
03/02/2023 18:55
Ալեն Սիմոնյանը պաշտոնից ազատել է Վահան Նարիբեկյանին․ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարը ԱԺ նախագահի արդեն նախկին օգնականն է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Վահան Նարիբեկյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ. Նարիբեկյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2023 թվականի փետրվարի 3-ից Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչությանը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- նշված է կարգադրությունում:
Մեկ այլ կարգադրությամբ ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից ազատվել և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում է նշանակվել Դավիթ Առաքելյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ եւ 12-րդ մասերով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Դավիթ Առաքելյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2023 թվականի փետրվարի 3-ից Դավիթ Ատաքելյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2. 2023 թվականի փետրվարի 3-ից Դավիթ Ատաքելյանին նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»,- նշված է Սիմոնյանի կարգադրությունում: