
03/02/2023 20:17
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ, ծանոթացել սահմանային իրավիճակին
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ քաղաք, տեղում ծանոթացել սահմանային իրավիճակին, հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչ, գնդապետ Նվեր Ավետիսյանը դեսպանին է ներկայացրել սահմանային ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև խոսել է ռուս խաղաղապահների հետ համագործակցության մասին:
Տեղի ղեկավարության ներկայացուցիչները դեսպանին են ներկայացրել նաև Ջերմուկի զբոսաշրջային և բուժառողջարարական ներուժը։
Սերգեյ Կոպիրկինը Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է նաև Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 դպրոց և Շառլ Ազնավուրի անվան գեղարվեստի թիվ 2 դպրոց։
Գորկու անվան դպրոցում ռուսաց լեզվի խորացված ուսուցում է իրականացվում, կա հատուկ մեթոդական սենյակ:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ռուսաց լեզվի ուսուցիչներից հետաքրքրվել է կրթության ոլորտում առկա խնդիրների մասին և տեղեկացրել, որ Ռուսական տունը մի քանի խոշոր միջոցառումներ է նախապատրաստում երկրի սահմանամերձ շրջաններում ռուսագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման վերաբերյալ: