
03/02/2023 18:47
Ռուսաստանը կշարունակի օգնել Աֆրիկային՝ իր ինքնիշխանության պաշտպանության հարցում․ Լավրով
Ռուսաստանը կշարունակի օգնել Աֆրիկային՝ իր ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված ջանքերում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային համագործակցության և հայրենակիցներին աջակցության հարցերով հանձնաժողովի նիստում։
«Մենք կշարունակենք աջակցել աֆրիկացի մեր գործընկերներին՝ իրենց արդար պահանջներում։ Ռուսաստանը միշտ ճշմարտության կողմից է եղել, և այսօր մենք միջազգային ջանքերի առաջնագծում ենք՝ պաշտպանելու ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, ներառյալ այնպիսի հիմնարար սկզբունք, ինչպիսին է պետությունների ինքնորոշման իրավահավասարությունը, այն հարգելու անհրաժեշտությունը»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն իր համերաշխությունն է հայտնում ապագաղութականացման գործընթացն ավարտելու վերաբերյալ զարգացող երկրների պահանջին, մինչդեռ Արևմուտքը շարունակում է խեղաթյուրել պատմությունը, ձգտում է դրա էջերից ջնջել «գաղութատերերի հրեշավոր հանցագործությունները, ներառյալ՝ ցեղասպանությունը, էթնիկ զտումները, ստրկավաճառությունը, հնագույն քաղաքակրթությունների բնական հարստության թալանը, նրանց մշակութային ժառանգության ոչնչացումը»։