
03/02/2023 19:52
«Ռուսաստանի բարեկամների ակումբ» է ստեղծվելու․ ՌԴ ԱԳՆ-ում հավանություն են տվել նախաձեռնությանը
ՌԴ ԱԳ նախարարությունը սատարում է «Ռուսաստանի բարեկամների ակումբ» ստեղծելու նախաձեռնությանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Սատարում ենք «Ռուսաստանի բարեկամների ակումբ» ստեղծելու նախաձեռնությանը։ Նախաձեռնության մաս է կազմելու լայն քննարկումների համար նախատեսված ինտերնետ-հարթակը, որը կենտրոնանալու է գործընկերների հետ բարեկամության ու վստահության ամրապնդման վրա, ավանդական արժեքների տարածման և, իհարկե, ռուսական մշակույթի ստեղծագործությունների հանրահռչակման վրա»,- մանրամասնել է Լավրովը։