը, և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։ Նա ընդգծել է, որ այդ մասին խոսել է նաև ՌԴ նախագահը։
«Դիմելով մեր (ԵԱՏՄ-ի-խմբ․) երկրների ղեկավարներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բևեռներից մեկը, դառնալու ձգողականության կենտրոն՝ մեր արժեքները կիսող և մեզ հետ համագործակցության ձգտող անկախ ինքնիշխան պետությունների համար։ Մենք նպատակ ունենք շարունակել դինամիկ և արդյունավետ երկխոսությունը»,- ասել է Միշուստինը։